13:37 29.05.2018
Դավիթաշեն (գյուղ) համայնքի բնակիչները դարձյալ բողոքի ակցիա են անցկացնում:
«Տեղի բնակիչներից շատերը ծանոթ չեն եղել այն անհարմարություններին, որ ունենալու են «Հյուսիս-հարավ» մայրուղու «Տրանշ 2» նախագծով կառուցվող Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման հետևանքով: Ուստի մենք որոշեցինք այսօր տեղեկատվական արշավ անենք, բոլորին տեղեկցանենք և տեսնում եք արդեն իսկ բողոքի ավելի մեծ ալիք է բարձրացել»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց տեղի բնակիչ Համլետ Պողոսյանը:
Բնակիչների պահանջները չեն փոխվել: Հիշեցնենք, որ օրեր առաջ Դավիթաշեն գյուղի բնակիչները կանգնեցրել էին Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարական աշխատանքները և պահանջում էին լուծում տալ իրենց կողմից բարձրացված երեք խնդիրներին.
«Մուտք և ելք ապահովել Դավիթաշեն 2-րդ փողոցից նոր կառուցվող մայրուղի, որպեսզի ստեղծված փակուղին վերացվի, Իոսիֆյան փողոցից ուղիղ կապը վերականգնել դեպի Հալաբյան փողոց, և լուծել նաև հանրային տրանսպորտի խնդիրը՝ վերականգնելով բոլոր այն երթուղիները, որ այդ տարածքով մինչ շինարարական աշխատանքները գործել են»,- ասացին բնակիչները:
Քաղաքապետարան ներկայացված այս երեք խնդիրների շուրջ նախնական համաձայնություն եղել է, սակայն գրավոր պատասխան խոստացել են տալ 3-5 օրվա ընթացքում: Տեղի բնակիչներին, սակայն չի բավարարել Հալաբյան փողոցի հետ կապելու այլընտրանքային լուծումը:
Այսօր՝ մայիսի 29-ին, տեղի բնակիչներին հանիպում-քննարկման է հրավիրել նաև տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Կարեն Իսախանյանը: Հանդիպմանը ներկա կլինեն նաև քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Հանդիպման արդյունքներից կախված բնակիչները խոստանում են կրկին հավաքվել և լուծում չստանալու դեպքում սեփական միջոցներով իրենց նախկին ճանապարհը վերականգնել:
14:14 07.04.2025
Վրաստանի բուհերում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվել էՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025-2026 ուսումնական տարվա համար Վրաստանի բուհերում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետները փոխվել են: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի ապրիլի 21-ը ներառյալ: Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք վարժ տիրապետում են անգլերենին կամ ռուսերենին […] ...
14:07 07.04.2025
Ռուսաստանը մշտական խորհրդակցությունների մեջ է Իրանի հետ․ ՊեսկովՌուսաստանը մշտական խորհրդակցությունների մեջ է Իրանի հետ և պատրաստ է անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է իրանական միջուկային խնդրի քաղաքական և դիվանագիտական լուծման համար։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ խոսելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև թեմայի շուրջ երկխոսության հարցում Մոսկվայի միջնորդական ջանքերի հնարավորության մասին։ «Մենք մշտական խորհրդակցությունների մեջ ենք մեր […] ...
13:47 07.04.2025
ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին […] ...
13:43 07.04.2025
Մադրիդում կիսամարաթոնի ժամանակ երկու մասնակից է մահացելԵրկու տղամարդ, ովքեր կիրակի օրը Մադրիդում մասնակցել են կիսամարաթոնին, մահացել են սրտի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Eldiario.es պորտալը։ Մահացածներից մեկը 35 տարեկան էր։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա սրտի կաթված է ստացել։ Նա կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց, որտեղ մահացել է։ Երկրորդ տղամարդը 20 տարեկան էր և նույնպես ծանր վիճակում տեղափոխվել է […] ...
13:34 07.04.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 238-ը՝ արտակարգՄարտի 31-ից ապրիլի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 554 դեպք, որից 238-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 167, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական, քարաթափման՝ 4, ուժեղ քամու՝ 6, բնական հրդեհի՝ 3, երկրաշարժի՝ 2, օձի նկատման, թունավորման՝ 9-ական, կեղծ ահազանգի՝ 6, ինքնասպանության փորձի՝ 22, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 45, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 175, հրդեհի […] ...
13:21 07.04.2025
Արսեն Թորոսյանը միջազգային գործընկերների հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատմանըՄիջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Բրազիլի պատվիրակության ղեկավար Կլաուդիո Կաժադու Սամպայոյի հետ: Արսեն Թորոսյանը վերահաստատել է Լատինական Ամերիկայի երկրների հետ կապերն ամրապնդելու Հայաստանի հանձնառությունը՝ ընդգծելով տարբեր ոլորտներում համագործակցության չօգտագործված ներուժը: Հանդիպմանը կողմերը բարձր են գնահատել խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջեւ փոխգործակցությունը […] ...