11:28 11.02.2020
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ կայքից, համաձայն ժամանակացույցի՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին, կավարտվի ապրիլի 3-ին:
Քրեակատարողական հիմնարկներում քվեարկության սկիզբը սահմանվում է քվեարկության օրվանից 10 օր առաջ՝ մարտի 26-ին:
Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է քվեարկության օրվանից 9 օր առաջ՝ մարտի 27-ին, ավարտվում մարտի 29-ին:
Քվեարկության սենյակի կահավորումն ավարտվում է քվեարկության նախորդ օրը՝ ապրիլի 4-ին, մինչև 24:00-ն: Քվեարկությունը սկսվում է ապրիլի 5-ին՝ 08:00-ին, ավարտվում 20:00-ին: Հանրաքվեի քվեարկության ընթացքի մասին տեղեկությունները հրապարակվում են ապրիլի 5-ին՝ քվեարկության օրը, ժամը 09:00-ին: Ժամը 12:00-ից սկսած՝ մինչև 21:00-ն, երեքժամյա պարբերականությամբ մինչև նախորդ ժամը քվեարկությանը մասնակցած քաղաքացիների թվի վերաբերյալ տեղեկությունները՝ ըստ ընտրական տարածքների, մարզկենտրոնների և ընտրական տարածքի՝ 10 000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների և Երևան քաղաքի, հրապարակվում են քվեարկության օրը՝ ժամը 12:00-ին, 15:00-ին, 18:00-ին և 21:00-ին:
Ձերբակալված անձանց պահելու վայրում հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող ձերբակալված քաղաքացիների քվեարկությունը կազմակերպվում է քվեարկության օրը ժամը 08:00-ից հետո մինչև 18:00-ն: Հանրաքվեի քվեարկության նախնական արդյունքներն ամփոփվում, արձանագրությամբ վավերացվում և հրապարակվում են ապրիլի 6-ին մինչև 20:00-ն:
Քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը կազմվում է քվեարկության օրվանից հետո 7-րդ օրը՝ ապրիլի 12-ին:
20:32 10.01.2025
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համարԲաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս կարծիքն է արտահայտված The Wall Street Journal-ում (WSJ) հրապարակված հոդվածում, հայտնում է ermenihaber-ը։ Հիշյալ երկրները Սիրիայի նոր վարչակազմին առաջարկել են ֆինանսական և տեխնիկական աջակցություն քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման և էլեկտրաէներգիայի մատակարարման համար: Հորդանանը և Արաբական Միացյալ Էմիրությունները նույնպես […] ...
20:20 10.01.2025
Բռնցքամարտի ՀՀ հավաքականի անդամները կրկին պրոֆեսինոալ ռինգ դուրս կգանՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմի ներկայացուցիչները կրկին հանդես կգան պրոֆեսիոնալ ռինգում: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի համագործակցության արդյունքում հունվարի 17-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 2-րդ անգամ տեղի կունենա «Չեմպիոնների երեկո-IBA» պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն, որի ընթացքում ռինգ դուրս կգան նաև հայ բռնցքամարտիկներ։ Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Չալոյանը գերծանր քաշային կարգի IBA-ի «Ուժեղագույն ընտրանու» 1/4 եզրափակչի շրջանակներում […] ...
20:11 10.01.2025
ԱՄՆ-ը Մադուրոյի համար պարգևատրումը բարձրացրել է մինչև 25 միլիոն դոլարԱՄՆ կառավարությունը չի ճանաչել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությունը և բարձրացրել է նրա պարգևը մինչև 25 միլիոն դոլար։ «Մենք բարձրացնում ենք Նիկոլաս Մադուրոյի և Ներքին գործերի, արդարադատության և խաղաղության նախարար Դիոսդադո Կաբելոյի պարգևը մինչև 25 միլիոն դոլար»,- ասել է նախարար Վլադիմիր Պադրինոն։ ...
19:55 10.01.2025
ՄՕԿ-ի նախագահի պաշտոնին հավակնում է 7 թեկնածուՄիջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 20-ին՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, հաղորդում է կազմակերպության կայքը։ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնին հավակնում է ՄՕԿ անդամ 7 թեկնածու։ 2024թ․ օգոստոսին ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը հայտարարել էր, որ կհեռանա պաշտոնից։ Ավարտվում է նրա պաշտոնավարման ժամկետը։ Թոմաս Բախը ՄՕԿ-ը գլխավորում է 2013 թվականից։ ՄՕԿ նախագահի թեկնածուներն են՝ 1.Հորդանանի […] ...
19:50 10.01.2025
Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լռության համար պոռնոաստղին գումար վճարելու գործովՆյու Յորքի դատարանը որոշել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին մեղավոր ճանաչել լռության համար պոռնոաստղին գումար վճարելու գործով՝ առանց պատժամիջոց կիրառելու։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, Թրամփը ազատվել է կալանքից, տուգանքներից և փորձաշրջանից։ Դոնալդ Թրամփը իր փաստաբանի հետ դատարանի դիմաց հայտարարել է, որ ինքը մեղավոր չէ։ Նա մեղադրական դատավճիռը համարել է «վհուկների քաղաքական որս» […] ...