Դիվանագետներն այցելել են ռազմական համալսարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+21.09 oC

Դիվանագետներն այցելել են ռազմական համալսարան

15:54 16.12.2017

Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումների շրջանակներում այսօր՝ դեկտեմբերի 16-ին, Հայաստանում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպանները և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի փոխգործակցության սպա Ռոզարիա Պուգլիսին այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալասարան:

Հյուրերը շրջել են ռազմական համալսարանի տարածքում, ծանոթացել ռազմաուսումնական հաստատության կրթական հնարավորություններին, զրուցել հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների հետ:

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալասարանի պետ, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը ներկայացրել է համալսարանի կառուցվածքի, ուսումնակրթական գործընթացի, անցկացվող վերապատրաստման դասընթացների վերաբերյալ մանրամասներ, պատասխանել հյուրերի հարցերին:


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մտադրության մասին

15:35 10.04.2025

Իրանը հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մտադրության մասին

Իրանը դիտարկում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ համագործակցությունը դադարեցնելու հնարավորությունը, եթե այլ երկրների սպառնալիքները շարունակվեն, հինգշաբթի ասել է Իսլամական Հանրապետության առաջնորդի խորհրդական Ալի Շամխանին։ «Շարունակական արտաքին սպառնալիքները և Իրանի դեմ ռազմական հարվածի համար պայմանների ստեղծումը կարող են հանգեցնել կանխարգելիչ միջոցների, ինչպիսիք են՝ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների արտաքսումը երկրից և գործակալության հետ համագործակցության դադարեցումը»,- գրել է […] ...

ՃՏՊ հրդեհի բռնկմամբ․ կա տուժած

15:30 10.04.2025

ՃՏՊ հրդեհի բռնկմամբ․ կա տուժած

Ապրիլի 10-ին, ժամը 12:25-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Զվարթնոց թաղամասի սկզբնամասում «Lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […] ...

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման միջոցառումները

15:23 10.04.2025

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման միջոցառումները

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի վերաբերյալ իրազեկման միջոցառումները։ Այս անգամ Կոմիտեի մասնագետները հանդիպել են Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի աշխատակիցների հետ։ ...

Ռյուտեն հայտարարել է, որ մտադիր է աջակցել Թրամփին Ուկրաինայում խաղաղության հասնելու նրա ջանքերում

15:11 10.04.2025

Ռյուտեն հայտարարել է, որ մտադիր է աջակցել Թրամփին Ուկրաինայում խաղաղության հասնելու նրա ջանքերում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ճապոնական NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ մտադիր է աջակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Ուկրաինայում խաղաղության հասնելու նրա ջանքերում։ «Հատուկ գաղտնիք չկա, ինձ դուր է գալիս աշխատել նրա հետ, և կարծում եմ, որ նրան նույնպես»,- Ռյուտեի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը։ Ռյուտեն հավելել է, որ «կցանկանար աջակցել Թրամփին, որպեսզի նա […] ...

SHANTNEWS

15:00 10.04.2025

SHANTNEWS

Մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ՝ ֆիլմարտադրության համար

14:48 10.04.2025

Մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ՝ ֆիլմարտադրության համար

ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները, որով նախատեսվում է մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կարգի ընդունումը բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի պահանջներից և մշակույթի ոլորտում ՀՀ կառավարության պետական քաղաքականությունից: Նախարարը նշել է, որ կինոարտադրողները կարող են ստանալ մինչև 25% հետվերադարձ՝ կարգով սահմանված ապրանքների և ծառայությունների ցանկից: Հավելյալ 10% փոխհատուցում է նախատեսվում այն դեպքերի համար, երբ ֆիլմի հանրահռչակումը խթանում է Հայաստանում զբոսաշրջության զարգացումը: «Օտարերկրյա կինոարտադրողները, այդ թվում՝ ՀՀ-ի կինոարտադրողների հետ, ֆիլմ նկարահանելու պարագայում ՀՀ տարածքում ֆիլմարտադրության նպատակով կատարված դրամական ներդրումների համար կարող են հայտ ներկայացնել և որոշմամբ սահմանված պայմաններով ու ձևաչափով հետ ստանալ ներդրումների մի մասը: Անհրաժեշտ է, որպեսզի ներդրումների մասնակի վերադարձի համար ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքները, ծառայությունները ու աշխատանքները ձեռք բերվեն ՀՀ ռեզիդենտ համարվող, հարկեր վճարող կազմակերպություններից և անհատ ձեռնարկատերերից»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ միջազգային կազմակերպությունների հետ արդեն իսկ կան նախնական պայմանավորվածություններ՝ համատեղ կինոարտադրություն սկսելու: Ըստ նախարարի՝ նախագիծն ուղղված է մշակույթի տնտեսականացման ներուժի առավել արդյունավետ օգտագործմանը, հավելյալ եկամուտների գեներացմանը, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խթանմանը: «Ֆիլմարտադրության կազմակերպման համար Հայաստանի բնակլիմայական բարենպաստ պայմաններն ու մատչելի աշխատաշուկան կարող են ապահովել ոլորտի ներդրումային գրավչությունը: Հայաստանում հնարավոր է միաժամանակ նկարահանել տարվա բոլոր եղանակներին […] ...

BACK_TO_TOP