ՍԴ նախագահ ընտրվել և պաշտոնավարել չեմ ցանկացել ի սկզբանե և առավել ևս այժմ․ Վահե Գրիգորյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 10 2024
  • $
    386.93
  • RUBLE
    4.02
  • 424.27
WEATHER
+26.04 oC

ՍԴ նախագահ ընտրվել և պաշտոնավարել չեմ ցանկացել ի սկզբանե և առավել ևս այժմ․ Վահե Գրիգորյան

19:46 10.02.2020

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հրայր Թամրազյանի հետ խոսել են Սահմանադրական դատարանի ճգնաժամին առնչվող որոշ հարցերի մասին.

– Սահմանադրական դատարանի անդամների պաշտոնավարման սահմանադրական հիմքի՝ Սահմանադրության 213 հոդվածի, որպես օրվա քաղաքական իշխանության և Սահմանադրական դատարանի անդամների միջև «կնքված» գործարքի մասին, որպես հակաժողովրդավարական և հակաիրավական թեզերի հիմքով սահմանադրական լայնածավալ փոփոխությունների կապակցությամբ դատարանի անդամների լռությունը նրանց ցմահ պաշտոնավարման դիմաց.

– Եթե դատարանի ճգնաժամի հանգուցալուծումը պետք է տեղի ունենա Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությամբ, ապա հանրաքվեի միջոցով նման լուծումը նոր Սահմանադրական դատարանին ժողովրդավարական բարձր լեգիտիմություն հաղորդող լիցք է.

– Սահմանադրական դատարանն այսօր 24 տարեկան է, որից շուրջ 2 տասնամյակ Հայաստանի քաղաքացին Սահմանադրական դատարանի դռները բախել է իր քաղաքական առաջնային՝ ազատ ընտրության, ինչպես և մի շարք այլ սահմանադրական իրավունքների պաշտպանության խնդրանքով: Խորհրդանշորեն, այս հանրաքվեում Հայաստանի քաղաքացին է լինելու իր նախկին բողոքների հանգուցալուծման իշխանությունն ունեցող դատական կազմի պաշտոնավարման մասին որոշում կայացնողը.

– Սահմանադրական դատարանի ճգնաժամի վերաբերյալ միջազգային կազմակերպությունների և որոշ բարձրաստիճան միջազգային պաշտոնյաների մեկնաբանությունների մասին. ի՞նչ կշիռ և հեղինակություն պետք է ունենա Հայաստանի ինքնիշխանության պահապան ատյանի՝ Սահմանադրական դատարանի անդամը, որն իր պաշտոնի պաշտպանությունը «աղերսում» է միջազգային կազմակերպություններից և օտարերկրյա պետությունների պաշտոնյաներից.

– Սահմանադրական դատարանն իր ներկա կազմով (եթե պայմանականորեն համարենք, որ Սահմանադրական դատարանի անդամներն ունեն դատավորի կարգավիճակ) Սահմանադրության 213 հոդվածի փոփոխությունների նախագծի սահմանադրականության ստուգումն իրականացնել չի կարող, քանի որ Սահմանադրության փոփոխության նախագիծը վերաբերում է նույն կազմի 9-ից 7-ին. դատավորն իրավունք չունի լուծելու իրեն վերաբերող գործ: Ապաև, նույնիսկ վերաբերելի այլ փաստարկների բացառմամբ, ՍԴ-ն այս հարցով չունի սահմանադրական քվորում: Մի՞թե կվստահեիք որևէ բժշկի բանականությանը, որը կոմայում գտնվող հիվանդին բուժօգնություն ցուցաբերելուց առաջ հարցներ նրա ինքնազգացողության մասին այն պատճառով, որ դա էր պահանջում բժշկական ստանդարտն այդ բուժհաստատությունում.

– Սահմանադրական դատարանի ճգնաժամն անձերով չի կարող պայմանավորվել. այս ճգնաժամի լուծման կարևորությունը, իսկ շարունակվելու դեպքում՝ վտանգները վեր են անձերից, կուսակցություններից, իշխանության և ընդդիմության տարաձայնություններից.

– Հակառակ հետևողական պնդումներին, ես շարունակում եմ աշխատել, սակայն չեմ մասնակցում այն միջոցառումներին, որոնց «նիստ» են անվանում: Հետևողականորեն ներկայացրել եմ Սահմանադրական դատարանում ճգնաժամի հիմնավորումները, և  դրանք արդեն ճանաչված են նաև Հանրապետության Ազգային ժողովի, կառավարության և Հանրապետության նախագահի մոտեցումներով: Ես ինձ թույլ չեմ տվել դատավորի լիազորությունների իրականացման նմանակմամբ զբաղվել՝ ամեն ինչ թղթի վրա ճիշտ լինելու տպավորություն ստեղծելով: Սահմանադրական դատարանի ճգնաժամի խնդիրն իր ողջ խորությամբ և սրությամբ եմ ներկայացրել, իսկ իմ՝ որպես դատավորի գործունեությունը չի կարող այդ ճգնաժամին համարժեք վերաբերմունքով չարտահայտվել. Հայաստանը դեռ չունի սահմանադրական և դեմոկրատական լեգիտիմության չափանիշներին համապատասխան Սահմանադրական դատարան, և իմ՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի, վերաբերմունքն այս ճգնաժամին լիովին համարժեք է դրա չլուծման վտանգների և Հայաստանի համար ունենալիք հետևանքների համար: Բացառությամբ դատավորի աշխատավարձից և աշխատասենյակից, այլ արտոնությունից կամ նյութական երաշխիքից չեմ օգտվում (ավտոմեքենա, վարորդ, օգնական, պարգևավճար և այլն).

– Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվել և պաշտոնավարել չեմ ցանկացել ի սկզբանե և առավել ևս այժմ՝ հակառակ այս հարցում կենցաղային ստախոսության աստիճանի շարունակական պնդումների: Ես իրականում ավելի բարձր եմ համարում իմ ներկայիս ունեցած կոչումն ու կարգավիճակը, քան կիսավարչական կամ կիսաներկայացուցչական գործառույթներով, թեպետ՝ շատ պատասխանատու պաշտոնը:

«Բազմաթիվ հարցեր հնարավոր չեղավ քննարկել ժամանակի սղության պատճառով, ինչը, հուսով եմ, ուղղել հետագայում՝ ժամանակային առաջին իսկ պատուհանի դեպքում:

Շնորհակալ եմ Սահմանադրական դատարանի և դրա ճգնաժամի լուծման հարցում ուշադրության և դրա կարևորությունը, իսկ շարունակականության դեպքում՝ վտանգները գիտակցելու և ճանաչելու համար»,- գրել է նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էկոնոմիկայի նախարարը կգործուղվի Ֆրանսիա

16:24 07.10.2024

Էկոնոմիկայի նախարարը կգործուղվի Ֆրանսիա

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 11-14-ը կգործուղվի Ֆրանսիա (Դիժոն): Այս մասին որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գևորգ Պապոյանը կմասնակցի Խաղողի և գինեգործության միջազգային կազմակերպության հարյուրամյակին նվիրված միջոցառմանը և Խաղողի և գինեգործության 45-րդ համաշխարհային համաժողովին։   ...

Ֆուտզալի Բրազիլիայի հավաքականը 12 տարվա ընդմիջումից հետո դարձել է աշխարհի չեմպիոն

16:16 07.10.2024

Ֆուտզալի Բրազիլիայի հավաքականը 12 տարվա ընդմիջումից հետո դարձել է աշխարհի չեմպիոն

Ֆուտզալի Բրազիլիայի հավաքականը 12 տարվա ընդմիջումից հետո դարձել է աշխարհի չեմպիոն։ Ուզբեկստանում կայացած ԱԱ-ի եզրափակչում բրազիլացիները 2-1 հաշվով հաղթել են Արգենտինայի հավաքականին։ Մունդիալի 7 խաղում Բրազիլիան խփել է 40 գոլ։ Բրազիլիայի հավաքականը պատմության մեջ 6-րդ անգամ է դարձել աշխարհի չեմպիոն՝ կրկնելով 1989, 1992, 1996, 2008, 2012թթ․ հաջողությունը։ Բրոնզե մեդալակիր է դարձել Ուկրաինայի հավաքականը, որը երրորդ […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենի գլխավորած պատվիրակությանը

16:12 07.10.2024

Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 7-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Ռոլանդ Փրայսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը, նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Սևակ Միքայելյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ իրականացվող աշխատանքները տնտեսության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։ Առանձին անդրադարձ […] ...

Քաղաքաշինական ծրագրերի անխափան ընթացքը կնքված պայմանագրերի շրջանակում հնարավոր է ապահովել լիցենզավորման նոր գործընթացի պայմաններում ևս

16:06 07.10.2024

Քաղաքաշինական ծրագրերի անխափան ընթացքը կնքված պայմանագրերի շրջանակում հնարավոր է ապահովել լիցենզավորման նոր գործընթացի պայմաններում ևս

Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ քաղաքաշինական ծրագրերի անխափան ընթացքը կնքված պայմանագրերի շրջանակում հնարավոր է ապահովել լիցենզավորման նոր գործընթացի պայմաններում ևս։ Այն դեպքերում, երբ կազմակերպությունը վերալիցենզավորված է, ունի այդ պահին իրականացվող աշխատանքներին համապատասխանող ներդիր, գործունեության մյուս տեսակների ներդիրների բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ աշխատանքների դադարեցման համար։ Օրինակ՝ դպրոցի կառուցման ընդհանուր պայմանագիր կնքած կազմակերպությունը, որը նոր ընթացակարգով […] ...

Ֆիցոն գնահատել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարները

16:00 07.10.2024

Ֆիցոն գնահատել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարները

Սլովակիան աջակցում է Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու հարցում, սակայն Կիևը պետք է պատրաստ լինի դիմակայելու այն փաստին, որ այլ երկրներ կդանդաղեցնեն այս գործընթացը, երկուշաբթի օրը հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Երկուշաբթի օրը Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում տեղի է ունենում Սլովակիայի և Ուկրաինայի նախարարների կաբինետների միջև բանակցությունների հերթական փուլը: «Մենք, անկասկած, աջակցում ենք ձեզ (ԵՄ-ին անդամակցելու հարցում-խմբ.), […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է հարավային Լիբանանի վրա հարձակումների նոր ալիքի մեկնարկի մասին

15:49 07.10.2024

Իսրայելի բանակը հայտարարել է հարավային Լիբանանի վրա հարձակումների նոր ալիքի մեկնարկի մասին

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները սկսեցին նոր շարք զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավին։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Նրանց թիրախը «Հըզբոլլահ» կազմակերպության ռազմական օբյեկտներն են, ասվում է հայտարարության մեջ։ Սեպտեմբերի 23-ին իսրայելական բանակը «Հըզբոլլահի» կազմավորումների դեմ սկսեց «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի ընթացքում լայնածավալ ավիահարվածներ հասցրեց լիբանանյան կազմակերպության ռազմական օբյեկտներին։ Սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած հարձակումներից […] ...

BACK_TO_TOP