Նիկոլ Փաշինյանը և Բրիջիթ Բրինքը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+1.09 oC

Նիկոլ Փաշինյանը և Բրիջիթ Բրինքը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունները

17:11 28.05.2018

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է համագործակցության զարգացմամբ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ժողովրդավարության ամրապնդման, մարդու իրավունքերի պաշտպանության և այլն: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ նոր իշխանությունների համար առաջնահերթություն է կոռուպցիայի դեմ պայքարը, կառավարման, իրավական համակարգերում բարեփոխումների իրականացումը:

Բրիջիթ Բրինքը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ապա բարեմաղթանքներ հղել Հայաստանի համար պատմական օրվա՝ առաջին Հանրապետության 100-ամյակի առթիվ: Բրիջիթ Բրինքը նշել է, որ Հայաստանի համար պատմական այս ժամանակաշրջանում ԱՄՆ-ը պատրաստ է քայլեր ձեռնարկել խորացնելու և էլ ավելի զարգացնելու փոխգործակցությունը մեր երկրի հետ: Նա վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները կա և կմնա Հայաստանի կառավարության և ժողովրդի ամուր գործընկերը: Ողջունելով կոռուպցիայի դեմ պայքարելու հանձնառությունը՝ փեխտեղակալ Բրինքը տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն կաջակցի կառավարության ջանքերին, որոնք ուղղված են խաղի հավասար պայմանների ապահովմանը՝ ի նպաստ Հայաստանի ժողովրդի և ամերիկյան ներդրողների:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակացային գործընթացին: Վարչապետը կարևորել է ԱՄՆ-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի կողմից գործադրվող ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով Հայաստանի հանձնառությունը ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, կարևորել է խաղաղությանը միտված մթնոլորտի ձևավորումն ու ամրապնդումը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան ներդրումների խթանմանը, առևտրատնտեսական կապերի առավել ակտիվացմանը, երկկողմ քաղաքական երկխոսության ընդլայնմանը վերաբերող այլ հարցերի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

08:10 26.11.2024

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...

Ադելիա Պետրոսյանը` Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում

08:05 26.11.2024

Ադելիա Պետրոսյանը` Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչում

Հայ գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը դուրս է եկել Ռուսաստանի Գրան պրիի եզրափակիչ: 17-ամյա հայուհին Գրան պրիի փուլերում վաստակել է 36 միավոր: Սա լավագույն արդյունքն է որակավորման փուլում, 36 միավոր է վաստակել նաև Աննա Ֆրոլովան: Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի մասնակիցները 1․Ադելյա Պետրոսյան (36 միավոր) 2․Աննա Ֆրոլովա (36) 3․Ալինա Գորբաչովա (34) 4․Վերոնիկա Յամետովա (32) 5․Դարիա Սադկովա (30) 6․Քսենիա […] ...

Հրդեհ Գառնի գյուղում

08:00 26.11.2024

Հրդեհ Գառնի գյուղում

Նոյեմբերի 25-ին, ժամը 21:22-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի տներից մեկին հարակից այրվում է հավաբուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գառնու կամավորական հրշեջ-փրկարարկան խմբից հինգ կամավոր։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 4-րդ թաղամասի 2-րդ փողոցի […] ...

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

00:00 26.11.2024

Նավթի գները կտրուկ նվազել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին լուրերի ֆոնին

Երկուշաբթի երեկոյան նավթի գները կտրուկ իջել են՝ Իսրայելի և Լիբանանի միջև մոտալուտ զինադադարի մասին մամուլում հայտնված տեղեկություններից հետո: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունվարյան ֆյուչերսների գնանշումները ժամը 19:25-ին նվազել են 1,62 դոլարով (2,16%)՝ հասնելով 73,55 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ WTI նավթի հունվարյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 1,61 դոլարով (2,26%)՝ […] ...

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

23:52 25.11.2024

ՆԱՏՕ-ն կուժեղացնի Բալթյան ծովի ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն այս տարվա վերջից կուժեղացնի Բալթիկ ծովում կարևոր ստորջրյա ենթակառուցվածքների պաշտպանությունը՝ հնարավոր դիվերսիաները կանխելու համար, երկուշաբթի հաղորդել է PAP գործակալությունը։ Նշվում է, որ այս մասին հայտարարվել է Տուրեկում (Լեհաստան) Դաշինքի ռազմածովային հրամանատարության համաժողովում։ «Հիմնական տարածքների ավելի լայն և հստակ հսկողություն, այդ թվում հակաականային նավերի միջոցով, որոնք հագեցած են ռոբոտներով և ստորջրյա աշխատանքի համար սենսորներով, նախատեսված […] ...

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

23:44 25.11.2024

Բորելը ԵՄ-ին կոչ է արել ապահովել սեփական անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ծրագրերի անորոշության պայմաններում

ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել ուժեղացնել ԵՄ անվտանգությունը, որպեսզի այն ավելի քիչ կախված լինի ԱՄՆ-ից։ Այս մասին նա գրել է հոդվածում, որտեղ ամփոփում է իր գործունեությունը որպես ԵՄ դիվանագիտության ղեկավար։ «Մենք այլընտրանք չունենք. հրամայական է, որ մենք կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Մեր բարեկեցությունն ու ապագան չեն կարող շարունակել կախված լինել […] ...

BACK_TO_TOP