2019-ին Շիրակի մարզում 749 արտակարգ դեպք է գրանցվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+6.09 oC

2019-ին Շիրակի մարզում 749 արտակարգ դեպք է գրանցվել

19:45 23.01.2020

Շիրակի մարզում 2019 թվականին գրանցվել է 749 արտակարգ դեպք, իսկ ճգնաժամային կառավարման կենտրոնը ստացել է 76 հազար զանգ: Սրանք ամփոփ տվյալներն են, որոնք ներկայացրել են արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության Շիրակի մարզային կառույցները:

2018-ի համեմատ ավելացել են հրդեհների, կարկտահարությունների ու շմոլ գազից թունավորումների դեպքերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարները, Սպիտակի օջախային գոտում գրանցվել են ուժեղ ցնցումներ: Պատահարներն ավելացել են, ավելացել է նաև փրկարարական ու սեյսմիկ ծառայությունների հագեցվածությունը: Սեյսմիկ կայաններ են տեղադրվել, հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը վերանորոգվել են ու նոր տեխնիկա են ստացել:

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում, Գյումրիի, Արթիկի, Անիի, Ախուրյանի ու Աշոցքի հրշեջ-փրկարարական ջոկատներում հերթապահներն իրենց տեղում են , մյուսների համար հանդիպման վայրը մարզպետարանն էր: Ամփոփում էին անցած 2019 թվականը, որի ընթացքում մարզային փրկարարական վարչությունն աշխատել է ծանրաբեռնված գրաֆիկով: Պատահարները տարբեր բնույթի ու շատ են եղել: Թվերը համեմատում են 2018-ի հետ: Պատահարների ու տուժողների թիվն ավելացել է:

«Շիրակի մարզում գրանցվել է 749 արտակարգ դեպք, զոհվել է 25 մարդ: 2018-ին զոհերի թիվը եղել է 23: Վիրավորվել է 499 մարդ, 2018-ին՝ 429: 2019 թվականին, 2018-ի համեմատ, գրանցված արտակարգ դեպքերի թիվն աճել է 168-ով, զոհերի թիվը՝ 2-ով, իսկ վիրավորների թիվը՝ 70-ով»,- ասել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը:

373 հրդեհ է մարզում գրանցվել: Դրանց արձագանքումն ավելի արագ ու ավելի ժամանակակից տեխնիկայով են հրշեջներն ապահովել: Փրկարարական վարչությունը 2019-ին մեքենաներ է ստացել, այս տարի տեխնիկայով համալրումը շարունակվելու է: Բնական աղետներից Շիրակի մարզին ամենաշատը վնասներ է հասցրել կարկտահարությունը: 15 անգամ ցանքերը կարկտահարվել են, վնասը 4 մլրդ դրամից ավելին է:

Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարին ուղղված առաջին հարցը հակակարկտային համակարգի բարելավմանն էր վերաբերում: Շիրակի մարզում ռադիոլոկացիոն կայանի անհրաժեշտություն կա: Հակակարկտայինների սպասարկումը շրջակա միջավայրի նախարարությանն է փոխանցվել, արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ բանակցություններ է սկսել գազապաստարանների վերանորոգման համար: Հանրապետությունում եղածները վաղուց շարքից դուրս են եկել: Վերանորոգման երկու տարբերակ է նախարարությունը քննարկում:

«Բանակցություններ են գնում կառավարության հետ գումարներ հատկացնելու համար, և առաջարկվում է 2 տարբերակ: Մեկը, որ գումար հատկացնեն, բերենք գազապաստարանները համապատասխան վիճակի, երկրորդը, որ մասնավոր կազմակերպությունների հետ վարենք բանակցություններ, պայմանագրային հիմունքներով տանք մասնավորին: Ինքը կահավորի մեր մասով, մյուս մասն օգտագործի իր համար, հարկ եղած դեպքում օգտագործվի նախարարության կարիքների համար, բնակչությանը պատսպարելու համար»,- ասել է ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը:

Երկրաշարժերը ստույգ գրանցելու և տվյալները վերլուծելու համար Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայությունը կայաններով ու սարքերով համալրված է: Ուշադրության կենտրոնում են պահում Սպիտակի օջախային գոտին, որտեղ ուժեղ ցնցումներ 2019-ի սեպտեմբերին գրանցվեցին:

«Սա սովորական  գործընթաց է: Սպիտակի երկրաշարժի հետցնցումների պրոցեսը չի ավարտվել: Գիտության մեջ վեճեր կան, որ 2-3 տարի է տևում հետցնցումների պրոցեսը: Մենք ապացուցում ենք, որ 30 տարին անցել է, և չունենք 6 ամիս ժամանակահատված, որ Սպիտակի օջախային գոտում ցնցումներ չլինեն: Մենք համարձակությամբ ասացինք, որ ավելի ուժեղ ցնցումների հավանականությունը զրո է»,- նշել է Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Նազարեթյանը:

Փոքր-ինչ մեծացել է տեղումների հավանականությունը: Օդերևութաբանները ձյան տեղումներ այսօրվանից են կանխատեսում: Ձյուն կտեղա, բայց քիչ: Շիրակի մարզում ձյան ծածկույթը, ըստ մասնագետների, հազիվ 5 սմ կկազմի: Երաշտը սկսվել է անցած ամռանը ու շարունակվում է մինչև հիմա: Տեղումների բացակայությունը փրկարարներին ապահովագրել են ձնաբքերից: Իրենց ծառայությունում աչքի ընկած փրկարարները պարգևատրվեցին արտակարգ իրավիճակների նախարարության և Շիրակի մարզպետի պատվոգրերով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խուլիգանություն և մարդու առևանգման փորձ Եղեգնաձորում. երկու անձ կալանավորվել է

17:00 27.11.2024

Խուլիգանություն և մարդու առևանգման փորձ Եղեգնաձորում. երկու անձ կալանավորվել է

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության գործընկերների հետ: Պարզվեց, որ նոյեմբերի 19-ին, ժամը 23-ի սահմաններում, Եղեգնաձորի Սպանդարյան փողոցում՝ մթերային խանութի դիմաց, յոթ տղամարդ կենցաղային հարցերի շուրջ մոտ 10 րոպե վիճաբանել են միմյանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ ընթացքում Երևանի 19-ամյա բնակիչն իր մոտ եղած ատրճանակով […] ...

Ինչպե՞ս է «Ռեալը» խաղալու «Լիվերպուլի» դեմ առանց Վինիսիուսի

16:55 27.11.2024

Ինչպե՞ս է «Ռեալը» խաղալու «Լիվերպուլի» դեմ առանց Վինիսիուսի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղում Վինիսիուս Ժունիորի վնասվածքի պատճառով ամբողջական անցում է կատարելու 4-4-2 խաղային սխեմային։ Այս մասին հայտնում է իսպանական Relevo հրատարակությունը։ «Ռեալը» պատրաստվում է «Լիվերպուլի» հետ խաղին երկու հարձակվող դաշտ դուրս բերել՝ ֆրանսիացի Կիլիան Մբապեին և մարոկացի Բրահիմ Դիասին։ Միաժամանակ կիսապաշտպանության եզրերից մեկում պետք է […] ...

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ

16:47 27.11.2024

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի (Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներ), Աշոցքի, Սևանի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում, Տաթև-Լծեն, Արագածից մինչև Ծիլքար ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար […] ...

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում

16:40 27.11.2024

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում

Նոյեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում: Կայանալու է հանդիպում Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ: Հանդիպումներ են ծրագրված Ֆինլանդիայի գործադիր և օրենսդիր շրջանակների նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ԱԳ նախարար Միրզոյան. «Մենք պատրաստակամ ենք շարունակաբար ընդլայնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը Ֆինլանդիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Ժողովրդավարական բարեփոխումների […] ...

Ներկայացվել է Հայաստանում անցկացվելիք հոկեյի աշխարհի առաջնության լոգոն

16:33 27.11.2024

Ներկայացվել է Հայաստանում անցկացվելիք հոկեյի աշխարհի առաջնության լոգոն

Հոկեյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Երևանում 2025 թվականի ապրիլի 13-19-ը կայանալիք 4-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնության լոգոն: Դրա մշակման ընթացքում օգտագործվել են երկրի պետական դրոշի գույները, Արարատ լեռան պատկերը՝ որպես հանրապետության գլխավոր խորհրդանիշներից մեկը, ինչպես նաև հոկեյի տարրեր՝ մականը և տափօղակը։ Հայաստանը առաջին անգամ 15 տարվա ընդմիջումից հետո կմասնակցի աշխարհի առաջնությանը: Մեր հավաքականի մրցակիցները կլինեն Մալայզիայի, […] ...

Կատարը կվերսկսի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև միջնորդությունը խաղաղության հասնելու համար

16:25 27.11.2024

Կատարը կվերսկսի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև միջնորդությունը խաղաղության հասնելու համար

Կատարի ղեկավարությունը պատրաստ է վերսկսել միջնորդական ջանքերը՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի հասնելու համար, եթե նրանք նման ցանկություն ցուցաբերեն։ Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։ «Իմ կառավարության անունից ես արձանագրում եմ, որ երբ մենք տեսնենք երկու կողմերի հանձնառությունը, դուք կտեսնեք, որ Կատարը լիովին կվերականգնի […] ...

BACK_TO_TOP