Մի՞ս, թե՞ կարտոֆիլ. ինչ է ուտում Խոսրով Հարությունյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+21.09 oC

Մի՞ս, թե՞ կարտոֆիլ. ինչ է ուտում Խոսրով Հարությունյանը

15:12 12.12.2017

Ազգային ժողովի պատգամավոր Խոսրով Հարությունյանը մտադիր չէ ոչ հրաժարական տալ, ոչ էլ  ներողություն խնդրել  որևէ մեկից՝ իր այն արտահայտության համար, թե մսի թանկացումը չի ազդի աղքատ մարդկանց վրա, որոնք միևնույն է`միս գնելու փող չունեն և շարունակելու են կարտոֆիլ ուտել: Խոսրով Հարությունյանն ասել է, որ  ընդամենը մեկնաբանել է մեկ այլ պատգամավորի`Հակոբ Հակոբյանի հայտարարությունը:Լրագրողները հարցրել են` ինչո՞ւ կարտոֆիլ չի ուտում, ինչպես խորհուրդ էր տվել անապահով խավին:

«Իմիջիայլոց, ուտելուց լավ էլ ուտում եմ»,- պատասխանել է պատգամավորը։

Հաջորդ հարցը վերաբերել է մսին. «Իսկ ի՞նչ միս եք նախընտրում»

«Դե արդեն զավեշտի եք վերածում»,- պատասխանել է Հարությունյանը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 8-ին ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով թանկացումների մասին, հայտարարել էր, թե աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և առևտուր չեն անում։ Հետևաբար նրանց համար միևնույն է`կարագն ու միսն էժան են, թե թանկ։

Լրագրորղները խնդրել  էին  Խոսրով Հարությունյանին մեկնաբանել  այդ տեսակետը: Վերջինս էլ նշել էր, որ գործընկերը չի ցանկացել վիրավորել մարդկանց, պարզապես նկատի է ունեցել, որ եթե մարդը սովոր է կարտոֆիլ ուտել, միևնույն է, մսի թանկացումը նրա վրա չի ազդի, քանի որ միս գնելու գումար չունի և շարունակելու է կարտոֆիլ օգտագործել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքին

15:10 28.04.2025

«Շիրակի» և «Ուրարտուի» մարտական ոչ-ոքին

Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվելիս մրցել է «Շիրակի» դեմ։ Գյումրիում կայացած հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին բացել է Բրունո Միշելը, սակայն մեկ րոպե անց, հաջորդ գրոհին տանտերերը Ռուդիկ Մկրտչյանի գոլի շնորհիվ հավասարեցրել են հաշիվը։ «Ուրարտուն» 52 միավորով երրորդն է, «Շիրակը»` 29 միավորով 6-րդը։   ...

Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

15:05 28.04.2025

Համացանցով թմրամիջոցների իրացմամբ զբաղվող գյումրեցին կալանավորվել է. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ գյումրեցի 32-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և թաքստոցներում տեղադրելով իրացնում թմրանյութ: Տեղեկությունը ճշտվեց, պարզվեցին նաև այլ հանգամանքներ, և ապրիլի 17-ին քրեական ոստիկաններն անցան կոնկրետ գործողությունների: Ժամը 16.20-ին 32-ամյա տղամարդն իր տնակի մոտ ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով երկու […] ...

SHANTNEWS

15:00 28.04.2025

SHANTNEWS

ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

14:52 28.04.2025

ԱԽ քարտուղարը Կատարում անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ապրիլի 28-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»: Հարց ու պատասխանի ընթացքում ԱԽ քարտուղարն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: Ա.Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի […] ...

Միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները․ Փեզեշքիան

14:46 28.04.2025

Միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները․ Փեզեշքիան

Թեհրանը կարծում է, որ միջազգային իրավունքի շրջանակներում հնարավոր կլինի լուծել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա տարաձայնությունները։ Այս մասին խոսել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Ադրբեջանի պետական ​​հեռուստատեսությանը տված հարցազրույցում։ «Հակամարտությունը սկսվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը փորձում է վերահսկողության տակ առնել մյուսների սահմանները կամ տարածքները: Ուստի մենք միշտ աջակցել ենք և կարծում ենք, որ […] ...

«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն

14:33 28.04.2025

«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն

«Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում լիվերպուլցիները 5-1 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»։ «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրել է 82-ի և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2019/20 մրցաշրջանում։ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոնությունների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հաշվարկում […] ...

BACK_TO_TOP