Գյումրիում բնակեցված ձեղնահարկերի սեփականաշնորհման գործընթացը դժվարացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+6.09 oC

Գյումրիում բնակեցված ձեղնահարկերի սեփականաշնորհման գործընթացը դժվարացել է

19:59 24.01.2020

Բնակֆոնդ, որն ի սկզբանե բնակության համար նախատեսված չէր, բայց դարձավ օթևան բնակարանային խնդիրներ ունեցողների համար: Խոսքը Գյումրիի Անի թաղամասի շենքերում գտնվող ձեղնահարկերի մասին է, որոնք 90-ականներից հետո վերածվել են բնակտարածքի, և դրանց մեծ մասի նկատմամբ բնակիչները չունեն սեփականության իրավունք, երբեմն էլ տարածքը զբաղեցվել է ապօրինի:

Օրինականացման գործընթաց սկսելու ցանկություն բնակիչներն ունեն, բայց պահանջվում է ծախսատար ու ժամանակատար թղթատարություն: Պատճառը համատիրությունների մասին օրենքն է, որով ամրագրված է, որ ձեղնահարկերը համարվում են ընդհանուր օգտագործման տարածք: Այն, ինչ օրենքում է, փաստաթղթային ձևակերպում չունի:

Անի թաղամասի գրեթե բոլոր շենքերը 4 հարկանի են: Նախագծով այդքանն է եղել նախատեսված բնակության համար: 80-ականների վերջին կառուցված այս շենքերում ևս մեկ՝ ձեղնահարկային հատված էլ ժամանակին տրամադրվել է արվեստագետներին ու տարբեր պետական կառույցների, արվեստանոցներ ու տնտեսական նշանակության տարածք ծառայելու համար: Հիմա ոչ մի արվեստանոց ձեղնահարկերում չկա: Տարիների ընթացքում դրանց տնօրինողները փոխվել են, տարածքի նշանակությունը ևս:  Շատ շենքերում ձեղնահարկերը բնակիչներն են զբաղեցրել: Սա տարբերակ է եղել բնակարանային պայմանները բարելավելու համար: Հատկացումները, ըստ համատիրությունների, հաճախ բանավոր են եղել, առանձին դեպքերում էլ փաստաթուղթ՝ օրդեր է հատկացվել:

Օրինակը` Վարդանուշ Հարոյանի բնակարանն է: Տուն ունեցել է, մանկուց հաշմանդամ դստեր բուժման համար վաճառել է, քաղաքապետարանը նրան ձեղնահարկ է հատկացրել: Հիմա հաշմանդամ աղջկա տեղաշարժն ապահովելու համար ուզում է տունը վաճառել կամ փոխանակել ցածր հարկերում գտնվող բնակարանի հետ: Բայց սրա իրավունքը չունի, քանի դեռ մանսարդը, որտեղ ընտանիքն ապրում է արդեն 16 տարի, սեփականության իրավունքով իրենց չի պատկանում:

«Սեփականաշնորհումը պետք է կատարվի բազմաբնակարանային շենքների համատիրությունների մասին օրենքի համապատասխան: Թե ինչու չի սեփականաշնորհվում, կախված է նրանից, թե ինչի համար է օգտագործվում, ինչպես է եղել հատկացված, արդյոք համարվում են ընդհանուր սեփականության իրավունքով տրված տարածքներ ձեղնահարկերը:  Համատիրությունների տիրույթում է դա»,- SHANTNEWS-ին ասել է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը:

Ձեղնահարկերի սեփականաշնորհում կատարվել է մինչև 2000-ականների սկիզբը, որից հետո շրջանառության է դրվել համատիրությունների մասին օրենքը, համաձայն որի` ձեղնահարկերը համարվում են համատիրության գույքը, և համատիրությունը պետք է նվիրատվություն կատարի բնակչին: Կադաստրի մերժումներն էլ համատիրության թերի փաստաթղթերով են պայմանավորված:

«Ամբողջ փաստաթղթային փաթեթը ներկայացվում է կադաստր, կադաստրում գալիս է մերժում, թե համատիրությունները չունեն սեփականության իրավունքով գրանցված տարածք, որ կարողանանք տալ մեկ ուրիշ բնակչի: Եթե համատիրությունները փորձեն նման տարածք գրանցել, հսկայական թվերի հետ կապ ունի: 1 սենյակը չափագրողները 10-13 հազար դրամ են վերցնում, իսկ համատիրությունները պետք է գրանցեն ամբողջ կտուրը, նկուղը և աստիճանահարթակները: Օրենքը բաց, թույլ տեղեր ունի, որով կարող եմ և՛ շրջանցել, և՛ չշրջանցել: Ժամանակին սեփականաշնորհել են, հիմա չեն սեփականաշնորհում, ասում են՝ մենք չունենք գրանցված գույք: Այդ դեպքում թող օրենք հրապարակեն ու համատիրություններին սեփականշնորհման իրավունքով տան ընդհանուր օգտագործման գույքը»,- SHANTNEWS-ին ասել է «Բարձրաբերձ» համատիրության նախագահ Գայանե Սահակյանը:

 

Սեփականաշնորհելու համար կադաստրը հիմա պահանջում  է, որ նախ՝ համատիրություններն ունենան ձեղնահարկերի նկատմամբ սեփականության իրավունք: Սա պահանջում է մեծ գումարներ: Ըստ համատիրության ղեկավարի` խնդրի կարգավորումը հնարավոր է համատիրությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելուց հետո, որով ընդհանուր օգտագործման տարածքները համատիրություններին կհանձնվեն սեփականության իրավունքով: Նաև համայնքապատկան ձեղնահարկեր կան Անի թաղամասում: Քանիսն են դրանք, գլխավոր ճարտարապետն էլ չգիտեր: Քաղաքապետարանն իր ունեցվածքը դեռ ճշգրտում է գույքագրման միջոցով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կատարը կվերսկսի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև միջնորդությունը խաղաղության հասնելու համար

16:25 27.11.2024

Կատարը կվերսկսի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև միջնորդությունը խաղաղության հասնելու համար

Կատարի ղեկավարությունը պատրաստ է վերսկսել միջնորդական ջանքերը՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի հասնելու համար, եթե նրանք նման ցանկություն ցուցաբերեն։ Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։ «Իմ կառավարության անունից ես արձանագրում եմ, որ երբ մենք տեսնենք երկու կողմերի հանձնառությունը, դուք կտեսնեք, որ Կատարը լիովին կվերականգնի […] ...

Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

16:17 27.11.2024

Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր՝ 2024թ․ նոյեմբերի 8-ին Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի մասին: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքին առնչվող կարևոր հանգամանքներ։ Մասնավորապես, պարզվել է, […] ...

Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:03 27.11.2024

Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

ՆԳՆ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Աբովյանի 34-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է, ձեռք է բերել իրացման նպատակով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել […] ...

Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի հետ համաձայնագիրը վերջ կտա տարածաշրջանում բռնությանը

15:55 27.11.2024

Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի հետ համաձայնագիրը վերջ կտա տարածաշրջանում բռնությանը

Պաղեստինի ղեկավարությունը կարծում է, որ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը կնվազեցնի բռնության մակարդակը Մերձավոր Արեւելքում։ Այս մասին ասվում է Պաղեստինի ազգային վարչակազմի հայտարարության մեջ, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում։ «Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի և Իսրայելի միջև համաձայնագիրը կնպաստի բռնության և անկայունության դադարեցմանը, որը կրում է ողջ […] ...

Արթուր Միրանյանը դուբլի հեղինակ է դարձել

15:50 27.11.2024

Արթուր Միրանյանը դուբլի հեղինակ է դարձել

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» կազմում դուբլ է գրանցել։ Ընկերական խաղում Միրանյանի ակումբը 8-1 հաշվով հաղթել է «Օկնա Մուրեշին»։ 28-ամյա ֆուտբոլիստն այս տարվա սեպտեմբերին է տեղափոխվել Ռումինիայի Սուպերլիգան ներկայացնող ակումբ և 6 խաղում խփել 3 գոլ։ «Ունիվերսիտատյա Կլուժը» 17 խաղում հավաքել է 30 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ ...

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

15:42 27.11.2024

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Լեհաստանի նախագահի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Նախագահ Անջեյ Դուդան Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհական անձնակազմի հետ։ Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը՝ ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին։ […] ...

BACK_TO_TOP