19:50 14.02.2020
Երկու ամիս սպասելուց հետո քաղաքապետարանը այսօր ձեռնարկել է Գյումրիի ավտոմաքսատան հարևանությամբ ապօրինի տեղադրված տաղավարների տեղափոխումը։ Աշխատանքները ավարտելու վճռականությամբ առավոտյան ժամը 11-ից քաղաքապետարանի աշխատակիցները տարածքում էին, իսկ կարգ պահպանելու համար ավելի քան 50 ոստիկան էր եկել։ Տնակ-տաղավարների ապամոնտաժման գործողությունները 2 ամիս առաջ անավարտ մնացին կրպակատերերի` Սարիբեկ և Աթաբեկ Զարգարյան եղբայրների առարկությունների պատճառով։
Տաղավարների սեփականատերերի և Գյումրիի քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանի միջև վեճի առարկան տարածքն էր ու տեղադրված կրպակները հանելու պահանջը։
Զարգարյան եղբայրները, ինչպես 2 ամիս առաջ, էլի հիշեցին, որ 6 եղբայրներով են տարածքը տասնյակ տարիներ բարեկարգել, այգի դարձրել, իսկ անցած տարի ավտոմաքսատան շինարարության ժամանակ ավելի քան 200 ծառեր են հատվել, որի դիմաց էլ քաղաքապետարանը իրենց հող է խոստացել։ Խոստացողն էլ, ըստ կրպակատերերի, եղել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Ավելի քան 200 հատված ծառերի փոխարեն խոստացել են 1 հա տարածք տրամադրել։ Քաղաքապետի տեղակալն այսօր այդ խոստումները հերքեց։ Խոստումը Զարգարյաններին եղել է բանավոր, որը հիմա դժվար ապացուցելի է, բայց կրպակները տեղադրել բանավոր խոստումը չի խանգարել։
Երկու ամիս առաջ քաղաքապետարանը եկավ, որ տաղավարները ապամոնտաժի, հանդիպեց դիմադրության, իսկ այս ընթացքում տերերը հասցրին կառուցապատել, էլեկտրականություն անցկացնել ու մաքսատան աշխատանքի պիկ օրերին շահագործել։ Բայց քաղաքապետարանի պահանջը երկու ամիս անց գործողությունների փուլ է մտնում։
Գյումրիի քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանի խոսքերով՝ իրենց քաղաքաշինության կոմիտեից, Շիրակի մարզպետարանից են գրություններ եկել տարածքից տնակները հեռացնելու մասին, իսկ «Վեոլիա Ջուր» ընկերությունն էլ գրել է, թե տնակների տակով ջրագիծ է անցնում, և քաղաքի ջրամատակարարման անվտանգության հետ կապված խնդիրներ կան։
1 անգամ վարչական վարույթ արդեն եղել է, 8 կրպակից ամեն մեկի համար տուգանվել են 200․000 դրամով։ Հաջորդ տուգանքի կիրառումը փետրվարի 20-ին է, եթե տաղավարները չհանեն, բայց այս անգամ՝ 2․5 մլն դրամով ամեն տաղավարի համար։ Ավելի քան 4 ժամ սպասելուց հետո ստացվեց, ավելի ճիշտ թույլ տվեցին կրպակներից մեկը հանել։ Համաձայնեցին, բայց ավտոամբարձիչը սկսեց չաշխատել, պատահականություն էր, թե հատուկ էր արված, այդպես էլ անհասկանալի մնաց։
Ուրիշ տեխնիկա բերեցին, ի վերջո տեղափոխություն եղավ։ Մնացածը հանելու գործն ավելի բարդացավ։ Կրպակատերերը նորից դիմադրեցին։ Քաղաքապետի տեղակալը հանձնարարեց աշխատանքները շարունակել ու տարածքից հեռացավ։
Սեփականատերերի վեճը շարունակվեց ոստիկանության հետ։ Շիրակի մարզի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանը հրահանգեց տաղավարները հոսանքազրկել, բայց էլցանցի աշխատակիցներին կրպակներին մոտենալ տերերը չթողեցին։ Իսկ ոստիկանապետի պաշտոնակատարն էլ բերման ենթարկելը փոխարինեց բանակցելու տարբերակով, որին սեփականատերերի պահանջով միացավ քաղաքապետի տեղակալը։ Նա կես ժամ չանցած վերադարձավ տարածք։ Իսկ արդյունքը, պարզվեց, բոլորի սրտով էր։
Ըստ Հայկ Սուլթանյանի՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել կրպակատերերի հետ, որ մինչև հաջորդ կիրակի օրը, այսինքն՝ տասնօրյա ժամկետում իրենք ինքնակամ ազատում են տարածքը տնակներից ու մաքրում են այն իրենց ուժերով։ Իսկ քաղաքային սեփականություն հանդիսացող տարածքների աճուրդ կհայտարարվի, եթե տաղավարներն ամբողջությամբ ապամոնտաժված լինեն, որին մասնակցելու իրավունք կունենան տարածքով հետաքրքրված անձինք։ Իսկ աճուրդի պայմանն է, որ կառուցապատման թույլտվությունը լինի միայն ճարտարապետական նորմերին համապատասխան ու միայն քարաշեն կառույցների տեսքով։
21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին21:45 22.11.2024
Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներովԳորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...
21:38 22.11.2024
«Ինտեր Մայամին» կգլխավորի ՄասկերանոնԱրգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին»։ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ: «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսսիի հետ […] ...
21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասինՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...
21:24 22.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահ Էնդրյու Տորեին: Փոխվարչապետը հանդիպման սկզբում կարևորել է «Վիզա»-ի գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով մասնավորապես ֆինանսական և թվայնացման ոլորտներում ընկերության հետ փորձի ու գիտելիքի փոխանակման նշանակությունը երկրի համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել թվայնացմանն ու կիբեռանվտանգությանն առնչվող հարցերին: ...
21:17 22.11.2024
Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն էՀանրահայտ Goal.com-ը հրապարակել է հաջորդ «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհաեդ Սալահը: Լավագույն հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»): Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլադը 6-րդ և 7-րդ տեղերում են: ...
21:12 22.11.2024
Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համարԱՄՆ վարչակազմը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ինտենսիվորեն համակարգում են Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերը, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Կա ինտենսիվ աշխատանք Թրամփի թիմի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջապատի և նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնի միջև՝ Լիբանանում պատերազմին վերջ տալու համար», – ասել է աղբյուրը։ Տարածաշրջանային դիվանագետների […] ...