Հեղափոխական շունչը պետք է արտահայտվի նաև պետական վերահսկողության ոլորտում. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+1.09 oC

Հեղափոխական շունչը պետք է արտահայտվի նաև պետական վերահսկողության ոլորտում. Նիկոլ Փաշինյան

12:13 29.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետական վերահսկողական ծառայության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Դավիթ Սանասարյանին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:  Վարչապետը նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն օրենքով ունի բավականին լայն լիազորություններ և հույս հայտնել, որ Դավիթ Սանասարյանի գործունեությունը կլինի արդյունավետ:

 

 Ծառայության հիմնական խնդիրն է վերահսկողության տակ պահել պետական միջոցների ծախսման արդյունավետությունը, կառավարության որոշումների և վարչապետի հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում՝ հակակոռուպցիոն բնագավառում: Համոզված եմ, որ Պետական վերահսկողական ծառայությունը կարևոր դերակատարում է ունենալու մեր քաղաքական հռչակած նպատակի, այն է՝ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու գործում: Սա չափազանց կարևոր խնդիր է և փոխկապակցված է պետական միջոցների ծախսման արդյունավետության և կայացված որոշումներն ի կատար ածելու հետ,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի կարծիքով արագ արդյունքների հասնելու համար պետք է առաջինը կարողանալ ճիշտ որոշումներ կայացնել, երկրորդը՝ իրագործել դրանք: Վարչապետը կարևորել է պետական եկամուտների ավելացումը  և ընդգծել, որ Հայաստանում պետք է իրականացվեն շոշափելի ու նկատելի փոփոխություններ: Դավիթ Սանասարյանը, լինելով  Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական  հեղափոխության ակտիվ մասնակիցներից ու առաջնորդներից մեկը, ըստ նիսկոլ Փաշինյանի, այդ հեղափոխական շունչը պետք է նաև արտահայտի պետական վերահսկողության ոլորտում:

Դավիթ Սանասարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին  վստահության համար և պատիվ համարել մասնակցել պետության հիմքերի առողջացման գործին:

«ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով լիազորված ամբողջ ծավալով ծառայությունն իրականացնելու է լուրջ գործունեություն և վստահեցնում եմ, որ դրանից միայն ու միայն շահելու է պետությունը: Պետական վերահսկողական այս նորաստեղծ ծառայության հիմնական առաքելությունը պետք է լինի կառավարության, վարչապետի որոշումների և հանձնարարականների նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, պետական միջոցների արդյունավետ ծախսմանը նպաստելը, կոռուպցիայի հայտնաբերումն ու կազմաքանդումը, ինչը կարևոր է և մեր քաղաքացիները հենց դա են սպասում»,- ասել է Դավիթ Սանասարյանը:

Նա հավելել է, որ իր գլխավորած ծառայության ուշադրության կենտրոնում է լինելու պետական մարմինների արդյունավետության բարձրացումը, քաղաքացի-պետություն հարաբերություններում նոր որակի մշակույթի ներդրումը և «օդում կախված» բազմաթիվ առեղծվածային ու հնչեղություն ունեցող գործերի ուսումնասիրությունն ու թափանցիկության ապահովումը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է հանձնարարականների և ուղերձների ճիշտ մեկնաբանումը:

Հաճախ հանդիպում ենք դեպքերի, երբ հանձնարարականներին տրվում են լայն, ստեղծագործական մեկնաբանություններ, որոնք ընդհանրապես կապ չունեն խնդրի էության հետ: Մեր քաղաքական հայտարարությունները նույնպես հաճախ, կամ երբեմն սխալ են մեկնաբանվում: Մասնավորապես, այն, ինչ մենք ասել ենք, ասում ենք և կշարունակենք ասել, որ Հայաստանում վենդետաներ չեն լինելու. շատերը դա մեկնաբանում են որպես «կանաչ լույս» հին ավանդույթների շարունակության համար: Այս արձանագրումը շատ կարևոր է. մենք իրականացրել ենք սիրո և համերաշխության հեղափոխություն, բայց եթե որևէ մեկը մեր այս դիրքը կփորձի մեկնաբանել որպես թուլություն, նա կզգա այդ հեղափոխության, պետության և օրենքի ուժը: Այսինքն՝ որևէ մեկը հանկարծ չփորձի մեր պոզիտիվիզմը մեկնաբանել որպես թուլություն: Սա շատ կարևոր արձանագրում է, և որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը՝ փորձելու համար՝ արդյո՞ք այս կեցվածքը կարող է որևէ կերպ նշանակել թուլություն և հանդուրժողականություն որևէ ապօրինի երևույթի նկատմամբ,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր նրանց, վարչապետի խոսքով, ովքեր կփորձեն Հայաստանի Հանրապետությունը և նրա ժողովրդին պահել կոռուպցիայի, ամենաթողության, ապօրինությունների ճահիճի մեջ, սպասում է ջախջախիչ հակահարված.

 Նաև Պետական վերահսկողական ծառայությունը պետք է այս մթնոլորտն ապահովի: Բայց մյուս կողմից ես չեմ ուզում, որ մենք ընկնենք մյուս ծայրահեղության մեջ և այսպես ասած «տեռորի» մթնոլորտ ապահովենք: Ցավում եմ, որ ստիպված եմ այս բաներն ասել, որովհետև սիրո և համերաշխության տրամաբանությունը, մեր պոզիտիվիզմը և մեր լայն ժպիտները ոմանք փորձում են մեկնաբանել որպես թուլություն, որպես պոտենցիալ թուլություն: Կարծում եմ, որ դա ծիծաղելի է: Մենք պետք է հստակ մեր նպատակները ձևակերպենք և արագ ու արդյունավետ, առանց շտապողականության և չմտածված քայլերի իրագործենք,- խոսքն ավարտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան կքննարկեն հրադադարը Գազայում Լիբանանում հրադադարի դեպքում

08:35 26.11.2024

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան կքննարկեն հրադադարը Գազայում Լիբանանում հրադադարի դեպքում

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի համակարգող Բրեթ Մաքգուրքը սաուդյան պաշտոնյաների հետ կքննարկի, թե ինչպես Իսրայելի հետ հնարավոր զինադադարը Լիբանանում կարող է օգնել մեղմել մարտերը Գազայի հատվածում: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը։ «Բրեթ Մաքգուրքը, որը պարբերաբար մեկնում է Մերձավոր Արևելք, նոյեմբերի 26-ին կլինի Սաուդյան Արաբիայում, […] ...

Աշխարհի նախկին չեմպիոնը կանխատեսել է, որ Ուսիկը ռևանշ-մենամարտում կպարտվի Ֆյուրիին

08:25 26.11.2024

Աշխարհի նախկին չեմպիոնը կանխատեսել է, որ Ուսիկը ռևանշ-մենամարտում կպարտվի Ֆյուրիին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսաթեթև քաշային կարգում WBC և IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Շոն Փորթերը կանխատեսել է, որ Ալեքսանդր Ուսիկը Թայսոն Ֆյուրիի դեմ երկրորդ մենամարտում կրելու է առաջին պարտությունը։ «Ես Ֆյուրիից հաղթանակ եմ ակնկալում։ Նա խոշորամարմին է և գիտի` ինչպես դա օգտագործել իր օգտին։ Կարծում եմ` երկրորդ մենամարտը, գրեթե ամբողջությամբ, կլինի այնպիսին, ինչպիսին առաջինն էր։ Ֆյուրին […] ...

Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալությանը

08:20 26.11.2024

Սպիտակ տունը հաստատել է, որ Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալությանը

Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլ Բայդենը, մասնակցելու են Վաշինգտոնի նորընտիր ղեկավար Դոնալդ Թրամփի երդմնակալությանը հունվարի 20-ին։ «Նախագահը խոստացել է, որ ինքը կմասնակցի երդմնակալությանը, անկախ նրանից, թե ով կհաղթի ընտրություններում, նա և Առաջին տիկինը կհարգեն այդ խոստումը և կմասնակցեն երդմնակալությանը»,-նախագահական ինքնաթիռում լրագրողների համար ճեպազրույցում ասել է Սպիտակ […] ...

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

08:10 26.11.2024

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...

Ադելիա Պետրոսյանը` Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում

08:05 26.11.2024

Ադելիա Պետրոսյանը` Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում

Հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչ: 17-ամյա հայուհին Գրան պրիի փուլերում վաստակել է 36 միավոր: Սա լավագույն արդյունքն է որակավորման փուլում, 36 միավոր է վաստակել նաև Աննա Ֆրոլովան: Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի մասնակիցները 1․Ադելյա Պետրոսյան (36 միավոր) 2․Աննա Ֆրոլովա (36) 3․Ալինա Գորբաչովա (34) 4․Վերոնիկա Յամետովա (32) 5․Դարիա Սադկովա (30) 6․Քսենիա […] ...

Հրդեհ Գառնի գյուղում

08:00 26.11.2024

Հրդեհ Գառնի գյուղում

Նոյեմբերի 25-ին, ժամը 21:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի տներից մեկին հարակից այրվում է հավաբուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարկան խմբից հինգ կամավոր։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ թաղամասի 2-րդ փողոցի […] ...

BACK_TO_TOP