10:15 01.06.2018
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանն ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հաշմանդամության խումբը վերականգնելու հարցին՝ նշելով, որ այդ նպատակով հանձնարարվել է անցկացնել անհրաժեշտ գործիքային հետազոտություն:
«Իմ շատ սիրելի համաքաղացիներ,
Օրեր առաջ՝ մայիսի 25-ին, քաղաքացիների հետ ունեցել եմ հանդիպում, որի ընթացքում բարձրաձայնվել են աշխատանքի տեղավորման, հաշմանդամության խումբը վերականգնելու, կենսաթոշակի վճարման, ինչպես նաև՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամակալությունը ստանձնելու խնդիրները։
1. Աշխատանքի տեղավորման խնդրի հետ կապված նշել եմ, որ թափուր աշխատատեղերի առկայության վերաբերյալ տեղեկատվությանը քաղաքացին կարող է իրազեկվել միայն զբաղվածության համապատասխան կենտրոնում հաշվառվելու դեպքում, որից հետո հետևողական հսկողության արդյունքում հարկավոր է աջակցություն տրամադրել քաղաքացուն աշխատանքի տեղավորման հարցում:
2. Հաշմանդամության խումբը վերականգնելու նպատակով հանձնարարվել է անցկացնել անհրաժեշտ գործիքային հետազոտություն, որի արդյունքները սահմանված կարգով ԲՍՓԳ ներկայացնելուց հետո, իրականացնել վերափորձաքննություն և տալ համարժեք եզրակացություն։ Բացի այդ, հանձնարարել եմ խստագույնս զգուշացնել ԲՍՓ հանձնաժողովներին՝ քաղաքացիների նկատմամբ անվերապահորեն դրսևորել հարգալից վերաբերմունք՝ ապահովելով ծառայությունների պատշաճ մատուցումը: Ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ բացառելու քաղաքացիների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորման ցանկացած դեպք:
3. Ինչ վերաբերում է կենսաթոշակի վճարման խնդրին, ապա հարկ եմ համարում նշել, որ այն դեպքում, երբ քաղաքացին տեղափոխվել և բնակություն է հաստատել ՀՀ սահմաններից դուրս, իսկ ապա վերադառնալով ունեցել է կենսաթոշակի վճարաչափի տարբերություն, իրավակիրառ պրակտիկայում նմանօրինակ խնդրահարույց օրենսդրական նորմերը կիրառելիս, անհրաժեշտ է հաշվի առնել ինչպես օրենսդրական, այնպես էլ մարդու հիմնարար ազատությունների և իրավունքի նորմը։
Այդ իսկ պատճառով հանձնարարել եմ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով կենսաթոշակի իրավունքի ձեռքբերման, իրացման, իրավունքի դադարեցման և իրավունքի վերականգնման ժամանակ իրավունքի վերանայման նորմը պարզաբանելու նպատակով նախապատրաստել գրություն՝ ուղղված արդարադատության նախարարությանը, ինչպես նաև՝ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումներում օրենսդրական փոփոխությունների արդյունքում կենսաթոշակի իրավունքը իրացնելիս մարդու իրավունքների խախտմանը հանգեցնող դեպքերի վերաբերյալ համապատասխան վերլուծական տեղեկատվություն հայցելու նպատակով նախապատրաստել գրություն՝ ուղղված մարդու իրավունքի պաշտպանին:
4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամակալությունը ստանձնելու խնդրի առնչությամբ, հաշվի առնելով սոցիալական ծանր պայմանները, որտեղ բնակվում է քաղաքացին իր թոռնիկների հետ միասին, հանձնարարել եմ հնարավորության սահմաններում առաջնահերթության կարգով աջակցել քաղաքացուն աշխատանքի տեղավորման հարցում»:
https://www.facebook.com/TandilyanMane/photos/a.404011219946396.1073741830.401367013544150/627728060908043/?type=3&theater
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...