15:39 25.09.2017
Ինչպես արդեն հայտնել ենք, Քրիստոնյա դեմոկրատական կուսակցությունը կիրակի օրը կայացած ընտրություններում առավելագույն ձայներ է հավաքել, եւ Անգելա Մերկելը արդեն չորրորդ անգամ զբաղեցնելու է Գերմանիայի կանցլեր: ShantNews-ը որոշել է անդրադառնալ աշխարհի ամենահայտնի կին քաղաքական գործչի ոճին: Անգելա Մերկելի ոճը power dressing-ի վառ օրինակներից մեկն է: Եթե փորձենք բառացի մեկանաբանել այս ոճը, ապա այն կանվանենք հագուստ, որը նախատեսված է ղեկավարելու համար: Սա բոլոր երկաթե տիկինների ոճն է՝ քաղաքական գործիչներ, բիզնես լեդիներ, առաջին տիկիններ: Իսկ ինչո՞վ է պայամանվորված այս ոճի ընտրությունը: Իհարկե բոլորը միաբերան պնդում են, որ աշխարհում գենդերային հարցերի հակասությունների պատճառով: Այն կանայք, որոնք զբաղեցնում են լուրջ պաշտոններ հենց այս ոճով են հանդես գալիս, որպեսզի իրենց ենթակայության տակ աշխատող տղամարդկանց հետ ավելի հեշտ լեզու գտնեն:
1970թ
1989թ
1990թ
Իսկ ինչ վերաբերում է Անգելա Մերկելին, ապա նա power dressing ոճը նախքան կանցլեր դառնալն էր նախընտրում: Ինչպես փաստում են աղբյուրները, նրա նման պահվածքը պայմանավորված է նրա դաստիարակությամբ: Մերկելը մեծացել է շատ համեստ ընտանիքում: Հայրը Լյութերական եկեղեցու քահանա է եղել, իսկ մայրը՝ օտար լեզվի ուսուցչուհի: Երիտասարդ տարիքում Մերկելը ընդունվել է համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, որտեղ ինչպես և ենթադրելի էր հագուստին և ոճին առանձնապես ուշադրություն չեն դարձել: Իսկ քաղաքական ասպարեզում իր գործունեությունը Մերկելը սկսել է 1990 թվականից: Ընդամենը 15 տարի, որից 12-ը նա եղել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում և առաջիկա 4 տարիներին էլ պատրաստվում է ղեկավարել Եվրոպայի սրտում գտնվող հաջողակ պետություններից մեկը: Նրա կառավարման ընթացքում Գերմանիան կայուն զարգացման ուղին է բռնել և որպես ղեկավար նա հայտնի է իր հետևողական և շատ հաճախ հակասական դիրքորոշումներով: Այդ թվում նաև նրա հագուստը շատերն են քննարկում և համարում են կանխատեսելի, հոգնեցնող և կրկնվող: Նա հիմնականում նախըտրում է նույն ոճի, բայց տարբեր գույների կոստյումներ: Բոլոր հանդիպումներին նա գնում է կլասիկ տաբատով, շատ հասարակ բլուզով և փոքր ինչ երկար կոստյումանման ժակետով: Կանցլերի նախընտրելի գույներն են սևը, մուգ կապույտը, կարմիրի երանգները և կանաչը՝ բաց կանաչից սկած մինչև մուգ նեֆրիտ: Եվ նրա բոլոր կոստյումները կարում է նրա անձնական դերձակը՝ Բետիննա Շենբախը:
Գերմանիայի կանցլերին զգեստով հազարից մեկ կարելի է տեսնել, ավելի կոնկրետ նա այս ամբողջ ընթացքում 3 անգամ է զգեստ հագել՝ 1996, 2002 և 2008 թվականներին: Հենց 2008-ին Օսլոյի օպերայի բացմանը նա ներկաներին զարմացրեց իր համարձակ զգեստով, որը շատ ընդգծված դեկոլտե ուներ: Այս զգեստը դարձավ քննարկումների և մեմերի թեմա:
2008թ Օսլոյի Օպերայի բացմանը
Հատկանշական է, որ Մերկելը ընդհանրապես չի մտահոգվում այս թեմայով և անգամ ուշադրություն չի դարձնում նորաձևության գիտակների կարծիքների վրա:
Մի անգամ Շանել նորաձևության տան ղեկավար Կառլ Լագերֆելդը նրան դիտողություն է արել, իր կազմվածքին ոչ հատուկ տաբատներ կրելու համար, բայց Անգելա Մերկելը մի որոշ ժամանակ անց այդ նույն տաբատով գնացել է G20-ի գագթնաժողովին:
21:17 19.04.2025
Երևանում «Nissan»-ը բախվել է եզրաքարին, հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում և կոտրել երկաթե ճաղավանդակըԱպրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Դավիթաշենից դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ կոտրելով երկաթե ճաղավանդակը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի […] ...
21:00 19.04.2025
Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների դեղերըԴեղապահովման մեր ծրագրի հաջողություններից մեկն է ցրված սկլերոզ ունեցող պացիենտների համար դեղի 4 տեսակով ապահովումը: Այս մասին հայտնում են ԱՆ-ից։ «Յուրաքանչյուր հիվանդի համար տարեկան այն արժենում էր 4 մլն դրամ: Առողջապահության նախարարությունն արդեն մեկ տարի է` տրամադրում է դեղը: Կենսական այս ծրագիրը կյանքի է կոչվում բոլորիս ջանքերի` մեր վճարած հարկերի շնորհիվ: Այսօր հարկ վճարողի օրն […] ...
20:50 19.04.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ Ժամը 10։00-16:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Դավթաշեն 4-րդ թաղամասի և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի: Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Նալբանդյան փ. 28 հասցե և հարակից ոչ […] ...
20:40 19.04.2025
ՃՏՊ Ձորաղբյուր գյուղում․ կա տուժածԱպրիլի 19-ին, ժամը 17:26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
20:31 19.04.2025
Asharq. Հռոմում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո Ուիթքոֆը հանդիպել է ԳրոսսիինԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը հանդիպել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլից հետո։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Ապրիլի 19-ին Օմանի միջնորդությամբ Հռոմում կայացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Ինչպես մեկ շաբաթ առաջ, ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր Ուիթքոֆը, իսկ Իրանի պատվիրակությունը՝ արտգործնախարար […] ...
20:20 19.04.2025
Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվելՆոր Նորք վարչական շրջանի Սուրբ Սարգիս եկեղեցու և Դավիթ Բեկ փողոցի միջնամասի կասկադային հատվածին հարող 6 հա տարածքը կանաչապատ ու խնամված կդառնա: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Քաղաքային ծառատունկի շրջանակում շուրջ 1300 ծառ և ավելի քան 200 մշտադալար թուփ է տնկվել, որոնց շարքում՝ սոսիներ, կաղնիներ, ձիակասկեր, կատալպաներ, կեյլեթերիաներ, ինչպես նաև պտղատու ծառատեսակներ են՝ ծիրանենի, […] ...