Ինչ փաստաթղթեր կան կադաստրում Գյումրիի համայնքապատկան անհետացած գույքի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Ինչ փաստաթղթեր կան կադաստրում Գյումրիի համայնքապատկան անհետացած գույքի վերաբերյալ

20:54 08.02.2020

Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռից դուրս է գրվել 35 անուն գույք: Դրա մասին կա ավագանու համապատասխան որոշում:  Այն շենք-շինություններն են, որոնք տարբեր տարիներին օտարվել են, բայց շարունակել են գտնվել քաղաքապետարանի հաշվեկշռում: Գույքի մի խումբն էլ տարիներ շարունակ հաշվեկշռում է եղել, բայց պարզվել է, որ ընդհանրապես գոյություն չունի: Երբ է վերացվել ու օտարվել համայնքապատկան գույքը, ինչու այդ մասին փաստաթղթերը չեն պահպանվել: Այս հարցերն ուսումնասիրում է Շիրակի մարզի դատախազությունը: Դիմում իրավապահներին ներկայացրել է Գյումրիի ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը:

Ամեն տարի քաղաքապետարանը համայնքային գույքի ցանկը հաստատում է, որ պարզ լինի, թե ինչքան է քաղաքի ունեցվածքը: Գյումրիի ունեցվածքը ցանկով ավելի շատ է, քան իրականում կա: Այս մասին պարզ դարձավ հոկտեմբերին ավագանու հերթական նիստի ընթացքում, երբ ավագանու հաստատմանը ներկայացվեց 35 անուն գույքը համայնքային հաշվեկշռից դուրս հանելու հարցը: 35 անուն գույքը երեք խմբի են բաժանել, այսինքն՝ 3 առանձին պատճառ կա շենքերը քաղաքի հաշվեկշռից հանելու համար: Գոյություն չունեցող 22 կառույց է քաղաքապետարանի ցանկում առանձնացված: Դրանք  պահակատներ են, կաթսայատներ, ավտոտնակներ և այլ շինություններ:

Ինչ փաստաթղթեր կան պահպանված կադաստրում: Այս մասին Shantnews-ը զրուցել է կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Արայիկ Առաքելյանի հետ:

 

«Եթե տվյալ գույքի նկատմամբ կադաստրի պետական գրանցում եղել է, բնականաբար,  տեղեկություններ  կարող ենք տրամադրել նրանց, ովքեր իրավունք ունեն ստանալ նման տեղեկատվությւոն: Իսկ եթե գույքը պետական գրանցում չի անցել, մենք չենք տիրապետում այդ ինֆորմացիային: Կարող եմ ասել, որ «Տրոլեյբուսային պարկը» գրանցում անցել է, իմ հիշելով: Իհարկե,  դա շատ շուտ է եղել, բայց գրանցված է: Օրինակ, ասում են,  գույք կաթսայատուն, ես ինչ գիտեմ ինչ կաթսայատուն է: Այս դեպքում չենք կարող տեղեկություն տրամադրել: Դրա համար պարտադիր նույնականացում է պետք: Անի թաղամասում  մի քանի կաթսայատներ են եղել: Եթե կաթսայատան նկատմամբ իրավունքի պետական գրանցում ստացել են ու ենթադրենք, քանդվել է,  դա այլ խնդիր է, որը կապ չունի կադաստրի հետ: Մեր մոտ նման ուսումնասիրություն չի կատարվում , նման դեպքերը համայնքի կողմից պետք է ուսումնասիրվեն: Նաև այսպիսի հարց կա, եթե գրանցում ստացել է, ուրեմն ամեն տարի սեփականատերը գույքահարկ է վճարել: Իսկ եթե քանդել է, ուրեմն նախ պետք է դիմեին համայնքին, նոր քանդեին:Իսկ եթե չեն դիմել ու քանդել են, դա այլ խնդիր է»,-Shantnews-ին ասել է Արայիկ Առաքելյանը:

Ավելի վաղ Գյումրիի գլխավոր ճարտարապետը  Shantnews-ին ասել էր, որ գույքի օտարումը տեղի է ունեցել մինչև 2010 թվականը: Համայնքային գույքի օտարման ու անհետացման հարցը հիմա դատախազությունն է ուսումնասիրում: Քաղաքապետարանից արդեն պահանջել ու ստացել են բոլոր այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են նշված գույքին: Ըստ քաղաքապետարանի ցանկի`դրա ընդհանուր արժողությունը կազմում է 90 մլն դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գյումրիի քաղաքապետի ԺՊ կնշանակվի այն անձը, որին կցանկանան տեսնել գյումրեցիները․ Գևորգ Պապոյան

14:18 27.11.2024

Գյումրիի քաղաքապետի ԺՊ կնշանակվի այն անձը, որին կցանկանան տեսնել գյումրեցիները․ Գևորգ Պապոյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Գյումրիում նախնական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Լրագրողների հետ ճեպազրույցում Պապոյանն ընդգծեց, որ Գյումրիում ստեղծված կառավարման ճգնաժամը լուծելու նպատակով առաջիկայում նախատեսվում է կազմակերպել նախնական ընտրություններ, որոնց միջոցով կընտրվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Պապոյանը նշեց, որ գյումրեցիները կկարողանան արտահայտել իրենց կարծիքը՝ անկախ կուսակցական […] ...

Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է, նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են․ Բելինգեմ

14:12 27.11.2024

Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է, նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են․ Բելինգեմ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը նշել է, թե ինչպես է խաղադաշտում փոխվել իր դերը ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի ակումբ տեղափոխվելուց հետո։ «Կիլիանի հետ ամեն ինչ կարգին է։ Նրա հասցեին հնչող քննադատությունները չափազանցված են։ Երբ Մբապեին տեսնում եմ մարզումների ժամանակ, համոզվում եմ, որ նա ավելի լավ կսկսի խաղալ։ Թիմում շատ են բազմակողմանի ֆուտբոլիստները։ Վնասվածքների պատճառով ստիպված […] ...

ՀԱՄԱՍ-ն ընդունելի է համարել Լիբանանում հրադադարի համաձայնագիրը

14:05 27.11.2024

ՀԱՄԱՍ-ն ընդունելի է համարել Լիբանանում հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժումն իրեն դավաճանված չի համարում Իսրայելի եւ շիական «Հըզբոլլահ» կազմակերպության միջեւ հրադադարի պայմանավորվածությունից հետո եւ ընդունում է ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ, շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ Նրա խոսքով՝ Լիբանանի, Եմենի կամ Իրանի հետ ոչ մի համաձայնություն խաղաղություն չի բերի տարածաշրջանին, քանի […] ...

Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ

13:58 27.11.2024

Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը դիմել է Կոնգրեսին՝ Ուկրաինային լրացուցիչ 24 միլիարդ դոլար հատկացնելու խնդրանքով։ Այս մասին հայտնում են New York Post-ը և Politico.Pro-ն: Նշվում է, որ Սպիտակ տան կառավարման և բյուջեի գրասենյակը առաջարկել է, որ Կոնգրեսը ներառի այն օգնությունը փաթեթում՝ խուսափելու համար նախագահական վարչակազմում փոփոխություն լինելու դեպքում աջակցությունը հետ կանչելու վտանգից: Մի քանի օրենսդիրներ […] ...

«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ

13:51 27.11.2024

«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ

Ասիայի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Սաուդյան Արաբիայի չեմպիոն «Ալ Հիլյալը» կատարը ներկայացնող «Ալ Սադի» դեմ արտագնա խաղում միավորներ է կորցրել։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Սաուդյան ակումբից հանդիպմանը մասնակցել են գրեթե բոլոր անվանի ֆուտբոլիստները` Բոնոն, Կուլիբալին, Ռենան Լոդին, Ժոաու Կանսելուն, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն ու Ալեքսանդր Միտրովիչը։ Ժորժե Ժեզուշի գլխավորած թիմից բացակայում էր Բրազիլիայի ազգային […] ...

Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը

13:45 27.11.2024

Վրաստանի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է նախկին ֆուտբոլիստի թեկնածությունը

Վրաստանի իշխող կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է իր թեկնածուին։ Նա նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Կավելաշվիլին է։ Այս մասին հայտնում է Echo of the Caucasus-ը։ Կավելաշվիլին եղել է Վրաստանի IX եւ X գումարումների խորհրդարանի պատգամավոր։ Հոկտեմբերի 26-ին կայացած վերջին ընտրությունների ժամանակ նա խորհրդարան է մտել իշխող «Վրացական երազանք» կուսակցության ցուցակի 18-րդ համարով։ Միխեիլ Կավելաշվիլիին անվանում են […] ...

BACK_TO_TOP