Ես լավ հասկանում եմ, դու չես հասկանում. թեժ բանավեճ Գևորգ Պետրոսյանի և Սուրեն Գրիգորյանի միջև – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 10 2024
  • $
    387.17
  • RUBLE
    4.03
  • 423.33
WEATHER
+15.09 oC

Ես լավ հասկանում եմ, դու չես հասկանում. թեժ բանավեճ Գևորգ Պետրոսյանի և Սուրեն Գրիգորյանի միջև

16:26 13.01.2020

ԱԺ-ում քննարկվում է ԱԺ փոխնախագահներին խորհրդարանական լսումներ անցկացնելու իրավունք տալու մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը:

Իշխանությունը դեմ է, որ ԱԺ փոխխոսնակներն ունենան նման իրավասություն, պատճառաբանում են նրանով, որ դա կխախտի երրորդ ուժի` «Լուսավոր Հայաստան» խմբակցության իրավունքները:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը չի տեսնում իրենց իրավունքների ոտնահարման քայլ, նշում է, որ կարող են խմբագրումներ անել, եթե իշխանությունը կողմ է գաղափարին, բայց դեմ է ձևակերպումներին: Իսկ «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանի ելույթի ժամանակ թեժ բանավեճ տեղի ունեցավ ելույթ ունեցողի ու «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորի միջև:

«Կներեք, ի՞նչն է խանգարում, որ հա´մ քանակն ավելացվի, հա´մ նախաձեռնությունը կյանքի կոչվի»,- բղավելով հարց տվեց Գևորգ Պետրոսյանը:

«Պարո´ն Պետրոսյան, հավատացե´ք, ես էլ կարամ գոռամ»,- ասաց Սուրեն Գրիգորյանը:

«Հարցը տալիս եք, պատասխանը ստանում եք, չեք հասկանում ուրեմն»,- ասաց Գրիգորյանը:

Նիստը նախագահողի հորդորներն իզուր էին, Գևորգ Պետրոսյանը շարունակեց.

«Հիմա ասե՞մ` ով չի հասկանում, դո´ւ»:

Սուրեն Գրիգորյանը ճշտեց` դո՞ւ, թե՞ դուք, երբ հնչեց «դու» պատասխանը», արձագանքեց.

«Ես լավ հասկանում եմ, դու չես հասկանում երևի»,- արձագանքեց «Իմ քայլի» պատգամավորը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 14-ին

12:12 14.10.2024

Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 14-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 420 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.1 դրամ: ...

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է նախորդ շաբաթվա աշխատանքը

12:06 14.10.2024

Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է նախորդ շաբաթվա աշխատանքը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է նախորդ շաբաթվա աշխատանքը․ Էկոպարեկային ծառայությունում․ Կովկասի բնության հիմանդրամի (CNF) կողմից նվիրաբերվել է 12 բարձրակարգ հեռադիտակ՝ ծառայության մարզային կառույցներում իրականացվող պահպանության աշխատանքներում կիրառելու նպատակով։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում․ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվել են կենդանական աշխարհի մշտադիտարկման և ֆոտոթակարդների հիշողության քարտերի փոխարինման աշխատանքներ: «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում․ […] ...

SHANTNEWS

12:00 14.10.2024

SHANTNEWS

Վաղարշապատի բաժնի ոստիկանները թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել

11:54 14.10.2024

Վաղարշապատի բաժնի ոստիկանները թմրանյութի ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ոսկեհատ գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդը իր հաշվառման հասցեում և կից օժանդակ շինություններում ապօրինի աճեցնում է կանեփ, նաև պահում և օգտագործում է թմրամիջոց: Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկաններն այցելել են նշված հասցե: Բացատրական աշխատանքի արդյունքում ոսկեհատցի տղամարդը ներկայացրել է թմրամիջոցի նմանվող զանգվածով 3 փաթեթ: Նա հայտնել է, որ ներկայացվածը մարիխուանա […] ...

Երկու տարին մեկ  հոկտեմբերին նշվում է Պալիատիվ օգնության համաշխարհային օրը․ ՀՀ ԱՆ

11:47 14.10.2024

Երկու տարին մեկ հոկտեմբերին նշվում է Պալիատիվ օգնության համաշխարհային օրը․ ՀՀ ԱՆ

Պալիատիվ բժշկական օգնությունը կյանքին վտանգ սպառնացող կամ անբուժելի հիվանդություն ունեցող պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմել պացիենտի ցավը, տառապանքը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրներ: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։ Ցանկացած անձ ունի առանց ցավի ապրելու իրավունք […] ...

Նոյեմբերյան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:41 14.10.2024

Նոյեմբերյան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,-նշված է ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP