18:18 14.01.2020
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին ծեծելով մահվան հասցնելու գործի դատական նիստը:
Հիշեցնենք, որ 2018-ի դեկտեմբերի 2-ին Սլաբոտկա թաղամասում էր դեպքը տեղի ունեցել: Նրան ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրյալը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևն է: Դատավարությունը, որպես այդպիսին, դեռ չի մեկնարկել:
Մինչ այս երեք դատական նիստ հետաձգվել է դատախազի բացակայության և դատավորի վատառողջ լինելու պատճառով: Այսօր նաև 4-րդ նիստը հետաձգվեց: Այս անգամ ամբաստանյալի ներկայությունը դատարանի դահլիճում ոստիկանությունը չէր կարողացել ապահովել: Այս մասին ոստիկանությունը գրություն էր ուղարկել դատարան, համաձայն որի` ուղեկցող ջոկի ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր չի եղել Ռազգիլդեևին դատարան բերել:
«Չորրորդ անգամն է` գալիս ենք դատարան: Երկու անգամ դատախազն էր բացակա, մեկ անգամ դատավորը: Հիմա էլի հետաձգվում է նիստը: Ընդամենը նյութերին են ծանոթացնում ու ասում, որ նիստը հետաձգվում է: Վստահ եմ, որ միշտ այսպես ձգձգումներ են լինելու ու ես այդպես էլ չեմ տեսնելու ռուս զինծառայողի դեմքը»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Ջուլիետա Ղուկասյանի դուստրը` Անահիտ Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ անցած տարի դատարանը քննել ու մերժել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների միջնորդությունը, որը վերաբերում էր ռուս զինծառայողի պահման վայրին: Փաստաբանները պահանջում էին ռազմաբազայի տարածքից Ռազգիլդեևին տեղափոխել Հայաստանի քրեակատարողական հիմնարկ: Այս միջնորդությունը մերժվել էր:
Ռուս զինծառայողը ռազմաբազայի տարածքում է խափանման միջոց կալանավորումը կրում, բայց դատական նիստերին պետք է նրա ներկայությունն ապահովվի Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատավոր Ադրինե Ղուկասյանը նշել է, որ ամբաստանյալի բացակայությամբ նիստը շարունակել հնարավոր չէ:
«Ամբաստանյալի չներկայանալու դեպքում նիստը հետաձգվում է: Քրեական դատավարության օրենսգրքի 310-րդ հոդվածի համաձայն` դատական նիստի կանչված անձանց որևէ մեկի չներկայանալու դեպքում, դատարանը գործի քննությունը հետաձգում է: Այս պարագայում պաշտպանը ևս ներկա չէ, թեև պատշաճ ծանուցվել է: Դատարանը որոշում է նիստը հետաձգել, նշանակել մեկ այլ հերթի: Դատավարության կողմերը պատշաճ կծանուցվեն դատական հաջորդ նիստի օրվա և ժամի մասին»,- հայտարարել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանը:
Դատական հաջորդ նիստը կկայանա փետրվարի 4-ին:
15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում13:00 27.11.2024
Ավստրիայի կանցլերը Թրամփին հրավիրել է այցելել երկիր12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան15:35 27.11.2024
Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանըՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 19-22-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը։ Քննարկվել են մի շարք թեմաներ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունների, ինչպես նաև Սյունիքի մարզի 7 քաղաքների և Օվերն-Ռոն-Ալպեր (ՕՌԱ) շրջանի համագործակցության, «Մեկ քաղաք՝ մեկ համագործակցություն» ցանցի ստեղծման ազդարարման վերաբերյալ։ Այցի շրջանակներում Արման Խոջոյանը մասնակցել […] ...
15:22 27.11.2024
Մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ. առաջարկը քննարկվել է առաջին ընթերցմամբԿառավարությունն առաջարկում է մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: ««ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 27-ի նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի […] ...
15:15 27.11.2024
ՀՀ ԱԺ նախագահի և Գերմանիայի դեսպանի քննարկումների առանցքում են եղել Հայաստան-ԵՄ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը դեսպանին հաջողություններ է մաղթել այդ կարեւոր առաքելությունում՝ նշելով, որ որպես ԱԺ նախագահ` պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում: Գերմանիայի դեսպանն էլ իր հերթին […] ...
15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչՌուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու քառորդ եզրափակչում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոցներով պայքարից դուրս է թողել երկրորդ լիգան ներկայացնող «Տյումենին»։ Հյուրերը Ռուսաստանի ազգային հավաքականում հանդես եկած հարձակվող Ֆյոդոր Սմոլովի դուբլի և 19-ամյա կիսապաշտպան Դանիլա Կոզլովի գոլի շնորհիվ հաղթում էին 3-0 հաշվով, սակայն «Տյումենի» ֆուտբոլիստները կարողացել են հավասարեցնել հաշիվը։ Հետխաղյա հարվածաշարի ժամանակ «Կրասնոդարին» երկու անգամ փրկել է […] ...
14:55 27.11.2024
Լիբանանը Իսրայելի հետ սահմանի մոտ զինվորականների թիվը կհասցնի 10 հազարիԼիբանանի ղեկավարությունը մտադիր է Իսրայելի հետ սահմանի մոտ գտնվող երկրի հարավում զինվորականների թիվը հասցնել 10 հազարի, ասել է Հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Մորիս Սլիմը Al Jazeera հեռուստաալիքին։ «Մենք հարավում լիբանանյան զինվորականների թիվը կհասցնենք 10 հազարի»,- ասել է նա։ Նախարարն ընդգծել է, որ հանրապետության տարածքում գործելու են միայն լիբանանյան բանակը և Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը։ «Մենք […] ...