22:52 11.02.2020
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ավագ թոռան՝ Փիթեր Ֆիլիպսի կինը, 12 տարվա համատեղ կյանքից հետո որոշել է ամուսնալուծվել: Այդ մասին հայտնում է The Sun-ը: Զույգին մոտ կանգանծ մարդիկ ասում են, որ Ֆիլիպսը սրտնեղած է և նշել է, որ նախկինում չի զգացել, որ կինը նման մտադրություն ունի։ Նա համարել է, որ իդեալական ընտանիք են, 2 հրաշք աղջիկ ունեն:
Ասվում է նաև, որ 41 տարեկան Օտեմ Քելլին վերջին ժամանակներում բողոքել է ընկերներին, որ ամուսնու հետ հարաբերությունները հարթ չեն, և իրենք օտարանում են: Ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ Օտեմը որոշել է նոր կյանք սկսել Կանադայում՝ օրինակ վերցնելով Հարրիից և Մարքլից:
Բուքինգհեմյան պալատը չի մեկնաբանել իրավիճակը, չնայած զույգը պաշտոնապես հաստատել է ամուսնալուծության մասին լուրը՝ նշելով, որ դա լավագույն որոշումն է իրենց երեխաների համար: Զույգի տարածած հայտարարության մեջ նաև ասվում է, որ թեպետ երկու կողմի ընտանիքները տխրել են, բայց աջակցում են նրանց որոշմանը:
Ըստ որոշ տեղեկությունների` Փիթեր Ֆիլիպսը թագուհու սիրելի թոռն է:
Գործարար Ֆիլիպսը թագուհու միակ դստեր ավագ որդին է: Նա զբաղեցնում է 15-րդ տեղը գահաժառանգների թվում: Ինչպես և նրա քույրը` Զառան, նա տիտղոս չունի և ազատված է թագավորական պարտականությունների կատարումից:
16:54 27.12.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 26-27-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 99 դեպք, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 21, թմրանյութի հայտնաբերման՝ 9, անձնական ունեցվածքի գողության ու պետական սահմանն ապօրինի հատելու` 7-ական, հոգեկան ներգործության ու համակարգչային […] ...
16:50 27.12.2024
«Ադրբեջանական ավիաուղիները» նշել է Ակտաուի մոտ տեղի ունեցած ավիավթարի նախնական պատճառըԱդրբեջանական ավիաուղիները (AZAL), որին պատկանում էր Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ կործանված ինքնաթիռը, վթարի նախնական պատճառն է անվանել «ֆիզիկական և տեխնիկական արտաքին ազդեցությունը»։ «Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական գործակալության հետ համաձայնությամբ «Բաքվից դեպի Ռուսաստանի մի շարք քաղաքներ թռիչքները չեղարկելու մասին» որոշումը հիմնված է J2 չվերթն իրականացնող Embraer 190 ինքնաթիռի կործանման հետաքննության նախնական արդյունքների վրա։ Խոսքը ֆիզիկական և […] ...
16:46 27.12.2024
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինԴեկտեմբերի 27-ին՝ ժամը 16:00-ի դրությամբ, Ջերմուկի, Թալինի, Ապարանի, Արագածի, Գավառի տարածաշրջաններում, Սարավանի, Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Աշտարակի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը՝ 10 մետր, Արտաշատի տարածաշրջանում նույնպես մառախուղ է, տեսանելիուլյունը՝ 100 մետր։ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց […] ...
16:38 27.12.2024
38-ամյա Ռամոսը բանակցում է բրազիլական ակումբի հետԻսպանական «Սևիլիայից» հեռանալուց հետո 6 ամիս ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Սերխիո Ռամոսը բանակցություններ է սկսել բրազիլական «Կրուզեյրո» ակումբի հետ: 38-ամյա Ռամոսը 2005-2021 թվականներին խաղացել է Մադրիդի «Ռեալում», 2021-2023 թվականներին էլ` ֆրանսիական ՊՍԺ-ում: Իսպանիայի հավաքականի լեգենդար պաշտպանն ամռանը մի շարք ակումբներից առաջարկ է ստացել, սակայն չի գնացել նոր գործարքի: ...
16:30 27.12.2024
Գողություն կատարած անձը հայտնաբերվել և ձերբակալվել էԴեկտեմբերի 24-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ անհայտ անձը բացել է Նոր Արեշի տներից մեկի պատուհանը և գողացել բջջային հեռախոս, տարբեր տեսակի խմիչքներ, հագուստ և ոսկյա զարդեր՝ պատճառելով 500 հազար դրամի վնաս: Մեկնել են մայրաքաղաքի քրեական ոստիկանները, տուժողից ընդունվել է հաղորդում: Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում […] ...
16:19 27.12.2024
Կառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքԿառավարությունը սահմանել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի կանոնակարգման գործընթացի արդյունքում վերջին տարիներին Սևանա լճում նկատվում է սիգի կենսազանգվածի աճ (2019 թ.՝ 2668 տոննա, 2020 թ.՝ 2345 տոննա, 2021 թ.՝ 5348 տոննա 2022 թ.՝ 4700 տոննա 2023 թ.՝ 3974 տոննա), ինչը հնարավորություն է տալիս ապահովել Սևանա […] ...