19:59 27.01.2020
Շիրակի մարզի գյուղերում բնակվող 176 նպաստառու ընտանիքի անասնապահությամբ զբաղվելու համար պետական աջակցություն է տրամադրվել։ Ընտանիքներին գումար է տրվել անասուններ գնելու, դրանք պահելու համար, ընդ որում, նպաստի գումարը առնվազն մեկ տարի ընտանիքների համար պահպանվելու է։ Սոցիալական հարցերի նախարարության այս ծրագիրը փորձ է ակտիվ աշխատանքի մեջ ներգրավել վաղուց պասիվ նպաստառու դարձած ընտանիքներին։ Մեկ հղի կով, երկու խոզամայր, 7 ոչխար կամ այծ, 150 վառեկ, կամ 30 հնդկահավ և այլն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցության պետական ծրագրի առաջարկներն են այսպիսին․ այն նպաստառու ընտանիքներին, որտեղ ապրում են երկու և ավելի անչափահաս երեխաներ: Կամ-կամի տարբերակով կենդանիների մեջ ընտրությունը թողնված է նպաստառու ընտանիքին: Գումար են տալիս անասնակերի ձեռքբերման, անասնաբույժի ծախսերը հոգալու համար, նաև անասնատիրոջը իր անասունը պահելու համար աշխատավարձ։
Ըստ Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ Գագիկ Պետրոսյանի, ծրագրի միայն առաջին փուլն է ավարտվել, սոցծառայությունները հաջորդ փուլի համար արդեն ունեն դիմողներ, սպասում են մեկնարկի ժամկետների հստակեցմանը: Ընդհանուրը 1 ընտանիքին ծրագրի շրջանակներում հատկացվող աջակցությունը 1 մլն դրամ է կազմում։ Հասանելի է այն ընտանիքներին, որոնք ունեն անասնագոմ կամ թռչնանոց։
Ախուրյանի բնակիչ Կարապետ Գասպարյանը կով գնելու համար հատկացված 350․000 դրամին 20․000 էլ ավելացրել է։ Համարակալումներն էլ պատասխանատու կառույցներից պարբերաբար ստուգումներ ու վերահսկումներ անցկացնելու համար են: Անասնատերը պարտավորություն ունի 2 տարի մորթի չենթարկել։ Շահառու ընտանիքները հիմնականում կով են գնել, ունենալով իրենց հաշվարկները, որ կովից ստացած եկամուտն ավելին է, քան մյուս կենդանիներից։ Երազիկ Քոչոյանն ասում է, որ ավելի լավ է իր գոմում անասուն լինի, անասնապահությամբ զբաղվի, քան ամսական 29․000 դրամ նպաստ ստանա։
Սոցիալական ծրագիրը բոլոր գյուղական համայնքներում է ներկայացվել, շահառուներից ոչ բոլորն են համաձայնել օգտվել առաջարկվող սոցիալական աջակցությունից: Ախուրյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետը նշում է, որ ոմանք ծրագրին չեն մասնակցել սուբյեկտիվ պատճառներով։ 30 ընտանիք հրաժարվել է ծրագրից միայն Ախուրյանի տարածաշրջանից։ Ըստ Գագիկ Պետրոսյանի, ոմանք պարզապես ընտելացել են չաշխատելով նպաստ ստանալուն, բայցև չի բացառում թաքնված զբաղվածությունը։ Ծրագրից օգտվողների համար այս աջակցությունը որպես եկամուտ չի դիտվում առնվազն մեկ տարի։ Գյուղական համայնքների նպաստառու ընտանիքների համար սոցիալական այս ծրագիրը հնարավորություն է տալիս ավելացնել անասնագլխաքանակը: Արդյունքում, 1 տարի անց այս ընտանիքներն այլևս նպաստառուների ցանկում չեն լինի:
21:38 22.11.2024
«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասինՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...
21:24 22.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահ Էնդրյու Տորեին: Փոխվարչապետը հանդիպման սկզբում կարևորել է «Վիզա»-ի գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով մասնավորապես ֆինանսական և թվայնացման ոլորտներում ընկերության հետ փորձի ու գիտելիքի փոխանակման նշանակությունը երկրի համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել թվայնացմանն ու կիբեռանվտանգությանն առնչվող հարցերին: ...
21:17 22.11.2024
Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն էՀանրահայտ Goal.com-ը հրապարակել է հաջորդ «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհաեդ Սալահը: Լավագույն հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»): Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլադը 6-րդ և 7-րդ տեղերում են: ...
21:12 22.11.2024
Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համարԱՄՆ վարչակազմը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ինտենսիվորեն համակարգում են Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերը, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Կա ինտենսիվ աշխատանք Թրամփի թիմի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջապատի և նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնի միջև՝ Լիբանանում պատերազմին վերջ տալու համար», – ասել է աղբյուրը։ Տարածաշրջանային դիվանագետների […] ...
21:05 22.11.2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառումՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանում համատեղ հյուրընկալեցին բարձր մակարդակի միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել […] ...
20:57 22.11.2024
Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշըGoal.com-ը կազմել է 16 թիմերի վարկանիշային աղյուսակը, որոնք ունեն 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու ամենամեծ հնարավորությունները։ Այս աղյուսակում առաջատարն է Իսպանիայի հավաքականը։ Ցանկն ունի այս տեսքը՝ 1.Իսպանիա 2.Արգենտինա 3.Գերմանիա 4.Անգլիա 5.Ֆրանսիա 6.Պորտուգալիա 7.Իտալիա 8.Նիդեռլանդներ 9.Կոլումբիա 10.Բրազիլիա 11.Մարոկկո 12.Խորվաթիա 13.Կանադա 14.Բելգիա 15.ԱՄՆ 16.Մեքսիկա։ Հիշեցնենք, որ 2022 թվականին աշխարհի առաջնությունում հաղթել է Արգենտինայի հավաքականը: 2024 թվականին Իսպանիայի […] ...