14:40 28.05.2018
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասված է.
«Հայաստանի Հանրապետության ազատ քաղաքացիներ, ուղիղ 100 տարի առաջ այս օրը հազարամյա դադարից հետո աշխարհի քարտեզի վրա վերահաստատվեց Հայաստանի Հանրապետությունը՝ իբրև ապացույց, որ հայ ժողովուրդն իր սրտում շարունակում է փայփայել ազատ, արժանապատիվ ու երջանիկ Հայաստանի մասին երազանքը։
Չնայած առկա գերծանր ռազմական, սոցիալ-տնտեսական և աշխարհաքաղաքական իրադրությանը՝ Առաջին Հանրապետության հիմնադիրներին անմարդկային ջանքերի գնով հաջողվեց ամրագրել մեր՝ իբրև ազգային հանրույթի, ապրելու, սեփական հայրենիքում ինքնորոշվելու և պետականություն ունենալու իրավունքը։
Խորհրդանշական է՝ արդեն 100 տարի անց Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոտքի կանգնեց՝ ևս մեկ անգամ հաստատելու Հայաստանի մասին իր երազանքը և այդ երազանքի համար ոտքի ելնելու իր պատրաստակամությունը։
Այսօր՝ մայիսի 28-ին, մենք հպարտորեն պիտի հիշենք մեկդարյա վաղեմություն ունեցող դեպքերը, աչալրջորեն վերլուծենք պատմության դասերը և առաջ նայենք՝ միասնական ջանքերով, համերաշխությամբ, անհոգնում ու հետևողականորեն կերտելու մեր երազանքների Հայաստանը։
Շնորհավոր Հայաստանի Հանրապետության տոնը»:
11:29 01.11.2024
Արեգակի վրա չորս հզոր բռնկում է տեղի ունեցել09:43 01.11.2024
Հյուսիսային Կորեան գործարկել է նորագույն բալիստիկ հրթիռ11:20 01.11.2024
Վեդիի բնակիչ 30-ամյա կինը Երևանի խանութներից մեկում դրամապանակ էր գողացելՀոկտեմբերի 31-ին ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ անհայտ անձը Աբովյան փողոցի խանութներից մեկում 41-ամյա կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ կային փող, բանկային քարտեր և վարորդական իրավունքի վկայական: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզել են, որ գողությունը կատարել է Վեդիի բնակիչ 30-ամյա կինը: Նա Աբովյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկի […] ...
11:16 01.11.2024
Շիրակի մարզպետարանի պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ավելի քան 5000 դոլար կաշառք ստանալու համար․ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատարանՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Կ.-ն, զբաղեցնելով Շիրակի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումներից մեկի ղեկավարի պաշտոնը, իր իշխանական լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, կաշառքի դիմաց նպաստել է Շիրակի մարզի դպրոցներից մեկում Ն. Խ.-ի և Ա. Մ.-ի՝ համապատասխան պաշտոններին առաջադրմանն ու նշանակմանը: Մասնավորապես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հ. Կ.-ն, տեղեկանալով […] ...
11:13 01.11.2024
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության օրեր ենԱզգային ժողովում քաղաքացիների ընդունելության օրեր են ԱԺ փոխնախագահները քաղաքացիներին կընդունեն հետեւյալ ժամկետներում․ Ռուբեն Ռուբինյան 𝟏𝟏.𝟏𝟏.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟒։𝟎𝟎-𝟏𝟔։𝟎𝟎 Հակոբ Արշակյան 𝟏𝟓.𝟏𝟏.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟒։𝟎𝟎-𝟏𝟔։𝟎𝟎 Խորհրդարանի մշտական հանձնաժողովները քաղաքացիներին կընդունեն հետեւյալ ժամանակացույցով․ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով – 𝟎𝟒.𝟏𝟏.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟓:𝟎𝟎-𝟏𝟕:𝟎𝟎 Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով – 𝟎𝟕.𝟏𝟏.𝟐𝟎𝟐𝟒 թ. – 𝟏𝟎:𝟎𝟎-𝟏𝟐:𝟎𝟎 Եվրոպական ինտեգրման հարցերի […] ...
11:05 01.11.2024
Սուրեն Գրիգորյանը` Եվրոպայի չեմպիոնԼեհաստանում ընթացող ծանրամարտի մինչև 20 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց երկամարտի 8-րդ ոսկե մեդալը: Սուրեն Գրիգորյանը (89 կգ) երկամարտի 350 կգ (157+193) արդյունքով դարձավ Մ23 Եվրոպայի առաջնության հաղթող, նախորդ տարի հայ ծանրորդը դարձել էր Մ20 ԵԱ-ի ոսկե մեդալակիր: Պողոսյանը պոկում և հրում վարժություններում էլ նվաճեց ոսկե մեդալ: Նույն քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ […] ...
10:54 01.11.2024
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են պիստակներում թաքցված թմրամիջոցի նմանվող զանգվածներՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12։30-ի սահմաններում, զննության են ենթարկել կալանավորված անձ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մ․Ա․-ի անվամբ քաղաքացիներ Մ․Ա․-ի և Հ․Ս․-ի կողմից բերված հանձնուքը։ Հանձնուքում առկա պիստակների միջից ծառայողները հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, մուգ շագանակագույն, կոշտ զանգվածներ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 9,70 գրամ։ Քաղաքացիներ Մ․Ա․-ն և […] ...
10:43 01.11.2024
Հայաստանն ընտրվել է որպես ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) հյուրընկալող երկիրՀոկտեմբերի 31-ին Կոլումբիայի Կալի քաղաքում ընթացող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի ընթացքում Հայաստանն ընտրվել է որպես կողմերի 17-րդ համաժողովի հյուրընկալող երկիր։ Այս ընտրությունը վերահաստատում է միջազգային հանրության աճող վստահությունը Հայաստանի նկատմամբ` որպես գլոբալ բնապահպանական գործընթացների կարևոր դերակատարի: Հայաստանին այժմ վստահված է կենսաբանական բազմազանության կոնվենցիայի ներքո միջազգային ջանքերի մեկտեղման և առաջմղման պատասխանատու աշխատանքը’ […] ...