Հայաստանում 40 տոկոս անմշակ հողատարածք կա, փնտրում ենք լուծումներ. գյուղնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 10 2024
  • $
    386.99
  • RUBLE
    4.07
  • 426.85
WEATHER
+17.09 oC

Հայաստանում 40 տոկոս անմշակ հողատարածք կա, փնտրում ենք լուծումներ. գյուղնախարար

17:37 31.05.2018

«Գյուղատնտեսական նշանակության հողերի 1/3-ը չի մշակվում: Տարբեր միջազգային կազմակերպությունների հետ ենք համագործակցում, որ ֆինանսավորում ստանանք»,- մայիսի 31-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ պատճառները տարբեր են՝ էրոզիա, աղակալում, ճահճացում ու մատչելի ֆինանսավորման բացակայություն:

Անդրադառնալով անմշակ հողերի խնդրին՝ նախարարը նշել է, որ նախ՝ պետք է պատճառները հստակեցվեն, որից հետո հասկանան, թե որը պետք է լինի լուծման ճանապարհը:

Հարցին՝ չունեն արդյո՞ք կոնկրետ լուծման առաջարկներ, Արթուր Խաչատրյանը պատասխանեց.

«Պետք է հաշվի առնենք, որ ես 10-12 օր է նախարար եմ: Խնդիր ենք ներդրել, դիագնոստիկայի ենք ենթարկել և լուծման ուղիներն ենք փնտրում: Նման խնդիրները 10 օրում չեն լուծվում, ունենք 40 տոկոս անմշակ հողատարածք: Խնդիր ունենք, պետք է հասկանանք՝ որը կլինի ամենաարդյունավետ մեխանիզմը, որ մարդիկ հողը մշակեն»:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա նախարարը արձանագրեց, որ այս տարի գյուղատնտեսության վիճակն ավելի լավ է.

«Բնությունը մեր նկատմամբ ավելի բարենպաստ է գտնվել և, դրանից բացի, մեկ ամիս ժամանակն առաջ է ընկել»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը Իսրայելի հետ անմիջական առճակատման դեպքում գործողությունների մի քանի սցենար ունի․ Tasnim

22:23 06.10.2024

Իրանը Իսրայելի հետ անմիջական առճակատման դեպքում գործողությունների մի քանի սցենար ունի․ Tasnim

Իրանական հրամանատարությունը մի քանի գործողությունների ծրագիր է մշակել այն դեպքում, երբ Թեհրանը բախվի Իսրայելի հետ, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտրադմիրալ Ալիռեզա Թանգսիրիբը, որին մեջբերում է Tasnim գործակալությունը։ Նա բացատրել է, որ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կրակի հետ է խաղում», և այդ կապակցությամբ իրանցի զինվորականները մի շարք վարժանքներ են անցկացրել։ […] ...

Նիդերլանդների պաշտպանության նախարարն այցելել է Խարկով

21:55 06.10.2024

Նիդերլանդների պաշտպանության նախարարն այցելել է Խարկով

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 6-ին, չհայտարարված այցով Ուկրաինա է ժամանել Նիդերլանդների պաշտպանության նախարար Ռուբեն Բրեկելմանսը։ Մասնավորապես, նա այցելել է Խարկով։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն։ Երեկոյան մոտ նա հրապարակել է մի գրառում, որտեղ ասել է, որ իր աչքերով է տեսել «ռուսական ծանր ռմբակոծության հետեւանքները»։ «Բնակարաններն ավերված են, էլեկտրաէներգիայի պակաս կա: Երեխաները դպրոց են գնում բունկերում: Ուկրաինան […] ...

Եկել է հրադադարի ժամանակը․ Մակրոնը՝ Նեթանյահուին

21:30 06.10.2024

Եկել է հրադադարի ժամանակը․ Մակրոնը՝ Նեթանյահուին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լիբանանում և Գազայի հատվածում հրադադարի անհրաժեշտությունը։ Այս մասին հայտնում է BFMTV- ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի հայտարարությանը։ «Հանրապետության նախագահը Իսրայելի վարչապետին ասել է, որ եկել է հրադադարի ժամանակը», – մեջբերում է հեռուստաալիքը տեքստից մի հատված։ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմն ընդգծել է, որ «երկար զրույցի […] ...

Հարիսը չի ասել, թե արդյոք ինքը Նեթանյահուին համարում է ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը

21:07 06.10.2024

Հարիսը չի ասել, թե արդյոք ինքը Նեթանյահուին համարում է ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը

ԱՄՆ փոխնախագահ և նախագահի թեկնածու Քամալա Հարիսը միանշանակ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք ինքը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին մոտ դաշնակից է համարում։ CBS-ին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է կիրակի օրը, Հարիսին հարցրել են, թե արդյոք նա կարծում է, որ Նեթանյահուն Վաշինգտոնի «իսկապես մերձավոր դաշնակիցն է»: «Կարծում եմ, ամենայն հարգանքով, ավելի լավ է այն հարցը, […] ...

Իրանը չեղարկել է թռիչքները մինչև հոկտեմբերի 7-ի առավոտ

20:38 06.10.2024

Իրանը չեղարկել է թռիչքները մինչև հոկտեմբերի 7-ի առավոտ

Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը չեղարկել է թռիչքները երկրի բոլոր օդանավակայաններից հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 7-ի առավոտ: Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը ։ «Գործառնական սահմանափակումների պատճառով երկրի օդանավակայաններից թռիչքները կչեղարկվեն այսօր ժամը 21:00-ից մինչև վաղը ժամը 06:00-ն»- մեջբերում է գործակալությունը գերատեսչության ներկայացուցչին: Չվերթների չեղարկման պատճառը չի նշվում։ ...

Ինչո՞ւ հայաթափվեց Արցախը, արդյո՞ք պետք է պահպանել Արցախի պետական կառույցները․ «Հեռանկար-բանավեճ»

20:11 06.10.2024

Ինչո՞ւ հայաթափվեց Արցախը, արդյո՞ք պետք է պահպանել Արցախի պետական կառույցները․ «Հեռանկար-բանավեճ»

44-օրյա պատերազմից 4 տարի անց. ինչո՞ւ հայաթափվեց Արցախը, արդյո՞ք պետք է պահպանել Արցախի պետական կառույցները: Ո՞ր դեպքում է հնարավոր արցախցիների վերադարձը: Այս և այլ հարցերի մասին Հեռանկար բանավեճ/Herankar debate-ի տաղավարից իրենց կարծիքն են հայտնել Լուսինե Ղարախանյանը և Հայկ Խանումյանը։ ...

BACK_TO_TOP