14:02 29.05.2018
Ի պատասխան «Շիրակ» ֆուտբոլային ակումբի երկրպագուների բողոքի ակցիայի և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի պահանջին՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդես է եկել հայտարարությամբ.
Հաշվի առնելով «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ ՀՖՖ կարգապահական կոմիտեի 05.05.2018 թվականին կայացրած որոշման շուրջ չհանդարտվող կրքերը, հատկապես՝ կապված իբրև թե ՀՖՖ-ի կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելու հետ, հարկ ենք համարում ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը հրավիրել այն չոր փաստերի վրա, որոնք օբյեկտիվ ընթերցողին հնարավորություն կտան հստակ պատկերացում կազմել «Շիրակ» ՖԱ-ի կողմից ձեռնարկած դատական պաշտպանության և դրա արդյունքում նույն օրը՝ 2018թ.-ի մայիսի 17-ին, միևնույն դատարանի կայացված երկու որոշումների վերաբերյալ։
Մամուլում անընդհատ շրջանառվում է 2018թ.-ի մայիսի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /նախագահող դատավոր Ռ.Վարդազարյան/ կողմից կայացված որոշումը՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու միջնորդությունը բավարարելու մասին և արգելելու ՀՖՖ-ին նվազեցնել Շիրակի միավորները, որն էլ իբրև թե չի կատարվել ՀՖՖ-ի կողմից։
ՀՖՖ-ն մինչ օրս զերծ է մնացել այդ որոշման վերաբերյալ որևէ գնահատական տալուց, սակայն այդ հարցի շուրջ անհարկի շահարկումները մեկընդմիշտ բացառելու նպատակով հարկ ենք համարում ձեր ուշադրությունը հրավիրել մի շարք փաստերի վրա։
Նախ, նշված որոշումը կայացնելիս դատարանը ղեկավարվել էր «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով, որն էլ հստակ սահմանում է, թե որոնք են առևտրային բնույթի հարաբերությունները: Եվ ակնհայտ է, որ ՀՖՖ-ի և «Շիրակ ՖԱ» ՀԿ-ի միջև եղած հարաբերությունները իրենց բնույթով որևէ հեռավոր աղերս անգամ չունեն «Առևտային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով սահմանված հարաբերությունների հետ և հետևապես այդ օրենքն այս հարաբերությունների նպատմամբ կիրառելի համարվել չէր կարող։
Եվ, եթե մի պահ պատկերացնենք թե ինչ կլինի ֆուտբոլի կամ այլ մարզաձևերի հետ, եթե մեր դատական ատյանները որոշեն միջամտել սպորտային վեճերին, օրինակ՝ խաղի ընթացքում կարմիր քարտ ստացած մարզիկի մի քանի խաղով որակազրկման կամ այլ սպորտային պատճամիջոցերի կիրառմանը, ապա ավելի անհեթեթ և միաժամանակ ավելի վտանգավոր իրավիճակ պատկերացնելն անհնար կլինի: Եվ հենց դա է պատճառը, որ սպորտին վերաբերող բոլոր վեճերը ենթակա են լուծման բացառապես սպորտային արբիտրաժային դատարանների կողմից։ Իսկ, քանի որ Հայաստանի օրենսդրությունը դեռևս արբիտրաժային լուծում չի սահմանել սպորտային վեճերի համար՝ ՀՖՖ-ն հարկադրված է եղել ճանաչել Լոզանի Սպորտային Արբիտրաժային դատարանը:
Անգամ նման պայմաններում, ինչպես արդեն նախկինում հայտնել ենք, դատարանի նշված որոշման չկատարման մասին խոսք լինել չի կարող, քանի որ այն ՀՖՖ-ին տրամադրվել է 2018թ.-ի մայիսի 18-ի երեկոյան, և այն բանից հետո միայն, երբ ՀՖՖ կողմից, ի կատարումն ՀՖՖ կարգապահական և բողոքարկման կոմիտեների որոշումների «Շիրակ» ՖԱ ՀԿ-ի միավորներն արդեն նվազեցված են եղել։
Առավել ուշագրավ է, որ «Շիրակ ՖԱ» ՀԿ-ն և Արարատ Հարությունյանը, գործելով համատեղ և հանդես գալով որպես համահայցվորներ, դեռևս 2018 թ. մայիսի 7-ին նույն դատարանին ներկայացրել էին հայցադիմում ընդդեմ ՀՖՖ-ի՝ ՀՖՖ կարգապահական կոմիտեի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով, հավանաբար, նպատակ հետապնդելով դրա շրջանակներում հայցի ապահովում ստանալու դատարանից։ Այս դեպքում, սակայն, դատարանը /նախագահող դատավոր Ա. Պետրոսյան/, իրականացնելով գործի բազմակողմանի ուսումնասիրություն, հղում կատարելով ինչպես «Շիրակ» ՖԱ ՀԿ-ի, այնպես էլ ՀՖՖ կանոնադրություններին, իրավացիորեն եզրակացրել էր, որ ներկայացված հարցըդատարանում քննության ենթակա չէ և 2018 թ. մայիսի 17-ին որոշում էր կայացրել հայցադիմումի ընդունումը մերժելու մասին։
Նման պայմաններում առանձնակի ուշադրություն է գրավում այն փաստը, թե ինչ օպերատիվությամբ է գործել «Շիրակ ՖԱ» ՀԿ-ն, որը, հավանաբար արդեն տեղյակ լինելով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին, 2018 թ.-ի մասյիսի 17-ին հասցրել է վերը նշված միջնորդությունը մուտք անել դատարան։ Նույնքան ուշադրության է արժանի դատավոր Ռ. Վարդազարյանի օպերատիվությունը, որը հասցրել է հենց նույն օրն ուսումնասիրել ոչ ստանդարտ, իր բնույթով շատ սպեցիֆիկ խնդիրը և որոշում կայացնել:
Այսպիսով, ակնհայտ է, որ «Շիրակ» ՖԱ ՀԿ-ն, հավատարիմ մնալով իր կողմից ստանձնած բոլոր պարտավորությունները խախտելու քաղաքականությանը՝ Սպորտային Արբիտրաժային Դատարանին բողոք ներկայացնելու փոխարեն, ամեն գնով փորձել է գործի քննությանը ներգրավել ներպետական դատարաններին:
Ակնհայտ է նաև այն, որ «Շիրակ» ՖԱ ղեկավարության կողմից մեդիա դաշտում և փողոցներում ՀՖՖ-ի դեմ ձեռնարկված իսկական սադրանքները նպատակ ունեն ամեն գնով շեղել հանրության ուշադրությունը իրականությունից, ամեն գնով մոռացության մատնել կարգապահական պատժամիջոցի համար հիմք հանդիսացած փաստերը, որն է՝ «Շիրակ» ՖԱ պաշտոնյայի կողմից հակառակորդ թիմի ֆուտբոլիստին գումարի վճարումը և լրացուցիչ գումարի խոստումը՝ օգնելու իրենց հաղթանակի հասնելու համար:
Եվ միայն սա է պատճառը, որ այժմ «Շիրակ» ՖԱ-ի ղեկավարությունը, քաջ գիտակցելով, որ չկա իրենց արդարացնող որևէ լուծում իրավական հարթությունում՝ ընտրել է ճնշումների, սադրանքների և կեղծիքների մեթոդներով իրենց օգտին «լուծումներ» գտնելու ճանապարհը։
Հիշեցնենք, որ պայմանավորված խաղ կազմակերպելու փորձի համար «Շիրակ»-ը զրկվել էր 12 միավորից, որի պատճառով չդարձավ Հայաստանի չեմպիոն:
20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում22:20 24.11.2024
Անհայտ ԱԹՍ-ներ են նկատվել Բրիտանիայում գտնվող ամերիկյան ավիաբազաների երկնքումԱնհայտ անօդաչու թռչող սարքեր են նկատվել Մեծ Բրիտանիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի երեք բազաների վրայով թռչելիս, հայտնում է Guardian-ը՝ հղում անելով Եվրոպայում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցչին։ «Մենք կարող ենք հաստատել, որ փոքր անօդաչու թռչող սարքերը նկատվել են RAF Lakenheath, RAF Mildenhall և RAF Feltwell ռազմաբազաների տարածքների վրա նոյեմբերի 20-ից 22-ը: Թերթի տվյալներով՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերը, որոնք […] ...
22:00 24.11.2024
Հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ ներկա-բացակա անելու հեռանկարով․ վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Մարիամի հետ ներկա գտնվեցինք Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգին։ Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել համերգին ներկա գտնվելու համար, եթե իմանային դրա մասին։ Խնդրում եմ անկեղծ լինել, որովհետև հաջորդ համերգներից մեկի հայտարարությունը էջումս տեղադրելու եմ՝ […] ...
21:40 24.11.2024
Արաբական պետությունների լիգան մերժել է Իրաքի դեմ Իսրայելի մեղադրանքներըԱրաբական պետությունների լիգան հայտարարել է, որ մերժում է Իսրայելի բոլոր մեղադրանքները Իրաքի դեմ և իր համերաշխությունն է հայտնում Բաղդադին։ Այս մասին ասված է կազմակերպության հայտարարության մեջ, որը հրապարակվել է մշտական ներկայացուցիչների մակարդակով նրա արտահերթ նիստի արդյունքներով։ Կիրակի Արաբական պետությունների լիգայի խորհրդի արտահերթ նիստը տեղի է ունեցել իրաքյան կողմի խնդրանքով։ «Արաբական պետությունների լիգան լիովին աջակցում է […] ...
21:20 24.11.2024
Լիտվան զենքի խմբաքանակ է փոխանցել ՈւկրաինաՎիլնյուսը Կիևին է հանձնել բանակի համար նախատեսված զենքի և տեխնիկայի խմբաքանակ, հայտնում է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Լիտվան շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային։ Այս շաբաթ Ուկրաինա են հասել նրա բանակի համար էլեկտրական գեներատորներ, M113 զրահամեքենաների պահեստամասեր, տարբեր տեսակի զենքեր և դրանց մասեր։ Լիտվան, ի պատասխան Ուկրաինայի խնդրանքների, այս տարի արդեն մատակարարել է […] ...
21:00 24.11.2024
Իսրայելական հարվածների հետևանքով Բեյրութում առնվազն 29 մարդ է զոհվելԲեյրութի կենտրոնին Իսրայելի ավիահարվածի հետևանքով առնվազն 29 մարդ է զոհվել։ Նման տվյալներ են ներկայացված Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի հաշվետվության մեջ։ Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ տուժել է 67 մարդ։ Ինչպես պարզաբանում է լիբանանյան NNA ազգային գործակալությունը, փրկարարները շարունակում են փլատակների մաքրումը, և զոհերի թիվը կարող է աճել։ ...
20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասինԻնդոնեզիայի իշխանությունները հայտարարել են Սիվու կղզում Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին, ինչի հետևանքով դրա գագաթից կարող են իջնել հզոր պիրոկլաստիկ հոսքեր՝ բարձր ջերմաստիճան հրաբխային գազերի, մոխրի և ժայթքման ժամանակ ձևավորված ժայռերի բեկորներ։ Այս մասին հայտնում է Antara գործակալությունը՝ հղում անելով երկրի էներգետիկայի և հանքային պաշարների նախարարության Երկրաբանական գործակալության տվյալներին։ «Զգուշացեք պիրոկլաստիկ հոսքերից, երբ լեռան գագաթին […] ...