19:14 11.01.2020
Կառավարության դեկտեմբերի 12-ի որոշմամբ` Գյումրիի տարեցների տուն-ինտերնատը լուծարվեց, իսկ ծառայությունների մատուցումը պատվիրվեց հասարակական կազմակերպության, տվյալ դեպքում՝ հայկական Կարմիր խաչին: Ընկերության հետ կառավարությունը կնքել է պարտավորությունների ստանձնման հուշագիր, սակայն տարեսկզբից նախատեսված ընթացակարգով կազմակերպությունը տուն-ինտերնատի տարեցների խնամքը դեռ չի ստանձնել:
Հիշեցնենք, որ Գյումրիի տարեցների տուն-ինտերնատի լուծարման մասին առաջին ծանուցումները աշխատակազմն ու տնօրինությունը ստացել էին 2019թ. հոկտեմբերի 16-ին:
2020թ. հունվարից նախատեսված կադրային ու կառուցվածքային փոփոխություններին տուն-ինտերնատում դեռ չեն անցել: Աշխատակազմը նույնն է, մատուցվող ծառայություններն էլ՝ անփոփոխ: 160 խնամվողների կարիքները հոգալու պարտավորությունը ստանձնել է Կարմիր խաչը, բայց լիազորությունների կատարմանը դեռ չի անցել:
«Որպեսզի խնամքի պրոցեսը մեկ ժամ անգամ չխաթարվի, երկարաձգվել են պայմանագրերը սնունդ մատակարարող կազմակերպությունների հետ, մեր ներքին պահեստային ռեզերվի հաշվին ապահովում ենք կենցաղային մաքրիչ նյութերի կարիքները, մնացած պրոցեսները կախված են նախարարությունից: Ե´վ ֆինանսավորման ձևը, և´ կարգավիճակը, և´ իրավական չափորոշիչները տալու են նրանք»,- նշում է Գյումրիի տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնակատար Արմեն Սարուխանյանը:
Հաստատության տնօրենի մեկ տարվա պաշտոնակատարի համար էլ հստակ չէ, թե ինչ կարգավիճակով ու ինչքան են պարտավորությունները ժամանակավոր կատարելու: Աշխատանքային պայմանագրերի վերակնքումներ չեն եղել, բայց նախապես ստացած ծանուցագրերում դեկտեմբերի 30-ի վերջնաժամկետը փոխվել է, ստորագրել են նոր ծանուցումներ:
«Ծանուցագիրն արդեն ստորագրել ենք, գիտենք, որ մենք մարտի 1-ից կրճատված ենք: Մեր վիճակը անորոշ է»,- ասում է տուն-ինտերնատի աշխատակից Խանում Մանուկյանը։
«Չգիտենք՝ ինչ չափորոշիչներով է առաջնորդվելու պարտականությունները ստանձնող կազմակերպությունը, չգիտենք՝ ինչ աշխատակազմ է պահելու ու ինչ հաստիքացուցակ, ընդհանրապես հստակեցում չկա, թե որ պահից ովքեր են գործազուրկ լինելու»,- նշում է հաստատության իրավախորհրդատու Գևորգ Սուլուկյանը։
71 աշխատակիցների մտահոգությունը աշխատանք կորցնելն է: Նոր գործատուն, տվյալ դեպքում՝ Կարմիր խաչը, թե ինչ պահանջներ կներկայացնի, առայժմ այդ մասին ոչինչ չի ասվում: Կողմ են, որ ծառայությունների որակն ու տարեցների խնամքի պայմանները բարելավվեն, բայց առաջարկում են, որ այդ ամենն իրականացվի իրենց աշխատանքային փորձն օգտագործելով: Պատրաստ են աշխատել նոր կազմակերպության հետ, եթե երկու կողմի պայմանները ընդունելի լինեն:
Կառավարության և Կարմիր Խաչի միջև ստորագրված հուշագրով տուն-ինտերնատի աշխատակիցների հետ պայմանագրերի վերակնքելը առնվազն 70 տոկոսի հետ պարտադիր է: Հայկական Կարմիր խաչ ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նշեց, որ իրենց համար առաջնայինը կլինի որակյալ աշխատանքը:
«Ճիշտն ասած՝ որոշակի փորձաշրջան, իհարկե, հնարավոր է լինի, և եթե մենք կկարողանանք էդ փորձաշրջանի ընթացքում նորմալ որակ ապահովենք, բոլորովին նպատակ չկա որևիցե մեկից ազատվելու և նոր մարդկանց բերելու»,- պարզաբանել է Հայկական Կարմիր խաչ ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը:
Ընկերության գլխավոր քարտուղարը, միևնույն ժամանակ, չբացառեց ադմինիստրատիվ կազմի որոշակի կրճատումներ: Այս գործողություններին հասնելու համար երկու ամիս ուսումնասիրություններ են անհրաժեշտ հաստատությունում ՝ գնահատելու խնդիրներն ու կարիքները:
«Մենք մեր կողմից ներդրումներ ենք ունենալու, որը ուղղվելու է վերանորոգման աշխատանքներին։ Գյումրիի տուն-ինտերնատում նախատեսում ենք բնակելի վեց հատվածներից չորսի վերանորոգում և կահավորում, նաև կունենանք բնաիրային տեսքով ներդրումներ»,- նշել է Աննա Եղիազարյանը։
Նախատեսված աշխատանքների համար Կարմիր խաչը պարտավորվել է կատարել 163 միլիոն դրամի ներդրում: Մինչ լուծարային գործընթացի ավարտը ընկերությունը կլինի աջակցողի դերում, բայց ոչ՝ ծառայություններ մատուցողի:
Հաստատության վերջնական կառուցվածքային պատկերը պարզ կդառնա երկու ամսից:
00:00 25.11.2024
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում00:00 25.11.2024
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ AntaraԻնդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...
23:55 24.11.2024
Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվելՆոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...
23:50 24.11.2024
Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլումՌումինիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...
23:40 24.11.2024
Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակումԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...
23:20 24.11.2024
Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարանԹբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...
23:00 24.11.2024
SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբFalcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...