Շիրակի մարզում գրիպի H1N1 վիրուսը չի նահանջել, բայց հիվանդների թիվը պակասել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Շիրակի մարզում գրիպի H1N1 վիրուսը չի նահանջել, բայց հիվանդների թիվը պակասել է

19:45 12.02.2020

Գյումրիի հիվանդանոցներում սուր շնչառական վարակներով հիվանդների թիվը փոքր-ինչ նվազել է դեկտեմբեր և հունվար ամիսների համեմատ։ Սեզոնային այս վիրուսը հիվանդության բավականին լուրջ ընթացք ունի, ուղեկցվում է բարձր ջերմությամբ, հազով, թուլությամբ և այլն։ Վիրուսն ավելի շատ բարդություններ է ստեղծում երեխաների համար։ Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում բուժսպասարկումը շարունակվում է արտակարգ ռեժիմով։

Մեկ-երկու օր առաջ հոսպիտալացված երեխաների մոտ մանկաբույժը հերթական զննության ժամանակ առողջական վիճակի դրական տեղաշարժ է արձանագրում։ Ծնողները նկարագրում են, թե մինչև հիվանդանոց դիմելը ինչ վիճակում են եղել երեխաները։ Տնային պայմաններում 4-5 օրյա բուժումն արդյունք չի տվել։

Գրիպի այս վիրուսն իր բարդ ընթացքով տարբերվող է։ Երեխաների ծնողներն են պատմում, որ փորձել են փոքրիկներին տնային պայմաններում բուժել, բայց արդյունք չի եղել ու մինչև 40 աստիճան ջերմությամբ նրանց տեղափոխել են հիվանդանոց: Երեխաների մոտ ի հայտ եկած ախտանշանները բնորոշ են Հայաստանում տարածված սուր շնչառական վարակին։ Այն բժիշկների համար նոր տեսակի վիրուս չէ, դրա դեմ պայքարի միջոցները նույնն են ու հիմնականում ոչ դեղորայքային։

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի բաժանմունքի վարիչ Կարինե Հովհաննիսյանի խոսքերով` շրջանառության մեջ է գրիպի H1N1 վիրուսը, որը հանրապետությունում տարածում է ունեցել նաև 2009-2010, 2011-2013 և 2018 թվականներին: Հիմա այն համեմատաբար մեղմ ընթացքով է, բայց դարձյալ հիվանդների համար բարդություններ է ստեղծում:

H1N1 վիրուսի ընթացքը 5-7 օր գաղտի շրջանով է, սկզբնական փուլում ունենում է գրիպին ոչ բնորոշ ախտանշաններ՝ սրտխառնոց, փսխում, լուծ, իսկ հետո արագ դրան հաջորդում է մինչև 40 աստիճան ջերմությունը, հազը, ախորժակի բացակայությունը։ Ի տարբերություն մեծահասակների` ավելի խոցելի են երեխաները։ Մանկապարտեզներում և դպրոցներում բացակայությունների թիվը փետրվարի առաջին տասնօրյակում ավելացել են:

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում խստացված ռեժիմ է, հիվանդների հետ տեսակցությունները սահմանափակել են, սահմանվել է օրական 2 ժամ։ Բուժանձնակազմը շնչադիմակներով է, տեսակցողների մուտքը՝ ևս։ Կանխարգելիչ միջոցառումներն այսքանով չեն սահմանափակվում։ Բակտերիոցիտ լամպի ուլտրամանուշակագույն ճառագայթները 100 տոկոսով ոչնչացնում են օդում վիրուսները։

Ուժեղացված հսկողությունը նաև մարզի օդային ու ցամաքային անցակետերում է, սա արդեն պայմանավորված է կորոնավիրուսով, որի հայտնաբերման թեստերը միայն մայրաքաղաքի վիրուսոլոգիական լաբորատորիաներն ունեն։

Ըստ բժիշկների՝ անհրաժեշտության դեպքում մարդու քիթ-ըմպանային քսուքից նմուշ է վերցվում, ուղարկվում Երևան՝ ախտորոշման, որի արդյունքները պատրաստ են լինում 12 ժամվա ընթացքում:

Հիվանդանոցներ ընդունվածների շատ փոքր թիվն է բուժօգնության առաջնային օղակից՝ պոլիկլինիկաներից ուղղորդվում։ Միանգամից դիմում են հիվանդանոցներ։ Գյումրիի ինֆեկցիոն, Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցներում մահճակալային ծանրաբեռնվածությունը հասնում է մոտ 90 տոկոսի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

21:32 22.11.2024

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

21:24 22.11.2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահ Էնդրյու Տորեին: Փոխվարչապետը հանդիպման սկզբում կարևորել է «Վիզա»-ի գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով մասնավորապես ֆինանսական և թվայնացման ոլորտներում ընկերության հետ փորձի ու գիտելիքի փոխանակման նշանակությունը երկրի համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել թվայնացմանն ու կիբեռանվտանգությանն առնչվող հարցերին: ...

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

21:17 22.11.2024

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

Հանրահայտ Goal.com-ը հրապարակել է հաջորդ «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհաեդ Սալահը: Լավագույն հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»): Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլադը 6-րդ և 7-րդ տեղերում են: ...

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

21:12 22.11.2024

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

ԱՄՆ վարչակազմը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ինտենսիվորեն համակարգում են Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերը, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Կա ինտենսիվ աշխատանք Թրամփի թիմի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջապատի և նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնի միջև՝ Լիբանանում պատերազմին վերջ տալու համար», – ասել է աղբյուրը։ Տարածաշրջանային դիվանագետների […] ...

Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում

21:05 22.11.2024

Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանում համատեղ հյուրընկալեցին բարձր մակարդակի միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել […] ...

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

20:57 22.11.2024

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

Goal.com-ը կազմել է 16 թիմերի վարկանիշային աղյուսակը, որոնք ունեն 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու ամենամեծ հնարավորությունները։ Այս աղյուսակում առաջատարն է Իսպանիայի հավաքականը։ Ցանկն ունի այս տեսքը՝ 1.Իսպանիա 2.Արգենտինա 3.Գերմանիա 4.Անգլիա 5.Ֆրանսիա 6.Պորտուգալիա 7.Իտալիա 8.Նիդեռլանդներ 9.Կոլումբիա 10.Բրազիլիա 11.Մարոկկո 12.Խորվաթիա 13.Կանադա 14.Բելգիա 15.ԱՄՆ 16.Մեքսիկա։ Հիշեցնենք, որ 2022 թվականին աշխարհի առաջնությունում հաղթել է Արգենտինայի հավաքականը: 2024 թվականին Իսպանիայի […] ...

BACK_TO_TOP