18:44 20.01.2020
Վաղ առավոտից Կառնուտ գյուղի բնակիչները փակել էին Ախուրյանից Կառնուտ տանող ավտոճանապարհը։ Գյուղացիները պահանջում են 2019-ի կարկտահարության վնասի օբյեկտիվ փոխհատուցում:
Ըստ կառնուտցիների` իրենց կրած վնասներն ավելի շատ են, քան խոշորացված համայնքի ղեկավարը ներկայացրել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչությանը։ Վնասված 600 հա հողատարածքի փոխարեն ներկայացվել է 256 հա, ըստ գյուղացիների` գյուղվարչության պետի հորդորով Կառնուտի վարչական ղեկավարը կարտոֆիլի ցանքերին հասած վնասները չի հաշվարկել։
Կառնուտցիները փակել էին 3 գյուղ տանող ավտոճանապարհը, միայն շտապօգնության մեքենաներին էին թույլատրում անցնել: 3 անգամ կարկտահարված գյուղի ցանքատարածքների փոխհատուցումը ճիշտ չի կատարվել, վնասի չափը սխալ է գնահատվել, ինչի հետևանքով գյուղում ավելի քան 20 հողատեր փոխհատուցումից չի օգտվել: Ասում են` ում ուզել, ցուցակում ընդգրկել են, ում չեն ուզել, չեն ընդգրկել։
Կառնուտցիներն աչքի տեսածն էին պատմում, որ 3 խոշոր կարկտահարություններից հետո միայն երկուսի ժամանակ է մարզպետարանից հանձնաժողով եկել գյուղ: Նայել են, վնասի չափը գնահատել են, բայց փոխհատուցումը ստանալու ժամանակ են միայն իմացել, որ տուժած հողատերերի կեսը ցուցակում չի ընդգրկվել:
Թե ինչպես է եղել, որ հիմնականում կարտոֆիլի ցանքերը չեն ներառվել փոխհատուցվողների մեջ, Կառնուտի վարչական ղեկավար Գառնիկ Գաբոյանն ասում է՝ Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը թույլ չի տվել գրանցել կարտոֆիլին հասցված վնասը` նշելով, թե այն կվերականգնվի: Բայց գյուղացիները դրա համար լրացուցիչ ծախս են արել, նորից պարարտանյութ են տվել ու բերքը չի վերականգնվել:
Ավելի ուշ հանդիպման եկած Ախուրյանի համայնքապետարանի պատասխանատուները և Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետը հերքեցին, որ վնասի չափերի հաշվառման ժամանակ նման ցուցում եղել է: Ըստ կարգի` փոխհատուցման ենթակա են միայն այն ցանքատարածքները, որտեղ 50 տոկոսից բարձր է վնասը, ցածրի դեպքում չի հաշվարկվել ու ըստ այդմ` փոխհատուցում չի տրվել:
Գյուղացիները պահանջեցին լրացուցիչ ցուցակ կազմել ու կրած վնասները փոխհատուցել: Կառնուտցիների բողոքը միայն այսքանով չսահմանափակվեց: Գյուղից 45 հողատիրոջ Ախուրյանի համայնքապետարանը 2 տարի առաջ դատի է տվել հողի հարկերի պարտքերի պատճառով, նրանց գույքին ու դրամական միջոցներին կալանք է դրվել, զրկվել են վարկ վերցնելու հնարավորությունից:
Նաև այս խնդրով են նրանք դիմելու կառավարություն:
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...
23:52 09.04.2025
Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...
23:49 09.04.2025
Վայքում բախվել են «Mercedes Sprinter»-ը և «Opel Vectra»-ն․ կա վիրավորԱպրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 162 կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Ա․-ի վարած «Mercedes Sprinter» և Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Մհեր Գ․-ի վարած «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդ Մհեր Գ․-ն տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական […] ...
23:44 09.04.2025
Թրամփը վստահեցրել է, որը պատրաստ է կնքել արդար առևտրային համաձայնագրերՎաշինգտոնի վարչակազմը պատրաստ է արդար առևտրային համաձայնագրեր կնքել ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ կողմերի, այդ թվում՝ ԵՄ պետությունների հետ։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Հնարավոր է գործարք կնքել բոլորի հետ», – վստահեցրեց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն հնարավոր է համարում ԵՄ երկրների հետ առևտրի ոլորտում փոխշահավետ համաձայնագրերը։ «Չինաստանի […] ...
23:35 09.04.2025
Հյուսիսային Օսիայում արտակարգ դրություն է հայտարարվել վատ եղանակի պատճառովՀյուսիսային Օսիայում արտակարգ դրություն է հայտարարվել վատ եղանակի պատճառով։ Այս մասին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունից։ «Անբարենպաստ եղանակային պայմանների և Հյուսիսային Օսիայում Վրացական Ռազմավիրական ճանապարհի փակման պատճառով, 2025 թվականի ապրիլի 9-ի, ժամը 14:00-ից հայտարարվել է արտակարգ դրություն։ Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետի ուղղությամբ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների անցումը ժամանակավորապես սահմանափակվում է 2025 թվականի […] ...