10:19 15.02.2020
Թբիլիսիի ծայրամասային Դիղոմի թաղամասում՝ քաղաքային սանմաքրման ծառայության կողմից օգտագործվող պահեստում, խոշոր հրդեհ է բռնկվել: Արտակարգ իրավիճակների դեպարտամենտի հաղորդմամբ՝ վառվում են անվադողեր և դյուրավառ նյութեր:
Տեղում մոբիլիզացվել է հրշեջ-փրկարարների 12 խումբ, ինչպես նաև շտապօգնության անձնակազմ: Կրակը մեկուսացնել չի հաջողվում ուժեղ քամու պատճառով: Կրակն ընդգրկել է մոտ 500 քմ տարածք: Հնարավոր զոհերի մասին չի հաղորդվում:
Ի դեպ, «Գրուզինֆորմի» գլխավոր խմբագիր Առնո Խիդինբերգիշվիլին բաց նամակով դիմել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին՝ դիտավորություն տեսնելով վերջերս Թբիլիսիում պարբերաբար բռնկվող լայնամասշտաբ հրդեհների հետ կապված: Նրա հայտարարությամբ՝ դեռևս Շևարդնաձեի ղեկավարման տարիներից Թբիլիսիում հրդեհների ձևով ավանդույթ դարձած սաբոտաժի ձևն ակտիվորեն կիրառվել և շարունակվում է կիրառվել այսօր՝ Սաակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցության կողմից:
«Մենք գործ ունենք «Ազգային շարժման» կազմակերպած սադրանքների հետ, որոնք ուղղված են իշխող կուսակցության, Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ ժողովրդական զայրույթ հրահրման նպատակով: Հանցագործ Միշան ցանկանում է վերադարձնել Վրաստանը»,- հայտարարել է Խիդինբերգիշվիլին: Նրա հավաստմամբ՝ ստորին օղակներում պահպանված նրա կուսակիցները սաբոտաժների ձևով շարունակում են արհեստականորեն հրահրել բնակչության դժգոհությունն իշխանության դեմ:
Ըստ հոդվածագրի` օրերս մեծ չափի յուրացումների մեղադրանքով Թբիլիսիի նախկին քաղաքապետ/ «Ազգային շարժում »/Գիգի Ուգուլավայի ձերբակալությունից հետո, նույն երեկոյան` ամենացուրտ օրը, Թբիլիսիի Չուղուրեթիի թաղամասին հոսանք չի մատակարարվել: Եղել են վայրկենական միացում-անջատումներ, ինչը շատ բնակարաններում շարքից հանել է թանկ էլեկտրատեխնիկան՝ հարուցելով բնակչության դժգոհությունը տեղական իշխանությունների դեմ: Նրանց խոսքով՝ Սաակաշվիլի-Ուգուլավայի ժամանակ, եթե որևէ մեկը համարձակվեր հոսանքն անջատել, անմիջապես կհայտնվեր բանտում:
Հոդվածագրի համոզմամբ՝ դա կարելի էր նաև պատահականություն համարել, եթե վերջին օրերին նույն թաղամասում հոսանքի պարբերական անջատումները չկրկնվեին 8 անգամ:
«Տեղեկացնում ենք, որ TELAS- ի կողմից ուղարկված SMS հաղորդագրությունները, ինչպես նաև տեղեկատու ծառայությունները հաղորդել են ոչ հավաստի, իրականության հետ չհամընկնող տեղեկություններ, ինչը ստուգել են մեր լրագրողները», – հավելել է «Գրուզինֆորմի» գլխավոր խմբագիրը:
09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»09:30 23.11.2024
Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ։ Յամալի պայմանագիրը ակումբի հետ կերկարաձգվի վեց տարով, երբ ֆուտբոլիստը դառնա 18 տարեկան: Կողմերն արդեն փոխզիջման են եկել գործարքի պայմանների շուրջ: Փոխհատուցման չափը 1 մլրդ եվրո է։ Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 6 գոլ և 8 գոլային […] ...
09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավինԻսրայելական ռազմական ինքնաթիռները շաբաթ գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին՝ գրոհելով Հարեթ-Հրեյք, Ղբեյրի և Շիահ շրջանները, հայտնում է լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական թղթակցին։ Հարվածներից անմիջապես առաջ Իսրայելի պաշտպանության բանակի արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրեյը կոչ է արել Հարեթ-Հրեյք և Ղբեյրի թաղամասերի բնակիչներին անհապաղ տարհանել մի քանի շենքեր։ Իսրայելական բանակը հայտնել […] ...
08:47 23.11.2024
Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151Հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 48 896-ով կամ 6.7%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ ...
08:24 23.11.2024
Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբներըՊորտուգալական ակումբներն ունեն տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունը։ Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնի հաշվարկների համաձայն՝ 2015-2024 թվականներին Պրիմերայի թիմերը վաստակել են 4 միլիարդ 158 միլիոն եվրո, իսկ ծախսել՝ 1 միլիարդ 765 միլիոն։ Այսպիսով տրանսֆերային մնացորդը կազմել է 2,393 մլրդ: Տրանսֆերային մնացորդի առումով լավագույն հնգյակը․ 1. Պորտուգալիայի լիգա – 2,393 մլրդ. 2-3. Նիդեռլանդների լիգա – 1,493 […] ...
08:04 23.11.2024
Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. ՓաշինյանՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ […] ...
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...