Չկա հանցակազմ, էլ ինչ խոսենք. Տիգրան Աթանեսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+2.09 oC

Չկա հանցակազմ, էլ ինչ խոսենք. Տիգրան Աթանեսյան

19:43 07.02.2020

Քրեական վերաքննիչ դատարանն այսօր քննել է արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի խափանման միջոց կալանքը փոխելու պաշտպան Տիգրան Աթանեսյանի բողոքը:

Հիշեցնենք, որ նախկին պաշտոնյան մեղադրվում է նախարարության և Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Ըստ առաջադրված մեղադրանքի՝ 2012-2013թթ. ընթացքում Երևանի Բաղրամյան և Բագրատունյաց փողոցներում գործող նոտարներին տրված բանավոր կարգադրություններով և մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, ինչպես նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով, անուղղակի տեղեկացրել են տարածքի սեփականաշնորհմանն իրենց ներգրավվածության մասին և խոչընդոտել են իրենց իսկ միջոցներով տարածքները նորոգած  նոտարներին անհատույց օգտագործման իրավունք ձեռք բերել այդ տարածքների նկատմամբ:

Դրանից հետո մի դեպքում 63.400.000 դրամ, մյուս դեպքում՝ 3.800.000 դրամ գումարով, Երևանի քաղաքապետարանից առուվաճառքի պայմանագրով ձեռք են բերել այդ տարածքները, որոնք հետագայում լիազորագրերի օգտագործմամբ այլ  քաղաքացիների անուններից կնքված վարձակալության պայմանագրերով շուկայականից անհամեմատ բարձր վճարներով վարձակալությամբ հանձնել են նոտարներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ռաֆայել Գրոսսիի հետ

10:33 28.11.2024

Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ռաֆայել Գրոսսիի հետ

Վիեննայում ընթացող «Միջուկային գիտության, տեխնոլոգիաների, կիրառությունների և տեխնիկական համագործակցության ծրագրի» նախարարական համաժողովի շրջանակներում նոյեմբերի 27-ին ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԱԷՄԳ տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում Առողջապահության նախարարության հետ իրականացվող ընթացիկ և ապագա ծրագրերին։ Նախարար Ավանեսյանը […] ...

Լիբանանը ՄԱԿ-ի օգնություն կստանա Իսրայելի հետ զինադադարից հետո

10:24 28.11.2024

Լիբանանը ՄԱԿ-ի օգնություն կստանա Իսրայելի հետ զինադադարից հետո

ՄԱԿ-ի կառույցներն ու գործակալությունները կշարունակեն հումանիտար օգնություն ցուցաբերել Լիբանանին Իսրայելի հետ հրադադարից հետո։ Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA): «ՄԱԿ-ը կշարունակի աջակցել Լիբանանի կառավարությանը և գործընկերներին: Զինադադարի առաջին օրը ՄԱԿ ՓԳՀ-ի 11 բեռնատարներ Բաալբեկի ավելի քան 3000 բնակիչներին մատակարարեցին առաջին անհրաժեշտության պարագաներ, ներառյալ վերմակներ, ներքնակներ, ձմեռային բաճկոններ, սավաններ»,- նշվում է […] ...

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը հայտարարել է Գազայում հրադադարի ջանքերը խրախուսելու մասին

10:00 28.11.2024

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակը հայտարարել է Գազայում հրադադարի ջանքերը խրախուսելու մասին

ՄԱԿ-ը պատրաստ է խրախուսել ցանկացած քայլ, որը կնպաստի Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը՝ մեկնաբանելով ամերիկյան իշխանությունների հայտարարությունը անկլավում զինադադարի հասնելու փորձի մասին։ Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները և Իսրայելը միջնորդների հետ՝ ի դեմս Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի, […] ...

Նիդեռլանդները միացել է հեռահար հրթիռների արտադրության ֆրանսիական նախաձեռնությանը

09:49 28.11.2024

Նիդեռլանդները միացել է հեռահար հրթիռների արտադրության ֆրանսիական նախաձեռնությանը

Նիդեռլանդները որոշել է միանալ ֆրանսիական նախաձեռնությանը, որը մշակում է հեռահար հրթիռներ։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների պաշտպանության նախարարության ղեկավար Ռուբեն Բրեկելմանսը։ «Եվրոպական երկրները հեռահար հրթիռների կարիք ունեն»,-նշել է նա: Ֆրանսիական ELSA (European Long-Range Strike Approach) նախաձեռնության շրջանակներում եվրոպական երկրները ցանկանում են մշակել ցամաքային թեւավոր հրթիռներ՝ 1 հազարից 2 հազար կմ թռիչքի հեռահարությամբ։ Ծրագրին մասնակցում են […] ...

Մեքսիկայի նախագահը Թրամփի հետ քննարկել է միգրացիայի հարցը

09:40 28.11.2024

Մեքսիկայի նախագահը Թրամփի հետ քննարկել է միգրացիայի հարցը

Մեքսիկայի առաջնորդ Կլաուդիա Շեյնբաումը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են միգրացիայի և անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդման հարցեր։ «Ես հրաշալի զրույց ունեցա նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Մենք անդրադարձանք միգրացիայի վերաբերյալ Մեքսիկայի ռազմավարությանը»,-գրել է Շեյնբաումը X-ում: Նա հավելել է, որ ինքը Թրամփին ասել է, որ «միգրանտները չեն գալիս […] ...

ԱՄՆ-ը Ուկրաինային 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում․ Reuters

09:30 28.11.2024

ԱՄՆ-ը Ուկրաինային 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ է պատրաստում․ Reuters

Վաշինգտոնի վարչակազմը պատրաստվում է Ուկրաինային տրամադրել 725 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության հերթական փաթեթը, չորեքշաբթի հաղորդել է Reuters-ը։ Ըստ ԱՄՆ պաշտոնական աղբյուրի՝ փաթեթը կներառի հակատանկային զենքեր, անօդաչու թռչող սարքեր, ականներ, Stinger մարդատար շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր և HIMARS բազմակի հրթիռային համակարգերի զինամթերք։ Զենքը Կիև կտեղափոխվի ԱՄՆ-ի պահեստներից։ Ակնկալվում է, որ ուկրաինական կողմին կտրամադրվեն նաև կասետային […] ...

BACK_TO_TOP