Թուրքիան համազարկային կրակի հրթիռներ է վաճառել Ադրբեջանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 03 2025
  • $
    394.73
  • RUBLE
    4.48
  • 428.64
WEATHER
+3.09 oC

Թուրքիան համազարկային կրակի հրթիռներ է վաճառել Ադրբեջանին

20:22 02.06.2018

2017 թվականին Ադրբեջանը Թուրքիայից ստացել է թուրքական արտադրության 36 միավոր կառավարվող TR-300 ու չկառավարվող TRG-300 հրթիռ, որոնք նախատեսված են թուրքական T-300 «Քասըրղա» համազարկային կրակի հրթիռային համակարգերի համար։ Այս մասին հայտնի է դառնում Թուրքիայի՝ ՄԱԿ-ին ուղղված զեկույցում, որով երկիրը բացահայտում է, թե որ ուղղություններով և ինչ զինատեսակներ է արտահանել։

Մինչ այս Թուրքիան Ադրբեջանին վաճառել էր նաև այդ հրթիռների արձակման կայանները՝ «Քասըրղա» համակարգերը, որոնցից տրվել է նաև Նախիջևանի առանձին համազորային բանակին։ Այդ համակարգերով Նախիջևանում նաև զորավարժություններ են անցկացրել ու ցուցադրել զորահանդեսի ժամանակ։

Այս համակարգի հրթիռներն ունեն ավելի քան 100 կիլոմետր հեռահարություն և մարտագլխիկի ավելի քան 100 կգ զանգված։ Կախված տեսակից (կառավարվող, չկառավարվող)՝ հրթիռի մարտավարատեխնիկական բնութագրերը տարբերվում են։

Հրթիռը TRG-300 (կառավարվող) TR-300 (չկառավարվող)
Տրամաչափը 300 մմ 300 մմ
Հեռահարությունը, min 30 կմ 40 կմ
Հեռահարությունը, max 120 կմ 100+ կմ
Հրթիռի զանգված 585 կգ 590 կգ
Մարտագլխիկի զանգված 105 կգ 150 կգ
Մարտագլխիկի տեսակ Բեկորային Բեկարաֆուգասային
Խոցման շառավիղ 70+ մետր 70 մետր
Նախիջևանի բանակի սպառազինության (այդ թվում՝ «Քասըրղա» համակարգերի) ներկայացումն Ադրբեջանի նախագահին

Նախիջևանի բանակի սպառազինության (այդ թվում՝ «Քասըրղա» համակարգերի) ներկայացումն Ադրբեջանի նախագահին

Այս համակարգերն Ադրբեջանի բանակի սպառազինության համազարկային կրակի ռեակտիվ մի քանի կայաններից միայն մեկն է։ Նույնատիպ համակարգեր՝ որոշ մարտավարատեխնիկական տարբերություններով, Ադրբեջանը գնել է նաև Ռուսաստանից («Գռադ», «Սմերչ») ու Իսրայելից («Լինքս»), ինչպես նաև խոսակցություններ կան Բելառուսից նմանատիպ, բայց ավելի հեռահար «Պոլոնեզ» համակարգերի գնման մասին։

Ընդհանրապես Ադրբեջանն ամենաշատ զենք ներմուծող երկրների շարքում 23-րդն է (սա ցածր տեղ չէ, եթե հաշվի առնենք, որ առաջատարներն այնպիսի հսկաներ են, ինչպիսիք են Հնդկաստանն ու Սաուդյան Արաբիան)։

2013-2017 թվականներին խոշոր սպառազինությունների ներմուծումների 1,3 տոկոսը կատարվել է հենց Ադրբեջանի կողմից։ Նախորդ ժամանակաշրջանի՝ 2008-2012 թվականների համեմատությամբ՝ հարևան երկիրն իր սպառազինությունների ներմուծումն ավելացրել է 1,5 անգամ։

Բաքվին ամենաշատը զենք վաճառող երեք երկրները ադրբեջանական շուկան գրավել են հետևյալ համամասնություններով.

  • Ռուսաստան՝ 65 տոկոս,
  • Իսրայել՝ 29 տոկոս,
  • Թուրքիա՝ 2,5 տոկոս։

Սա, ի դեպ, պաշտոնական և հայտնի դարձած տվյալներն են։ Ադրբեջանի դեպքում կան նաև զենքի ներմուծումներ, որոնք կատարվում են գաղտնի, զարտուղի ճանապարհներով, միջազգային նորմերի շրջանցումներով և այլն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը

08:50 11.03.2025

Հովհաննես Հարությունյանը բաց կթողնի Վրաստանի ընտրանու դեմ խաղերը

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն «Ուրարտուի» դեմ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղից հետո կայացած ասուլիսին տեղեկացրել է, որ իր թիմի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մկանային վնասվածքի պատճառով չի միանա Հայաստանի ազգային հավաքականին: «Հարությունյանը մկանային վնասվածք ունի: Հուսով ենք` հավաքականների խաղերով պայմանավորված, միջազգային դադարից հետո շարք կվերադառնա»,- ասել է Մինասյանը: ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի Վրաստան […] ...

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասին

08:45 11.03.2025

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը Զելենսկիին տեղեկացրել է կարգավորման ջանքերին իր աջակցության մասին

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը Ջիդդա քաղաքում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Սաուդյան Արաբիայի գործակալությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Սաուդյան Արաբիայի և Ուկրաինայի հարաբերություններին վերաբերող հարցեր, ինչպես նաև քննարկել են «ուկրաինական ճգնաժամի վերջին իրադարձություններն ու հանգամանքները»։ Թագաժառանգը, ինչպես նշում է գործակալությունը, Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ աջակցում […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:35 11.03.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ ...

ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի  աղյուսակում

08:30 11.03.2025

ՀՀ կանանց հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի աղյուսակում

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը երեք տեղով բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում։ Մեր թիմն այժմ ունի 1051,59 միավոր և 143-րդ տեղում է։ Հայ ֆուտբոլիստուհիները նախորդ ամիս Ազգերի լիգայի C դիվիզիոնի երրորդ խմբում հաղթել են Լիխտենշտայնի (6-1) և Ղազախստանի (2-0) հավաքականներին։ Հայաստանի հավաքականը երկրորդ տուրից հետո 6 միավորով խմբի առաջատարն է։ Կանանց դասակարգման աղյուսակը 2069,06 միավորով […] ...

Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասին

08:25 11.03.2025

Ամերիկացի զինվորականներն ազդարարել են Սիրիայից զորքերը դուրս բերելու Թրամփի մտադրության մասին

Սիրիայում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ստորաբաժանումների հրամանատարներն ազդարարել են Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան զորքերը հանրապետության տարածքից դուրս բերելու մտադրության մասին։ Այս մասին հաղորդում է Սիրիա հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի զրուցակիցների խոսքով՝ Սիրիայի անցումային կառավարության և ԱՄՆ-ի աջակցությամբ քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» միջև համաձայնությունը ձեռք է բերվել այն բանից հետո, երբ «Սիրիայում գտնվող […] ...

Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա

08:15 11.03.2025

Տոկիոյում տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա

Տոկիոյի ամենաբանուկ շրջաններից մեկում՝ Սինջուկուում, տղամարդը դանակով հարձակվել է աղջկա վրա, տուժածը հոսպիտալացվել է և գտնվում է կոմայի մեջ, հայտնում է NHK հեռուստաալիքը։ Հետաքննության տվյալներով` ինչպես նշել է հեռուստաալիքը, հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում: Մոտ 20 տարեկան մի աղջիկ դանակի հարվածներ է ստացել գլխի, պարանոցի և որովայնի շրջանում։ Սպանության փորձ կատարելու […] ...

BACK_TO_TOP