Ձմեռային պատանեկան Oլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնի աշոցքցի 16-ամյա դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+11.09 oC

Ձմեռային պատանեկան Oլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնի աշոցքցի 16-ամյա դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը

22:55 12.01.2020

Հունվարի 9-22-ը Շվեյցարիայի Լոզան քաղաքում կանցկացվեն պատանեկան երրորդ ձմեռային Oլիմպիական խաղերը, որտեղ Հայաստանը կներկայացնի Աշոցքի 16-ամյա դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը:

Պատանի դահուկորդը միջազգային հեղինակավոր մրցաշարին մասնակցության իրավունքը նվաճել է ունեցած վարկանիշային միավորների շնորհիվ, որոնք հրապարակել է դահուկավազքի միջազգային ֆեդերացիան: Հայաստանի միակ ներկայացուցիչը վերջին մարզումերն է անցկացնում ծննդավայր Աշոցքի ձյունապատ սարերում, որն այս տարի ձմեռային սպորտաձևերի սիրահարների համար դարձել է ժամանցի լավագույն կենտրոններից մեկը:Ձյուն, քամի, մառախուղ ու ցածր տեսանելիություն: Ցերեկային ժամերին մինչև 15 աստիճան ցուրտն էլ տեղի բնակիչների համար սովորական բան է: Ամեն օր ձյունապատ սարերում դահուկ ու սահնակ քշողների պակաս չկա:Այս առումով բնությունն առատաձեռն է Աշոցքի հանդեպ: Սարալանջերի բնական թեքությունները տարածաշրջանում դահուկավազքն ու ձմեռային սպորտաձևերը զարգացնելու հնարավորություն են տալիս: Մարզիչներն էլ համոզված ասում են՝ հյուսիսային բնակավայրերի երեխաները բնությունից օժտված են ֆիզիկական լավ տվյալներով:«Ձևավորված է դահուկային գենը, որովհետև հմտությունները ձեռք բերած ծնողների կողմից անցնում են երեխաներին և էս ցրտաշունչ կլիման, էս ձյունառատ երկիրը, սարերը մեծ հնարավորություն են ընձեռում, որպեսզի տեղացիները զբաղվեն դահուկավազքով»,- Աշոցքի ձմեռային գրավչությունն է ներկայացնում Հայաստանի դահուկավազքի հավաքականի մարզիչ Արթուր Միքայելյանը։

Միքայելյան ամուսինների տղաները ևս դահուկորդներ են,Հայաստանը ներկայացրել են միջազգային հեղինակավոր մրցաշարերում: Մի քանի օրից նրանց սաներից 16-ամյա Սպարտակ Ոսկանյանը կմասնակցի Շվեյցարիայում կայանալիք պատանիների ձմեռային օլիմպիական խաղերին: Սպարտակն առաջին անգամ է մասնակցելու միջազգային մրցաշարի, մրցելու է 70 երկրների շուրջ 2000 մարզիկների հետ:

«Այնտեղ մեծ պետություններ են, հզոր մարզիկներ են, և ես ինչքան ուժ ունեմ արժանապատվորեն կներկայացնեմ իմ երկիրը»,- ասում է պատանի դահուկորդ Սպարտակ Ոսկանյանը։

Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչը կմրցի երկու մարզաձևերում, նախ կհաղթահարի մոտ երկու կմ դժվարանցանելի կրոսը, ապա՝ պայքարը կշարունակի 10 կմ դահուկավազքում: Ընդամենը երեք տարի դահուկավազքով զբաղվող Սպարտակից մարզիչները հաջող ելույթ են սպասում :

Նման հեղինակավոր մրցաշարից առաջ մարզումներ է ունեցել Ֆինլանդիայում, որտեղ ի տարբերություն Աշոցքի՝ ձնածածկույթը եղել է արհեստական, իսկ բնակլիմայական պայմանները՝ ավելի բարենպաստ։

«Ֆինլանդիայում օդն ավելի մեղմ էր, էստեղ բարձրությունը 2100 մետր է, իսկ այնտեղ՝ մոտ 150-200 մետր, օդը ավելի թեթև է, քան էստեղ»,- իր տպավորությունների մասին է խոսել Ֆինլանդիայից օլիմպիադայի ներկայացուցիչ դահուկորդը։

Տեղի պոտենցիալը, բնական ռեսուրսներն ու տուրիզմի կենտրոն դառնալու հեռանկարը հաշվի առնելով՝ Աշոցքում անցկացված դիվանագետների դահուկավազքի առաջնությունից հետո որոշվեց Աշոցքում կառուցել միջազգային ստանդարտներին համապատասխան ժամանակակից դահուկային կենտրոն:

«Մեր դահուկուղին համապատասխանում է միջազգային չափանիշներին, մենք իրավունք ունենք անցկացնելու խոշոր միջազգային մրցումներ, միայն ինֆրաստրուկտուրա, հյուրանոցներ ու հանդերձարաններ չկան»,- ասում է Արթուր Միքայելյանը։

Ենթակառուցվածքների, այդ թվում՝ գիշերակացի, սպասարկման այլ ծառայությունների բացակայությունը խանգարում են զբոսաշրջային խմբերին ընդունելու համար։ Թեև այս տարի Աշոցքում ձմեռային էքստրեմալ հանգիստն անցկացնել նախընտրողների պակաս չեն ունեցել:

Երկարատև ձմեռներով ու մինչև երկու մետր ձնածածկույթով հայտնի հյուսիսային բնակավայր Աշոցքն այսօր հայտնվել է շատ տուրիստական կազմակերպությունների ու բլոգերների ուշադրության կենտրոնում, բայց տարածաշրջանի ձմեռային գրավչությունը զբոսաշրջիկներին ճիշտ ներկայացնելու մոտեցումներն են բացակայում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP