Սամվել Բաբայանը մտադիր չէ թավշյա հեղափոխություն անել Արցախում․ Ավետիս Քալաշյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+18.09 oC

Սամվել Բաբայանը մտադիր չէ թավշյա հեղափոխություն անել Արցախում․ Ավետիս Քալաշյան

11:40 29.05.2018

ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի աջակիցները համարում են, որ ազատ արձակվելու դեպքում Սամվել Բաբայանը չի գնալու Արցախ և  իր անելիքը Հայաստանում է պատկերացնում։ Այս մասին այսօր ասել է նրա աջակիցներից Անդրանիկ Թևանյանը։ Նրա խոսքով՝ խոսակցություններ կան, թե իբր ազատվելուց հետո Բաբայանը կարող է գնալ Արցախ և այնտեղ ցնցումներ առաջացնել։ Այդ կարծիքներն, ըստ Թևանյանի, տարածում են հանրապետականները։

Սամվել Բաբայանի փաստաբան Ավետիս Քալաշյանն իր հերթին փոխանցեց նախկին հրամանատարի հետ զրույցի մանրամասները և նշեց, որ Բաբայանի համար Հայաստանի կայունությունը շատ կարևոր է, և նա մտադիր չէ գնալ Արցախ, և  թավշյա հեղափոխություն նախաձեռնել։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

12:36 07.04.2025

«Արաքս» թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել […] ...

Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը

12:28 07.04.2025

Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը

Հրապարակվել է Հիդրոմետի օդի աղտոտվածության 2024թ. ամփոփագիրը, որի համաձայն Երևանում նախորդ տարիների համեմատ նվազել է փոշով աղտոտվածության մակարդակը: Եթե նախորդ տարիներին դիտարկվող քաղաքներում փոշու ամենաբարձր մակարդակը գրանցվում էր Երևանում, ապա 2024-ին այդ ցուցանիշը նվազել է, և Երևանը 4-րդն է այդ ցուցանիշով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

12:20 07.04.2025

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ավարտական ներկայացմամբ ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը։ Միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող կրթամշակութային ծրագրին այս տարի մասնակցել է 70 աշակերտ՝ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագիրն այս տարի անցկացվել է մարտի 18-ից […] ...

Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:12 07.04.2025

Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 8-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Խաչարձան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

SHANTNEWS

12:00 07.04.2025

SHANTNEWS

Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր

11:50 07.04.2025

Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր

Երևանի քաղաքապետարանը մշակել է օդի որակի բարելավման քառամյա ծրագիր: Համապարփակ այս նախագիծը կընդգրկի թիրախային գործողություններ, թվային հստակ ցուցանիշներ ու բոլոր այն հնարավոր քայլերը, որոնք կնպաստեն օդի աղտոտվածության նվազեցմանը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից»։ ...

BACK_TO_TOP