21:37 04.02.2020
Պետդումայում պատասխանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերին՝ Անկարայի կողմից Ղրիմը ռուսական չճանաչելու վերաբերյալ: Պատգամավոր Ռուսլան Բալբեկը Էրդողանին խորհուրդ է տվել հանել «վաշինգտոնյան ակնոցները»: Այս մասին հայտնել է Gazeta.ru-ն:
Բալբեկի կարծիքով՝ Էրդողանը Ղրիմի թերակղզուն նայում է Վաշինգտոնի ակնոցներով, որոնք մգեցված ապակիներով են: Եթե նա հանի դրանք, ապա ավելի իրատեսական կնայի Ղրիմին:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի նախագահը հերթական անգամ նշել էր, որ Անկարան չի ընդունում Ղրիմի միացումը Ռուսաստանին:
12:12 08.04.2025
Ապօրինի զենք պահելու կասկածը հաստատվեց․ երիտասարդը ներկայացվել է քննչական բաժինԱպրիլի 5-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները տեղեկություններ են ստացել, որ 21-ամյա մի քաղաքացի ապօրինի պահում և կրում է զենք։ Նույն օրը տղամարդը հայտնաբերվել է Երևանի Բաբաջանյան փողոցում, ձերբակալվել և ներկայացվել Մալաթիայի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով ու ևս 4 փամփուշտ։ Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ ...
12:05 08.04.2025
Կրթության ոլորտում մասնագիտական զարգացման և խրախուսման ծրագրերը կշարունակվեն. միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրակրթության, նախադպրոցական և միջին մասնագիտական կրթության ոլորտների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագիծը: Հանդիպմանը ներկա են եղել ոլորտային ստորաբաժանումների և կառույցների ներկայացուցիչներ: Կշարունակվի 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագիրը Ներկայացնելով միջնաժամկետ ծախսային ծրագրերի հիմնական ուղղությունները՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը […] ...
11:53 08.04.2025
Հակոբ Արշակյանը ԵԽ փոխնախագահի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների վերաբերյալ հարցերՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Տաշքենդում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Նիկոլաե Շտեֆանուտայի հետ: Հանդիպման սկզբում Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդարանին Հայաստանին եւ հայ ժողովրդին հուզող հարցերին անսասան ու հաստատուն աջակցության համար: Նա նշել է, որ Եվրոպական խորհրդարանն իր բազմաթիվ հայտարարություններով ու բանաձեւերով արտահայտել է իր անաչառ եւ արդար դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի ու […] ...
11:33 08.04.2025
Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 9-ին՝ ժամը 11:00-ին, Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Նոր Կեսարիա բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...
11:24 08.04.2025
Հայտնաբերվել է ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափի` շուրջ 12 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցՔաղաքացիներին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի վնասակար ազդեցությունից զերծ պահելու, ինչպես նաև դրանց ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպքերը կանխելու ուղղությամբ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է սկզբունքային պայքարը: Օրերս «Ագարակ» անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Ն․Ա․-ի կողմից շահագործվող բեռնատար […] ...