Գյումրիի Մուշ 2-2 թաղամասում 5 բնակարան ենթակա է վերաբաշխման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Գյումրիի Մուշ 2-2 թաղամասում 5 բնակարան ենթակա է վերաբաշխման

19:44 20.02.2020

2010 թվականին Մուշ 2-2 թաղամասում շահագործված բնակարաններից դեռ ոչ բոլորն են բաշխված: Դատարկ են մնացել այն բնակարանները, որոնք հատկացվել էին միայնակ ծերերին, չեն հասցրել սեփականաշնորհել, նրանց մահից հետո էլ վերաբաշխում տեղի չի ունեցել: Նման 5 բնակարան կա: Դրանք տնօրինելու որոշում կայացվել է երկու տարի առաջ: Կառավարության որոշմամբ՝ բնակարանները հատկացվել են պաշտպանության նախարարությանը: Դատարկ բնակարաններն արդեն մեկ այլ բնակապահովման ծրագրի շրջանակներում են վերաբաշխվելու: Պաշտպանության նախարարության զոհված և հաշմանդամ ազատամարտիկների բնակապահովման ծրագրում Շիրակի մարզի 187 ընտանիք է հաշվառված:

2010 թվականին Մուշ 2-2 թաղամասում բնակարանաշինության առաջին փուլով 1056 բնակարան կառուցվեց: Մեկ սենյականոցների շահառուները հիմնականում միայնակ ծերերն էին: Իսկ սեփականաշնորհումը ֆինանսավորվում էր պետբյուջեից: Միայնակ շատ ծերեր չհասցրին սեփականաշնորհել բնակարանները: Դրանք մնացին այն ժամանակ քաղաքաշինության նախարարության հաշվեկշռում: Բնակարանները ժառանգներին հատկացնելու դատական հայցերն էլ մերժվեցին, բնակարանները մինչ օրս դատարկ են:

Դատարկ մնացած 5 բնակարանները 2018-ին է կառավարությունը հատկացրել պաշտպանության նախարարությանը: Դրանց վերաբաշխման հարցն առայժմ չի քննարկվել: Պաշտպանության նախարարությանը բնակարաններ 2012-ին էլ են հատկացվել Մուշ 2-2 թաղամասում:

«2012 թվականին, որպես բացառություն, նոր կառուցվող Մուշ թաղամասում 8 բնակարան հատկացրին ազատամարտիկներին և զոհվածների ընտանիքներին: Դրանից հետո հատկացումն արդեն բնակարանի գնման վկայագրի տեսքով է եղել: 2019 թվականին 18 շահառուի տվել են ԲԳՎ, 5 հոգու մերժել են, մնացածի գործերը գտնվում են քննարկման փուլում: Մուշ թաղամասում ծերերը չեն կարողացել սեփականաշնորհել, նրանց մահից հետո փոխանցվել  է համայնքին: ՊՆ-ին եթե տվել են, ուրեմն համայնքը համաձայնություն է տվել: Սեփականաշնորհման գործընթացը էսպես է, որ համայնքը վերցնում է իրեն, հետո տալիս է շահառուներին: Այդ օղակը մի քիչ բարդ է ասել, թե ով ում է տվել, և ինչ պիտի անի»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի բնակարանային և ենթակառուցվածքների բաժնի ավագ մասնագետ Սարգիս Մելոյանը:

Զոհված և հաշմանդամ ազատամարտիկների բնակարանային ապահովման ծրագրով 2019-ին Շիրակի մարզում 18 ընտանիք է փոխհատուցում ստացել: Ընդհանուր մարզի շահառուների թիվը 187-ն է: Ում են այս անգամ հատկացնելու դատարկ 5 բնակարանները, որոշում դեռ չկա: Համատիրության նախագահը նշում է, որ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները եկել են, ուսումնասիրել ու հաշվառել, թե որ բնակարանն ինչ վիճակում է։

«Բնակարաններ կան, որ նորմալ վիճակում են, կարելի է բնակեցնել: Կան, որ ջեռուցման համակարգերը նախկին տերերը վաճառել են, մարտկոցները չկան, հատակը չկա: Բոլորը ՊՆ ներկայացուցիչները գրեցին, փաստերով հաշվառեցին, թե բնակարաններում ինչ է անհրաժեշտ ու գնացին»,- SHANTNEWS-ին ասել է «Կարին» համատիրության նախագահ Սենիկ Եսայանը:

Մարզպետարանի պատասխանատուն վստահ է, որ բնակարաններն ազատամարտիկների բնակապահովման ծրագրի շրջանակներում են վերաբաշխվելու: Առավել ևս, որ հերթացուցակում հաշվառվածները մեկ սենյականոցների շահառուներ են: Վերաբաշխման ժամկետներ դեռ չկան:

Պաշտպանության նախարարությունը հիմա չի հաշվառում նաև երրորդ կարգի հաշմանդամ ազատամարտիկներին: Հերթացուցակում ճշգրտումներ են կատարում: Ըստ մարզպետարանի պատասխանատուի՝ եղել են նաև իրականությանը չհամապատասխանող տվյալներ ներկայացրածներ, որոնց բնակարանային բարելավում հատկացնելու հարցը մերժվել է: Մուշ 2-2 թաղամասում դատարակ բնակարաններ շատ կան, որոնք ի տարբերություն 5 բնակարանների, տերեր ունեն: Թաղամասի բնակեցումը թերի է շահագործման օրվանից:

Այսինքն` բնակարանները հատկացվել են ընտանիքների, որոնք ունեցել են անօթևանի կարգավիճակ, միևնույն ժամանակ բնակարանային այլընտրանք ունեն: Գյումրիում վերաբաշխման ենթակա բնակֆոնդ, բացառությամբ 5 բնակարանների, փաստացի, չկա: Համայնքապատկան, բայց ոչ թե վերաբաշխման, այլ բաշխելու ենթակա են սոցիալական 6 բնակարաններ, որոնք որոշվել է վիճակահանությամբ հատկացնել կանաչ գոտիներում տեղադրված տնակների բնակիչներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

13:28 27.11.2024

Վահան Կոստանյանը կարևորել է Պորտուգալիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման և խորացման հարցում

Նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Պորտուգալիայի արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Նունո Սամպայոյի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստան-Պորտուգալիա հարաբերություններում առկա դինամիկան՝ կարևորելով քաղաքական երկխոսության զարգացմանն ու խորացմանն ուղղված երկու երկրների պատրաստակամությունը։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հայ-պորտուգալական օրակարգն ընդլայնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հեռանկարներին։ […] ...

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

13:22 27.11.2024

Հացի արտադրամասը չպետք է աշխատի նման պայմաններում․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Կարեն Կրպոյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը, հիմք ընդունելով Արարատի մարզային կենտրոնի տեսուչների վերահսկողության արդյունքում հայտնաբերած խախտումների արձանագրությունը։ Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված չի եղել այնպես, որ ապահովվի ․ տեխնիկական սարքավորումների անհրաժեշտ տեխնիկական սպասարկումը և ընթացիկ վերանորոգումը, արտադրական շինությունների մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և […] ...

Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

13:17 27.11.2024

Ալեքսանդր Սիրունյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածու

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Ալեքսանդր Սիրունյանին: ...

Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում

13:15 27.11.2024

Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի հաղթող Ռաֆայել Նադալը գոլֆի մրցաշարի է մասնակցել Բալեարյան կղզիներում։ Իսպանացի լեգենդար թենիսիստը զբաղեցրել է 8-րդ տեղը 76 մասնակիցների թվում։ «Ես սիրում եմ գոլֆ։ Դա հիանալի է, քանի որ խաղի ընթացքում դու միշտ գտնվում ես գեղեցիկ վայրերում, իսկ վնասվածք ստանալու հավանականությունը շատ ցածր է այս մարզաձևում»,- Նադալի խոսքերը մեջբերում է Sportskeeda-ն։ Փետրվարին […] ...

2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

13:12 27.11.2024

2025 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա

Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2025 թվականի սակագները: Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2025 թվականին սակագինը՝ 180 դրամ, մյուս բոլոր բաժանորդների համար՝ 200,42 դրամ։ Հանձնաժողովի կողմից կատարված մոնիթորինգի արդյունքում հաշվարկվել է լրացուցիչ 438387 խմ ծավալ, որը սակագնի վրա […] ...

Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին․ ՀՀ արդարադատության նախարարություն

13:08 27.11.2024

Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին․ ՀՀ արդարադատության նախարարություն

Առևտրային վեճի լուծումը վստահե՛ք հաշտարարին, խորհուրդ է տալիս ՀՀ արդարադատության նախարարությունը։ Հաշտարարությունը վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմ է, որի առավելություններն են՝ 1. Խնդրի ավելի արագ լուծումը 2. Սթրեսի նվազեցումը 3. Ցածր ծախսերը 4. Գաղտնիությունը ...

BACK_TO_TOP