Ըմբշամարտի Եվրոպայի 2 մեդալակիրները Գյումրիի նույն մարզադպրոցից են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Ըմբշամարտի Եվրոպայի 2 մեդալակիրները Գյումրիի նույն մարզադպրոցից են

17:51 17.02.2020

Իտալիայում անցկացված ըմբշամարտի Եվրոպայի առաջնության գյումրեցի մեդալակիրներին և նրանց մարզիչներին է ընդունել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը։

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդ անգամ ոսկե մեդալ նվաճեց, Կարապետ Չալյանն էլ վերադարձավ Եվրոպայի բրոնզե մեդալով։ Հաղթանակով վերադարձած 2 մարզիկներն էլ Գյումրիի հունահռոմեական ոճի մարզադպրոցից են։ Հայաստանի ըմբշամարտի հավաքականն այս պատասխանատու ստուգատեսում Իտալիայում նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե։

Մարզիկներն այս արդյունքներից գոհ են ու նաև նրա համար, որ կարողացել են հաղթանակներ տանել թուրք և ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ։ Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը անկեղծորեն նշեց՝ մեծ ուժ ու լիցք է ստացել դահլիճում գտնվող հայ երկրպագուների շնորհիվ, որոնց հետ էր նաև ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։

Արթուրը Եվրոպայի առաջնությունից Հայաստան է վերադարձել շաբաթ օրը` ըմբշամարտի հավաքականի անդամներից մի քանի օր անց։ Երկրպագուների ոգևորությունը մեծ էր հերթական հաղթանակից հետո։

Հայաստանի ըմբշամարտի պատմության մեջ նա առաջին մարզիկն է, որը 5 անգամ Եվրոպայի չեմպիոն է դառնում։ Գյումրեցի մարզիկներին պատասխանատու մրցելույթներում քաջալերել են բոլորը, մրցամարտերին հետևողները նրանց դեմքի արտահայտությունից են նույնիսկ կռահել, թե որ մարզիկն ինչ հոգեվիճակում է գտնվում։ Արթուրին շարունակ մեկ բան է մտահոգել` հանկարծ Օլիմպիադայից առաջ նորից չկրկնվի կողերի վնասվածքը։

Առաջնությունում բրոնզե մեդալակիր Կարապետ Չալյանին չեմպիոնական ոսկին նվաճելու համար խանգարել է փոքր-ինչ վատ ինքնազգացողությունը։ Կարապետը Եվրոպայի նախորդ առաջնությանը նվաճել էր արծաթե մեդալ։ Ասում է` շատ է շտապում, դրա համար էլ շարունակ պարտվում է: Կփորձի այսուհետև քիչ շտապել, որ կարողանա հաղթել: 2 մարզիկները նվաճել են Տոկիոյում կայանալիք ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքը։

«Մի քանի օրից արդեն կվերադառնան մարզումներին։ Առջևում նորից համառ աշխատանքն է, ու կարևորը, որ մարզիկները վնասվածքներ չստանան»,- նշում է Արթուր Ալեքսանյանի հայրն ու նրա անձնական մարզիչը։

Գևորգ Ալեքսանյանի խոսքերով` ջերմ դիմավորումը մարզիկներին պարտավորեցնում ու հաղթելու նոր լիցքեր է հաղորդում:

Իսկ Արթուրի համար նոր նշաձող կա` դառնալ Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն։ Ու այս նպատակին հասնելու ճանապարհին իր առջև դրված հստակ պահանջներ կան։ Ու քանի դեռ սպորտը առաջնային դիրքերում է, ամուսնանալու մասին չի մտածում։ Եվրոպայի չեմպիոնը Գյումրի էր հասել առանց մեդալի։

Արթուրի խոսքերով` մեդալը մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի մոտ է, որին ինքը խոստացել էր տալ մեդալն ու տվել է: Արթուր Ալեքսանյանի չեմպիոնական նվաճումների մասին խոսելիս ամեն անգամ նրա անվան մարզադպրոցի կառուցման հարցն է առաջ քաշվում։

Հարցը գործնական ընթացք է ստանում։ Մարզադպրոցի նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելուն զուգահեռ, շինմրցույթ է անցկացվել, շահող ընկերությունը հայտնի է, շինարարության մեկնարկին սպասում են գարնանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

21:38 22.11.2024

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

Արգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին»։ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ: «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսսիի հետ […] ...

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

21:32 22.11.2024

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...

BACK_TO_TOP