Գյումրիի տարբեր թաղամասերում բնակարանային գողության դեպքեր են արձանագրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Գյումրիի տարբեր թաղամասերում բնակարանային գողության դեպքեր են արձանագրվել

13:10 22.01.2020

Ոստիկանությունը դեռ 2019 թվականի ամփոփ տվյալներ չի ներկայացրել, թե քանի հանցագործություն է եղել, ինչ բնույթի և քանիսն է բացահայտվել։ Բայց, ընդհանուր առմամբ, Շիրակի մարզային վարչությունը մարզում օպերատիվ իրավիճակը հանգիստ է գնահատում։ Վերջին շրջանում համեմատաբար ավելացել են միայն բնակարանային գողությունները։ Տարբեր թաղամասերում են դեպքեր արձանագրվել, իսկ գործող անձինք, ըստ ոստիկանության, միայնակ, երբեմն էլ խմբերով են գործել։ Ոստիկանությունը հորդորում է զգոն ու զգույշ լինել, հատկապես նրանց, որոնք պատրաստվում են երկար ժամանակով բացակայել տնից։

Բնակարանային գողերի թիրախում են հայտնվել Գյումրիի տարբեր թաղամասեր։ Բազմաթիվ ահազանգեր է ստացել ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը։ Բայց բնակարանային գողությունների վիճակագրությունը, ըստ ոստիկանների, ոչ թե խուճապի, այլ զգոնության առիթ պետք է լինի։ Հանցագործների ուշադրության կենտրոնում են հայտնվում այն բնակարանները, որտեղ տանտերերը որոշ ժամանակով բացակայում են։ Առաջին հարկի բնակարանները առավել ռիսկային են համարվում, բայց և բարձր հարկերում գտնվողներն էլ ապահովագրված չեն։ Ըստ ոստիկանության մայորի` դեպքեր են եղել, երբ գողերը բնակարան մտել են տանիքից, իսկ գողոն հանդիսացել է այն ամենը, ինչ գտել են բնակարանում։

«Տանում են այն, ինչ ձեռքի տակ կա: Հաճախ եղել են դեպքեր, որ նույնիսկ ոսկեղենի տակ բիժուտերիաներ են տարել: Ունենք դեպքեր, որ կտուրից են նույնիսկ մուտք գործել: Օգտվում են այն հանգամանքից, որ տանտերերը բացակայում են ՀՀ-ից, անգամ եթե մի քանի ժամով են բացակայում, դրանից էլ են օգտվում, ուստի ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը կոչ է անում բնակարաններն առանց հսկողության չթողնել, կասկածելի անձանց նկատելու դեպքում ահազանգել ոստիկանություն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության կադրերի խմբի ավագ տեսուչ Արմանուշ Մովսեսյանը:

Բնակարանից բացակայելու դեպքում անվտանգության հնարավոր միջոցներն ապահովել, իսկ հասարակական տրանսպորտում ու մարդաշատ վայրերում գրպաններին ու պայուսակներին ուշադիր լինել։ Սա ոստիկանների հորդորն է։ Գրպանահատության դեպքեր ևս Գյումրիում արձանագրվել են։

Հասարակական կարգն ապահովելու խնդիր ոստիկանության Շիրակի մարզային վարչությունը ունեցել է անցած տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին։ Գյումրիի ավտոմաքսատանն են շուրջօրյա հերթապահություն իրականացրել։ Ոստիկանների կարիքն այստեղ ամենաշատն է զգացվել։ Մեքենաների հերթը կիլոմետրեր էր ձգվում, քաղաքում խցանումներ էին:

«Հերթ վաճառելու ահազանգեր եղել են: Քաղաքացիներին մոտեցել ենք, հարցրել ենք, նմանատիպ տեղեկությունները չեն հաստատվել: Ավելի շատ մտածել են, որ կարող է հերթ են վաճառում, այդ իսկ պատճառով ահազանգել են»,- ասել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Սարգիս Ուռուշանյանը:

Շատ են դիմում ոստիկանություն տնտեսական բնույթի հանցագործության մասին հայտարարություններով։ Խոսքը մասնավորապես պետական կառույցներում պաշտոնեական դիրքի չարաշահումներին ու վատնումներին է վերաբերում։ Ընդհանուր առմամբ օպերատիվ վիճակը մարզում ոստիկանները հանգիստ են համարում։ Օպերատիվ հանգստությունը, ըստ մարզային վարչության պետի, պայմանավորված է նաև  այսպես կոչված, քրեական ենթամշակույթի ներկայացուցիչների դեմ պայքարով, ինչի մասին վերջին շրջանում շատ է խոսվում։

«Համարյա բոլոր մարզերում նույնն է հանցագործությունների դինամիկան, բայց կարող եմ ասել, որ անցած տարվա ընթացքում մենք ամբողջությամբ վերահսկել ենք մարզի օպերատիվ իրավիճակը, պահպանվել է կայուն հասարակական  կարգ, հնչեղություն ունեցող հանցագործություններ՝ զուգորդված կրակոցներով, մեր մարզում տեղի չեն ունեցել: Քրեական ենթամշակույթ ունեցող անձանց հետ մենք և օպերատիվ և բացատրական բնույթի աշխատանքներ, եթե ոչ ամենօրյա, շատ հաճախակի տանում ենք: Հանգիստ վիճակը քաղաքի հետևանք է մեր կատարած աշխատանքի»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Վաչիկ Ղարիբյանը:

Անցած տարի քանի հանցագործություն է եղել ու քանիսը բացահայտվել։ Թվային տվյալները ոստիկանությունում առաջիկա օրերին կամփոփեն։ Բացահայտումների և գողության դեպքերի կանխմանն էր ուղղված նաև Գյումրիում տեսախցիկների տեղադրումը և բազմաբնակարանների մուտքերի կոդավորումը:

Սա կատարվել է համատիրությունների հետ համատեղ և առայժմ հասանելի է ոչ բոլոր շենքերում ու թաղամասերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն

15:30 27.11.2024

Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն

Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը պարտությամբ է մեկնարկել Երևանում ընթացող Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի-մրցաշարում։ Առաջին տուրում հայ ֆուտբոլիստուհիները մրցել են Ուկրաինայի Մ19 թիմի հետ և պարտվել 0-2 հաշվով։ Հյուրերը Այս խմբում ընդգրկված է նաև Իսրայելը, որի դեմ Հայաստանի թիմը կխաղա դեկտեմբերի 2-ին։ ...

Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի

15:28 27.11.2024

Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի

Սինգապուրում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտը չինացի Դին Լիրենի ու հնդիկ Դոմարաջու Գուկեշ միջև: Կայացել է երկրորդ տուրը, որում 23 քայլից հետո գրանցվել է ոչ-ոքի: Աշխարհի չեմպիոնը խաղացել է սպիտակներով: Առաջին տուրում չինացի գրոսմայստերը սևերով հաղթել էր: Սինգապուրում նախատեսված է 14 պարտիա: Չեմպիոն կդառնա 7,5 միավոր վաստակած գրոսմայստերը: Եթե գրանցվի 7-7 հաշիվը, չեմպիոնը […] ...

Մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ. առաջարկը քննարկվել է առաջին ընթերցմամբ

15:22 27.11.2024

Մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ. առաջարկը քննարկվել է առաջին ընթերցմամբ

Կառավարությունն առաջարկում է մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: ««ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 27-ի նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի […] ...

ՀՀ ԱԺ նախագահի և Գերմանիայի դեսպանի քննարկումների առանցքում են եղել Հայաստան-ԵՄ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը

15:15 27.11.2024

ՀՀ ԱԺ նախագահի և Գերմանիայի դեսպանի քննարկումների առանցքում են եղել Հայաստան-ԵՄ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը դեսպանին հաջողություններ է մաղթել այդ կարեւոր առաքելությունում՝ նշելով, որ որպես ԱԺ նախագահ` պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում: Գերմանիայի դեսպանն էլ իր հերթին […] ...

«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ

15:07 27.11.2024

«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ

Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու քառորդ եզրափակչում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոցներով պայքարից դուրս է թողել երկրորդ լիգան ներկայացնող «Տյումենին»։ Հյուրերը Ռուսաստանի ազգային հավաքականում հանդես եկած հարձակվող Ֆյոդոր Սմոլովի դուբլի և 19-ամյա կիսապաշտպան Դանիլա Կոզլովի գոլի շնորհիվ հաղթում էին 3-0 հաշվով, սակայն «Տյումենի» ֆուտբոլիստները կարողացել են հավասարեցնել հաշիվը։ Հետխաղյա հարվածաշարի ժամանակ «Կրասնոդարին» երկու անգամ փրկել է […] ...

SHANTNEWS

15:00 27.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP