ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման հարցը նախարարության օրակարգում է. ԱԳ փոխնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+18.09 oC

ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման հարցը նախարարության օրակարգում է. ԱԳ փոխնախարար

16:52 31.05.2018

«Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը կմեկնարկի պատեհ ժամանակում»,- մայիսի 31-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը՝ հավելելով, որ վիզաների վերաբերյալ երկխոսությունը սկսվել 2014-ից, իսկ մեկնարկը հիմնականում պայմանավորված է անդամ երկրների դիրքորոշմամբ:

Պապիկյանը չնշեց անդամ երկրներին՝ պատճառաբանելով, որ այստեղ խոսքը մի շարք խնդիրների մասին է.

«Խոսքը այստեղ նաև անվտանգության, սոցիալական ապահովության, Հայաստանի կողմից ԵՄ երկրներում ապօրինի գտնվող ՀՀ քաղաքացիներին ընդունելու կարողության, տեղեկատվության փոխանակության և այլ հարցերին է վերաբերում, որ ամեն առանձին երկրի համար խնդիր է: Խնդիր է նաև Հայաստանի համար, որովհետև երկկողմ հարաբերություններում դա քննարկման առարկա է դառնում»:

Փոխնախարարը վստահեցրեց, որ հարցը նախարարության օրակարգում է և չկա որևէ հանդիպում ԵՄ պատասխանատուների հետ, որ այդ հարցը չբարձրացվի ու չկարևորվի:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները ժամանել են Ստամբուլ՝ բանակցությունների վայր

10:53 10.04.2025

Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները ժամանել են Ստամբուլ՝ բանակցությունների վայր

Ռուսաստանից և ԱՄՆ-ից պատվիրակություններ են ժամանել Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս բանակցողները ժամանել են տեղական ժամանակով 09:25-ի սահմաններում: Ամերիկյան կողմը ժամանել է 5 րոպե անց։ Սպասվում է, որ բանակցությունները կսկսվեն ժամը 10:00-ին։ ...

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

10:41 10.04.2025

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ին

10:24 10.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ։ ...

«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

10:17 10.04.2025

«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչ

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...

Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:08 10.04.2025

Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Արագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակը

10:00 10.04.2025

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակը

Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների համատեղ ջանքերը՝ Ուկրաինայում, Գազայի հատվածում, Եմենում և Սուդանում հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման ամրապնդման և համատեղ գործողությունների ակտիվացման ուղիները, […] ...

BACK_TO_TOP