Շիրակի մարզի բոլոր ջրամբարներում ջրի մեռյալ ծավալ է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+6.09 oC

Շիրակի մարզի բոլոր ջրամբարներում ջրի մեռյալ ծավալ է

18:47 25.01.2020

Շիրակի մարզի բոլոր ջրամբարներում ջրի մեռյալ ծավալ է։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը։

Շիրակի մարզում շատ քիչ են տեղումները։ Ձյան ծածկույթ միայն Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում է, որն էլ նախորդ տարիների համեմատ քիչ է։ Տեղումների բացակայությունը մարզի ջրամբարներում ջրի կուտակումների լուրջ խնդիր է ստեղծել։ Երաշտը Շիրակի մարզում սկսվել է անցած տարվա ամռանը. ոռոգման ջուրը շատ գյուղերի չի բավականացրել։ Բոլոր ջրամբարները ձմեռացման գնացել են նվազագույն ծավալով, իսկ Արփիի ջրամբարում ջրթող է կատարվել, ինչը պայմանավորված է պատվարի վերանորոգման անհրաժեշտությամբ։

«Մեր բոլոր ջրամբարները մեռյալ ծավալի վրա են կանգնած։ Արփի լիճը լրիվ դատարկված է, որովհետև պատվարի վերանորոգման աշխատանքներ պետք է կատարվեն։ Արփին սնուցում է Շիրակի դաշտավայրային մասը, նաև դոտացիոն է Կառնուտի ջրամբարի  համար։ Սառնաղբյուրի ջրամբարում ջուր չունենք, չունենք նաև Վարդաքարի ջրամբարում։ Մանթաշի ջրամբարում կան կուտակումներ, բայց այն ծավալի չեն, որ խնդիր չունենանք, եթե հաշվի առնենք, որ այս ջրամբարը նաև խմելու ջրի ծավալներ է ապահովում։ Այս պահի դրությամբ ջրամբարներում լուրջ խնդիրներ ունենք, եթե տեղումներ չլինեն»,- ասել է Մովսես Մանուկյանը։

Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությնները ոռոգման ջուր ստացել են աշնանը, կատարել են աշնանացան ցորենի ցանքերի ոռոգում։ Աշնանացանը, ըստ Մովսես Մանուկյանի, վտանգված է։ Պատճառը կրկին տեղումների բացակայությունն է։ Մարզի հացահատիկի բոլոր ցանքերում ձյան շերտ չկա, ինչը մեծացնում է բույսի ցրտահարվելու հավանականությունը։

«Աշնանացանի վտանգն այն է,  որ մարզում ձյան բացակայություն է։ Աստված չանի, որ ջերմաստիճանը նվազի մինչև 20 աստիճան ցուրտ։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ աշնանացանը կարող է բերք ապահովել»,- տեղեկացրել է Մովսես Մանուկյանը։

Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը նշել է, որ աշնանացանի բերքատվությունը պայմանավորված է նրանով, թե ինչքան տեղումներ կլինեն։ Իսկ ոռոգման ջրի կուտակման հույսը մնում են գարնանային անձրևները։ Ըստ նրա` եղել են տարիներ, երբ սակավ տեղումներով ձմռանը հաջորդել է տեղումնառատ գարունը, և հաջողվել է ջրամբարներում անհրաժեշտ քանակությամբ ջուր կուտակել։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարը կվերսկսի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև միջնորդությունը խաղաղության հասնելու համար

16:25 27.11.2024

Կատարը կվերսկսի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև միջնորդությունը խաղաղության հասնելու համար

Կատարի ղեկավարությունը պատրաստ է վերսկսել միջնորդական ջանքերը՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի հասնելու համար, եթե նրանք նման ցանկություն ցուցաբերեն։ Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։ «Իմ կառավարության անունից ես արձանագրում եմ, որ երբ մենք տեսնենք երկու կողմերի հանձնառությունը, դուք կտեսնեք, որ Կատարը լիովին կվերականգնի […] ...

Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

16:17 27.11.2024

Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր՝ 2024թ․ նոյեմբերի 8-ին Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի մասին: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքին առնչվող կարևոր հանգամանքներ։ Մասնավորապես, պարզվել է, […] ...

Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:03 27.11.2024

Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

ՆԳՆ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Աբովյանի 34-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է, ձեռք է բերել իրացման նպատակով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել […] ...

Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի հետ համաձայնագիրը վերջ կտա տարածաշրջանում բռնությանը

15:55 27.11.2024

Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի հետ համաձայնագիրը վերջ կտա տարածաշրջանում բռնությանը

Պաղեստինի ղեկավարությունը կարծում է, որ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը կնվազեցնի բռնության մակարդակը Մերձավոր Արեւելքում։ Այս մասին ասվում է Պաղեստինի ազգային վարչակազմի հայտարարության մեջ, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում։ «Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի և Իսրայելի միջև համաձայնագիրը կնպաստի բռնության և անկայունության դադարեցմանը, որը կրում է ողջ […] ...

Արթուր Միրանյանը դուբլի հեղինակ է դարձել

15:50 27.11.2024

Արթուր Միրանյանը դուբլի հեղինակ է դարձել

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» կազմում դուբլ է գրանցել։ Ընկերական խաղում Միրանյանի ակումբը 8-1 հաշվով հաղթել է «Օկնա Մուրեշին»։ 28-ամյա ֆուտբոլիստն այս տարվա սեպտեմբերին է տեղափոխվել Ռումինիայի Սուպերլիգան ներկայացնող ակումբ և 6 խաղում խփել 3 գոլ։ «Ունիվերսիտատյա Կլուժը» 17 խաղում հավաքել է 30 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ ...

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

15:42 27.11.2024

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Լեհաստանի նախագահի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Նախագահ Անջեյ Դուդան Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհական անձնակազմի հետ։ Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը՝ ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին։ […] ...

BACK_TO_TOP