Գլխավոր դատախազությունը պարզաբանում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+21.09 oC

Գլխավոր դատախազությունը պարզաբանում է

18:02 13.12.2017

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ այսօր զանգվածային լրատվամիջոցներում տարածվել են տեղեկություններ, թե իբր Վրաստանի իրավապահ մարմինները հայկական կողմին չեն հանձնում «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած սպանության կատարման մեջ մեղադրվող ՀՀ երկու քաղաքացիներին, ինչի պատճառով հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահ մարմինները հայտնվել են փակուղում:

Տեղեկատվությունն ամբողջությամբ մտացածին է: Նախ՝ հենց հատկապես Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների միջև սերտ, համագործակցված աշխատանքի արդյունքում են այդ անձինք հայտաբերվել և կալանավորվել հարևան երկրի տարածքում:

Երկրորդ՝  վերոնշյալ անձանց քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու վերաբերյալ ՀՀ դատախազության կողմից միջնորդությունը վրացական կողմին սահմանված կարգով ներկայացվելուց սկսած՝ Էքստրադիցիոն ընթացակարգերը լիարժեքորեն պահպանվում են:

Գործընթացը թույլատրելի և նախատեսված ժամկետների սահմաններում է: Այս պահին էլ երկու երկրների դատախազությունները, գտնվելով ակտիվ աշխատանքային շփումներում, իրականացնում են հանձնման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում տղամարդը 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել

16:09 28.04.2025

Երևանում տղամարդը 5-րդ հարկից անզգուշաբար վայր է ընկել

Այսօր՝ ապրիլի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում Գուսան Շերամի 105 շենքի 5-րդ հարկի բնակիչը, ըստ նախնական տեղեկությունների, անզգուշաբար պատուհանից վայր է ընկել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրան ընկած հայտնաբերել են հարևանները, ովքեր ահազանգել են շտապօգնություն, և ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տուժածին տեղափոխել է […] ...

Reuters. Կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին՝ ընտրելու նոր պապին

16:00 28.04.2025

Reuters. Կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին՝ ընտրելու նոր պապին

Վատիկանում Հռոմի նոր պապի ընտրության համար կոնկլավը կհանդիպի մայիսի 7-ին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Նրա խոսքով՝ ամսաթիվը որոշվել է կարդինալների փակ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորությունից հետո։ Ավելի ուշ Վատիկանը հաստատել է այս տեղեկությունը։ ...

«Ռոման»  հյուրընկալվելիս հաղթել է «Ինտերին»․ Մխիթարյանը չի մասնակցել խաղին

15:57 28.04.2025

«Ռոման» հյուրընկալվելիս հաղթել է «Ինտերին»․ Մխիթարյանը չի մասնակցել խաղին

Իտալիայի Ա Սերիայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռոման» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Ինտերին»։Հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողել Հենրիխ Մխիթարյանը։ Հռոմեական ակումբն Ա Սերիայում անցկացրել է 18-րդ անընդմեջ անպարտելի հանդիպումը և 60 միավորով բարձրացել 5-րդ տեղ։ «Ինտերը» երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել։ ...

Ռուսաստանը կարծում է, որ մայիսի 8-11-ը Կիևը նույնպես պետք է զինադադար հայտարարի

15:54 28.04.2025

Ռուսաստանը կարծում է, որ մայիսի 8-11-ը Կիևը նույնպես պետք է զինադադար հայտարարի

Կիևը, ինչպես և Ռուսաստանը, պետք է հրադադար հայտարարի Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Այս կոչն է պարունակում մայիսի 8-11-ը ռազմական գործողությունները դադարեցնելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշման վերաբերյալ Կրեմլի հայտարարությունը։ «Ռուսաստանը կարծում է, որ ուկրաինական կողմը պետք է հետևի այս օրինակին»,- ընդգծում է Մոսկվան Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրադադար է հայտարարել […] ...

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է արգենտինացի իրավաբանների և լրագրողների

15:47 28.04.2025

Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է արգենտինացի իրավաբանների և լրագրողների

Ապրիլի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արգենտինայից ժամանած մի խումբ իրավաբանների և լրագրողների՝ ուղեկցությամբ արգենինահայ Խուան Պաբլո Գեչիջյանի։ Վերջինս Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ խմբի այցը Հայաստան նպատակ է հետապնդում ավելի խորը ճանաչելու հայ ժողովրդին, նրա պատմությունը, մշակույթն ու հոգևոր ժառանգությունը, ինչպես նաև ծանոթանալու երկրում տիրող […] ...

Վետերանների փորձն ուղենիշային է. ՆԳՆ ոստիկանության մի խումբ վետերաններ պարգևատրվել են

15:45 28.04.2025

Վետերանների փորձն ուղենիշային է. ՆԳՆ ոստիկանության մի խումբ վետերաններ պարգևատրվել են

Ապրիլի 26-ին ՆԳՆ ոստիկանությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Պարգևատրվում էին ոստիկանության վետերանները, որոնց փորձն ու մասնագիտական ուղին մշտապես օրինակ են ոստիկանության ծառայողների համար։ Շնորհավորական և շնորհակալական խոսքեր հղելով Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի անունից՝ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հանցագործությունների բացահայտմանն ուղղված աշխատանքներին ակտիվ մասնակցության, հասարակության-ոստիկանության կապի ամրապնդմանն օժանդակելու, ինչպես նաև Ոստիկանության օրվա՝ ապրիլի 16-ի […] ...

BACK_TO_TOP