Ո՛չ 2019-ին, ո՛չ էլ 2020-ին Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ո՛չ Վրաստանից, ո՛չ էլ Ադրբեջանից չի անցնի. Հրանտ Բագրատյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--2.91 oC

Ո՛չ 2019-ին, ո՛չ էլ 2020-ին Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ո՛չ Վրաստանից, ո՛չ էլ Ադրբեջանից չի անցնի. Հրանտ Բագրատյան

11:49 07.01.2020

Տնտեսագետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն գրառմանը, որ 2019 թվականի արդյունքներով առաջ ենք անցել Վրաստանից, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանից՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը:

Տնտեսագետը գրել է.

«Վարչապետ ՆՓ-ն գրառում է կատարել. «Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը (հղումը՝ ստորև)»։ Հղում է կատարված IMF-ի home page-ին։
Անմիջապես ասենք, որ նման բան չկա։
1. ՀՆԱ վերաբերյալ տվյալները պաշտոնապես հրապարակում է ՀԲ-ն և ոչ թե IMF-ը։ Իսկ ՀԲ-Ն 2019-Ի թվերը սոսկ կամփոփի ապրիլ-մայիսին։ Այս պահին 2020-ի մասին խոսք լինել չի կարող։
2. ՆՓ-ի երազանքը, որ ՀՀ-ն կանցնի Ադրբեջանին 2020-ին ապացուցված չէ։ Ապացուցված է սակայն, որ, 1995-1999թ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն Ադրբեջանից առաջ է եղել։ Օրինակ, 1996-ին ՀՀ-ում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն եղել է 504 դոլար, Ադրբեջանում՝ 409 դոլար։ Վրաստանից ՀՀ-ն առաջ է եղել 2005-2009թթ։ Սա ի գիտություն ՆՓ-ի և նրա հետևորդների, որոնք ամեն նախկին աճ թալան են համարում։
3. 2018-ին բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն (4212 դոլար) ետ էր մնում Վրաստանից (4717 դոլար) և Ադրբեջանից (4721 դոլար) 12%-ով։ Ի դեպ, 2017-ին (մինչև ՆՓ-ի վարչապետությունը) ետ էր մնում սոսկ 5.9%-ով Ադբեջանից (համապատասխանաբար 3914 և 4147 դոլար) և 11%-ով Վրաստանից (4357 դոլար)։
4. Ցուցանիշի «բարելավմանը» նպաստել է ոչ թե չկայացած տնտեսական աճը, այլ դրամի կուրսի արժևորումը։ Գլուխ ենք գովում չէ (առանց հասկանալու հետևանքները), որ դրամով գնաճ չկա։ Բայց դոլարով գնաճ կա։ Եվ ուրեմն ամենաիրական ցուցանիշով (1 շնչին ընկնող ՀՆԱ-ն PPP-ով) Հայաստանը (10343 դոլար) ետ է մնում Ադրբեջանից 1.8 անգամ (18044 դոլար), Վրաստանից՝ 1.2 անգամ (12004 դոլար։
Ոչ 2019-ին, ոչ էլ 2020-ին Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ոչ Վրաստանից, ոչ էլ Ադրբեջանից չի անցնի։ Այդ բանը հնարավոր է եղել միայն «թալանի» տարիներին»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

00:00 30.11.2024

Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

TRON բլոկչեյն պլատֆորմի ստեղծող Ջասթին Սունը կերել է 6,2 մլն դոլարով գնած բանանը, որը ամրացված է եղել պատին: Հատուկ կազմակերպված ասուլիսի ժամանակ երևում է, թե ինչպես է 34-ամյա Ջասթին Սունը պատից պոկում ժապավենով ամրացված բանանը, մաքրում այն ​​և ուտում։ Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ համ ունի միրգը, ձեռնարկատերը պատասխանել է, որ այն շատ ավելի համեղ […] ...

Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

23:55 29.11.2024

Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստն ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» դեմ խաղում (5-0) դարձել է երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ ...

Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

23:50 29.11.2024

Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

Չադի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության պայմանագրի դադարեցման մասին, հայտնում է Associated Press-ը։ Չադի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբդերաման Կուլամալլայի խոսքով՝ համաձայնագրի խզման որոշումը երկրին թույլ կտա վերանայել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված ազգային շահերի վրա։ Հայտարարության մեջ չի նշվում, թե երբ պետք է լքեն երկիրը Չադում տեղակայված մոտ 1000 ֆրանսիացի զինվորականները: Փարիզը դեռ […] ...

ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնին

23:45 29.11.2024

ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնին

ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ միջուկային էներգիայով աշխատող USS Abraham Lincoln ավիակիրի գլխավորությամբ, մտել է Հարավչինական ծով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը։ Վաշինգտոնի խոսքով՝ ամերիկյան ռազմանավերի այցելությունները Հարավչինական ծով ուղղված են միջազգային իրավունքի և տարածաշրջանում նավագնացության ազատության ապահովմանը։ «Մենք շատ անհանգստացած ենք Հարավ-չինական ծովում չինական վտանգավոր և անօրինական գործունեության աճով, որը […] ...

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել

23:40 29.11.2024

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել

Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել, հայտնում է Թենիսի էթիկայի միջազգային գործակալության (ITIA) պաշտոնական կայքը։ Ըստ աղբյուրի` լեհ թենիսիստուհին թեստը հանձնել է 2024 թ. օգոստոսի 12-ին։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել է տրիմետազիդին։ Անկախ հետաքննությունը պարզել է, որ Շվյոնտեկի օրգանիզմում տրիմետազիդինի առկայությունը պայմանավորված է մելատոնինով, որը նա ընդունել է քնի հետ կապված […] ...

Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ

23:35 29.11.2024

Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ

«Հըզբոլլահի» հետ 14 ամիս շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում իսրայելական զինվորականները հարձակվել են այս շարժման ավելի քան 12,5 հազար օբյեկտների վրա, ուրբաթ հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի վիճակագրությունը։ Մասնավորապես, հարձակման են ենթարկվել 1,6 հազար հրամանատարական կետ և հազար զենքի պահեստ։ Զինվորականները նաև 100-ից ավելի հատուկ գործողություններ են իրականացրել։ Պաշտպանության բանակում «Հեզբոլլահի» […] ...

BACK_TO_TOP