18:29 30.05.2018
Այն տպավորությունն է, որ ոստիակնությունում չկան բավարար քանակի ոստիկաններ, որ կարողանան 7 կալանավորի դատարան տեղափոխելը ապահովել, անհեթեթ պատասխան է»,- մեկնաբանելով մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանում հետաձգված Սեֆիլյանի վերաքննիչ բողոքի նիստի պատճառը՝ լրագրողներին ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը:
Նա նշեց, որ եթե դատարանը որոշում է կայացրել, դատական ակտը ենթակա է իրականացման ամբողջ ՀՀ տարածքում: Որևէ պաշտոնատար անձ, եթե չի կատարում այդ պահանջը, ենթակա է քրեական պատասխանատվության: Ոստիկանությունը պարտավոր է կատարել դատարանի որոշումը:
«Հենց հիմա օգտագործելով մամուլը՝ հանցագործության մասին հաղորդում եմ ուզում ներկայացնել, միջնորդում եմ, որ ԱԱԾ-ն օպերատիվ տեղեկություններով քննի ու պարզի, թե ինչու դատական նիստը տեղի չի ունեցել՝ Վճռաբեկ դատարանի կամ բարձրագույն դատական խորհրդի պատվերով, նշանակում է մի խումբ անձինք յուրացրել են իշխանությունը և նրանք ենթակա են քրեական պատասխանատվության: ԱԱԾ-ն ի վիճակի է պարզելու սա: Եթե պատվեր է եղել, մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ միանգամից կարող են կալանավորվել, որովհետև խմբային շահերից ելնելով՝ հրաժարվում են արդարադատություն իրականացնել և ճնշում են գործադրում դատարանների ու դատավորների վրա»,- ասաց փաստաբան Տիգրան Հայրապետյանը:
Ըստ նրա՝ դատական համակարգը միայն հանրային ճնշման դեպքում կարող է հասկանալ, որ պարտավոր է արդարադատություն իրականացնել:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Վերաքննիչ դատարանում հետաձգվել է Սեֆիլյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքի քննությունը, քանի որ ամբաստանյալներին դատարան չէին ներկայացրել:
15:54 11.04.2025
Մանվել Խաչատրյանը բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք ըմբիշին և նույնպես դուրս եկավ կիսաեզրափակիչ․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել է թուրք Էմրե Մուտլուին և դուրս եկել կիսաեզրափակիչ։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նար Կարեն Ասլանյանն (63 կգ․) և Մալխաս Ամոյանը (77 կգ․)։ ...
15:49 11.04.2025
Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Խոտ-Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին Փաշինյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում ու կիսվել տեսանյութով։ ...
15:40 11.04.2025
Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշի հետ․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երկրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթեց մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/2 եզրափակչում Ամոյանը կմրցի Բուլղարիան […] ...
15:35 11.04.2025
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ․ ՌուբինյանՀայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Ռուբինյանն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- գրել է Ռուբինյանը։ ...
15:33 11.04.2025
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրինՀայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ […] ...
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...