18:21 10.01.2020
Ավիացիայի պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ լարված հարաբերությունների ժամանակահատվածում սխալմամբ քաղաքացիական օդանավեր են խոցվել՝ զոհերի պատճառ դառնալով:
Դրանցից որոշները SHANTNEWS.am-ը ներկայացնում է ստորև.
2014թ. ամռանը Դոնբասի տարածքում խոցվեց Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող ուղևորատար օդանավը: Այն, որ այն խոցվել էր, ոչ ոք չէր կասկածում: Բայց ինչպե՞ս ու ի՞նչ հանգամանքներում: Հետաքննությունը ցույց տվեց, որ այն խոցվել է «Բուկ» զենիթահրթիռային համակարգից:
Հենց այդ շրջանում ռուսական օդատիեզերական ուժերի հրամանատարությունը հայտնեց, որ մալայզիական օդանավի հետ մեկտեղ գրեթե նույն օդային տարածքում եղել է նաև Սու-25 գրոհիչ: Դա պատկանել էր ուկրաինական զինուժին:
Ռուսական կողմի այս նկատառումը մեկ նպատակ ուներ՝ հիմնավորելու վարկածը, թե հենց այդ գրոհիչից է խոցվել քաղաքացիական օդանավը: Սակայն օդում գրոհիչի առկայությունը առավել հիմնավոր դարձրեց մեկ այլ վարկած:
Օդանավի բեկորների՝ հրապարակված լուսանկարներից մեկում հստակ երևում էին հրթիռի մարտական մասի բեկորները, իսկ ուկրաինական Սու-25-ի առկայությունը հիմնավոր ենթադրություն էր տալիս, որ թիրախը եղել է հենց այդ օդանավը, բայց սխալմամբ քաղաքացիական օդանավն է խոցվել:
Անորսալի թիրախը. Մուամմար Քադաֆի
Ուշագրավ էր 1980թ. գրանցված մեկ այլ դեպք: Այդ ժամանակ աղետի ենթարկվեց ու Տիրենեյան ծովն ընկավ իտալական DC-9 օդանավը:
Հետո պարզվեց, որ այդ ժամանակ ՆԱՏՕ-ի մոտ 30 կործանիչ կար, նաև ավիակիր ու սուզանավեր: Ավելի ուշ լրատվամիջոցները գրեցին, որ ՆԱՏՕ-ական ուժերի այդ մանևրումների թիրախը եղել է Լիբիայի նախագահ Մուամմար Քադաֆին, որի օդանավը այդ ընթացքում եղել է այդ տարածքում, բայց տեղեկանալով դավադրության մասին, հանկարծակի փոխել էր երթուղին ու վերադարձել:
Զինվորականների սխալն ավելի քան 80 մարդու կյանք արժեցավ, բայց այդ գործը հնարավոր եղավ երկար ժամանակ կոծկել ու խուսափել սկանդալից:
Ռազմաքաղաքական լարված գոտիներում քաղաքացիական օդանավերի կործանման բավական հետաքրքիր օրինակ էր 1983-ին գրանցված դեպքը: Նյու Յորքից Սեուլ թռչող կորեական «Բոինգ-747»-ը, ըստ էության, ոչ պատահականորեն շեղվել էր կուրսից և սահմանը խախտելով` խորացել ԽՍՀՄ տարածքում:
https://www.youtube.com/watch?v=C2AiQI-gw20
Օդ բարձրացած Սու-15 կործանիչը խոցել էր քաղաքացիական օդանավը, որի հետևանքով անձնակազմից բացի, նաև 270 ուղևոր մահացավ: ԽՍՀՄ-ը սկզբում չընդունեց սխալը, բայց հետո ստիպված եղավ ընդունել:
Դա մեծ սկանդալ դարձավ ԽՍՀՄ-ի համար, հետևաբար, նաև միջազգային ճնշման միջոց:
09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»09:30 23.11.2024
Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի «Բարսելոնայի» հետ«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը նոր պայմանագիր կկնքի կատալոնական ակումբի հետ։ Յամալի պայմանագիրը ակումբի հետ կերկարաձգվի վեց տարով, երբ ֆուտբոլիստը դառնա 18 տարեկան: Կողմերն արդեն փոխզիջման են եկել գործարքի պայմանների շուրջ: Փոխհատուցման չափը 1 մլրդ եվրո է։ Ընթացիկ մրցաշրջանում 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 16 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել է 6 գոլ և 8 գոլային […] ...
09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավինԻսրայելական ռազմական ինքնաթիռները շաբաթ գիշերը մի շարք հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին՝ գրոհելով Հարեթ-Հրեյք, Ղբեյրի և Շիահ շրջանները, հայտնում է լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական թղթակցին։ Հարվածներից անմիջապես առաջ Իսրայելի պաշտպանության բանակի արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրեյը կոչ է արել Հարեթ-Հրեյք և Ղբեյրի թաղամասերի բնակիչներին անհապաղ տարհանել մի քանի շենքեր։ Իսրայելական բանակը հայտնել […] ...
08:47 23.11.2024
Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151Հարկ վճարողների կողմից 2024 թվականի հոկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 48 896-ով կամ 6.7%-ով: Այս մասին հայտնում է ՊԵԿ-ը։ ...
08:24 23.11.2024
Տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունն ունեն պորտուգալական ակումբներըՊորտուգալական ակումբներն ունեն տրանսֆերային եկամուտների և ծախսերի լավագույն հարաբերակցությունը։ Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնի հաշվարկների համաձայն՝ 2015-2024 թվականներին Պրիմերայի թիմերը վաստակել են 4 միլիարդ 158 միլիոն եվրո, իսկ ծախսել՝ 1 միլիարդ 765 միլիոն։ Այսպիսով տրանսֆերային մնացորդը կազմել է 2,393 մլրդ: Տրանսֆերային մնացորդի առումով լավագույն հնգյակը․ 1. Պորտուգալիայի լիգա – 2,393 մլրդ. 2-3. Նիդեռլանդների լիգա – 1,493 […] ...
08:04 23.11.2024
Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները հաջորդ հանդիպմանը կորոշեն, թե որտեղից շարունակել սահմանազատումը. ՓաշինյանՀայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցով հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածում շարունակել սահմանազատումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:«Սահմանազատման հանձնաժողովները փոխադարձաբար առաջարկներ են ներկայացրել, թե որ հատվածներում շարունակել սահմանազատումը: Հայաստանն իր մոտեցումն է ներկայացրել, Ադրբեջանը՝ իր: Հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ […] ...
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...