12:12 20.02.2020
«Հիմա պարզվում է, որ Երևանում առանձնատներ կան, դղյակներ կան, որոնք սկզբից մինչև վերջ կառուցվել են ապօրինի։ Ապօրինի շինություններ են։ Օրինակ` մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պատկանող, հայտնի մարդկանց հայտնի առանձնատներ ամբողջը ապօրինի շինարարություն են»,- կառավարության այսօրվա նիստի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ նույն պաշտոնյաները ջանացել և ընդունել են այնպիսի օրենքներ, որոնց հիման վրա իրենց ապօրինի շինությունները ներկայացնում են քաղաքապետարանին, և քաղաքապետարանը պարտավոր է օրինականացնել դրանք։
«Հիմա մարդիկ եկել են, ասում են՝ հա, մեր շինությունը ապօրինի է։ Ամենաբարձրաստիճան պաշտոնյաներ են եղել էդ մարդիկ, կառուցել են ամենահայտնի տեղերում, օրինակ` Մոնումենտում աներևակայելի չափերի տներ։ Հիմա եկել են, ասում են՝ մեր շենքը ապօրինի է, օրենքով պարտավոր եք օրինականացնել»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ Երևանի քաղաքապետի հետ մի քանի հանդիպում է ունեցել, և Հայկ Մարությանը վստահեցրել է, որ իրավաբանները պնդում են, որ այլ լուծում չկա, չեն կարող չօրինականացնել։
Վարչապետն արդարադատության նախարարին հրահանգեց գտնել այլ լուծումներ։
«Մեր երկրում նենց փաստեր են ի հայտ գալիս, որ ասում է՝ նույնիսկ неудобно отвечать»,- հայտնի ֆիլմից մեջբերում արեց Փաշինյանը։
09:50 22.12.2024
Մեր «Բոլերոն»․ Փաշինյանի գրառումը12:00 22.12.2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքըԴոնալդ Թրամփը սպառնացել է վերադարձնել Պանամայի ջրանցքը ԱՄՆ-ին, եթե Պանամայի իշխանությունները չկարգավորեն դրա «ծիծաղելի» բարձր մաքսատուրքերը, այս մասին ԱՄՆ նորընտիր նախագահը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։ «Եթե նվիրատվության այս առատաձեռն ժեստի սկզբունքները, բարոյական և իրավական սկզբունքները չհարգվեն, ապա մենք կպահանջենք, որ Պանամայի ջրանցքը մեզ վերադարձվի ամբողջությամբ և առանց հարցերի։ Մեր երկրի այս ամբողջական […] ...
11:40 22.12.2024
Ամերիկյան կործանիչը սխալմամբ խոցվել է իր իսկ հածանավի կրակիցԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18 կործանիչը սխալմամբ խոցվել է ամերիկյան հրթիռային հածանավի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, հաղորդում է Associated Press-ը: «USS Gettysburg կառավարվող հրթիռային հածանավը, որը մտնում է USS Harry S. Truman կրիչի հարվածային խմբի մեջ, սխալմամբ կրակ է բացել F/A-18-ի վրա և խոցել այն»,-մեջբերում է AP-ն ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարությունը: Հրամանատարությունից հայտնել են, որ օդաչուներին […] ...
11:20 22.12.2024
Գերմանիայում ձերբակալել են Մագդեբուրգի ահաբեկչության մեջ կասկածվողինԴատարանը կարգադրել է ձերբակալել մի տղամարդու, ով վրաերթի է ենթարկել Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառի այցելուներին, ասվում է Սաքսոնիա-Անհալթ դաշնային նահանգի ոստիկանության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։ «Մագդեբուրգի դատախազությունը սպանության և բազմակի սպանության փորձի համար կալանքի օրդեր է խնդրել, որը տրվել է Մագդեբուրգի շրջանային դատարանի կողմից: Դատավորը նախնական կալանք է նշանակել սպանության հինգ, բազմակի […] ...
11:00 22.12.2024
Չինաստանը բողոք է հայտնել Թայվանին ԱՄՆ-ի ռազմական օգնության վերաբերյալՉինաստանը բողոք է հայտնել ԱՄՆ-ին Թայվանին ռազմական օգնություն տրամադրելու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որոշման կապակցությամբ, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։ «Չինական կողմը դժգոհություն և խիստ բողոք է հայտնում և արդեն համապատասխան հայտարարություն է արել ԱՄՆ-ին»,- ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։ Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական օգնությունը Թայվանին ««մեկ Չինաստանի» սկզբունքի […] ...
10:40 22.12.2024
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք ՍանայինԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Եմենի մայրաքաղաք Սանային թիրախավորված օդային հարվածների մասին։ Հրամանատարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ «հարվածների թիրախ են դարձել հրթիռների պահեստը և հրամանատարության և կառավարման աշտարակը, որը շահագործվում է Հութի ապստամբների կողմից»: «Հարվածները կթուլացնեն հութիների հարձակումներ իրականացնելու կարողությունը, որոնք ուղղված են եղել ԱՄՆ ռազմանավերի և առևտրային նավերի դեմ Կարմիր ծովի […] ...
10:20 22.12.2024
Վանաձորում արձանագրվել է սննդային թունավորման դեպք․ ՍԱՏՄՀամաձայն ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության՝ դեկտեմբերի 21-ի երեկոյան Սպիտակ և Տաշիր քաղաքների բժշկական կենտրոն են ընդունվել 10 քաղաքացի՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ։ Ստացված ահազանգին արագ արձագանքել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները: Անմիջապես սկսված վերահսկողական միջոցառումներով պարզվել է, որ տուժած քաղաքացիները սնվել են […] ...