Բնապահպանության նախարարությունն իրականացնում է էկոկրթական և հանրային իրազեկման ծրագրեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 04 2025
  • $
    391.14
  • RUBLE
    4.55
  • 428.65
WEATHER
+12.09 oC

Բնապահպանության նախարարությունն իրականացնում է էկոկրթական և հանրային իրազեկման ծրագրեր

15:50 11.12.2017

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԲՆ հասարակական խորհրդի հերթական նիստը: Խորհրդի կազմում ընդգրկված բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և հրավիրված փորձագետները քննարկել են  Հայաստանում բնապահպանական մշակույթի ձևավորման հիմնահարցերը և Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի դրույթների 2014-17թթ.  կատարման ընթացքը:

Բնապահպանության նախարարի խորհրդական Արծրուն Պեպանյանը վերլուծել է Հայաստանում բնապահպանական մշակույթի ներկա վիճակը և  տեղեկացրել այդ ուղղությամբ գերատեսչության իրականացրած միջոցառումների մասին: Ներկայացնելով խնդրի պատճառների վերաբերյալ դիտարկումները` Արծրուն Պեպանյանը նշել է, որ հասարակության մոտ բնապահպանական մշակույթի ձևավորմանը նպաստելու համար  իրականացվում են էկոկրթական և հանրային իրազեկման ծրագրեր, մշակվել է Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունը, ձևավորվել է «Պատանի բնասեր» ակումբը, Հայաստանի նկարիչների միության հետ կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակներում արդեն իրականացվել են մի շարք միջոցառումներ, էկոկրթական բազմաթիվ ծրագրեր են իրականացվում դպրոցականների և ոլորտում որոշում ընդունողների շրջանում:

Նախարարությունն աջակցում է բնապահպանական խնդիրներով մտահոգ ակտիվ երիտասարդներին, ովքեր խումբ են ձևավորել և նպատակային գործունեություն են ծավալում բնապահպանական հիմնահարցերի վերհանման և լուծումներ գտնելու ուղղությամբ: Գերատեսչությունը նաև աջակցում է բնապահպանական թեմաներով գրող լրագրողների կողմից ձևավորած «Էկո-մեդիա ցանցին»` նրանց համար կազմակերպելով սեմինարներ և այցեր բնության հատուկ պահպանվող տարածքներ` նպատակ ունենալով միասնաբար մշակել և իրականացնել բնապահպանական մշակույթի ձևավորմանը նպաստող ծրագրեր:

Հայաստանի կողմից Օրհուսի կոնվենցիայի դրույթների 2014-17թթ.  կատարման ընթացքին անդրադարձել է ՀՀ բնապահպանության նախարարի իրավախորհրդատու, կոնվենցիայի ազգային համակարգող  Հայկանուշ Պարսամյանը: Բանախոսը  նիստի մասնակիցներին ներկայացրել է «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» Օրհուսի կոնվենցիայի ազգային զեկույցի պատրաստման ընթացքը:

Խորհրդում ընդգրկված հասարակական կազմակերպությունների առաջարկով Հայկանուշ Պարսամյանը հրապարակել է սույն թվականի սեպտեմբերի 11-15-ը Մոնտենեգրոյի Հանրապետութան Բուդվա քաղաքում տեղի ունեցած Օրհուսի կոնվենցիայի կողմ երկրների 6-րդ հանդիպման արդյունքները: Նախարարի իրավախորհրդատուն անդրադարձել է նաև հանրային իրազեկման, բնապահպանության ոլորտում որոշումներ կայացնելու գործընթացին հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիան երկու տարով երկարաձգել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները

10:00 08.04.2025

Ճապոնիան երկու տարով երկարաձգել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները

Ճապոնիայի կառավարությունը որոշել է ևս երկու տարով երկարաձգել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները, որոնք ներառում են, մասնավորապես, երկկողմ առևտրի ամբողջական արգելք։ Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։ «Մենք այս որոշումը կայացրել ենք՝ ելնելով մեր մտադրությունից՝ բոլոր ջանքերը գործադրելու՝ համակողմանիորեն լուծելու չլուծված խնդիրները, ինչպիսիք են Ճապոնիայի քաղաքացիների առևանգումը և […] ...

ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը

09:50 08.04.2025

ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը

ԱՄՆ Գերագույն դատարանը երկուշաբթի օրը բավարարել է ամերիկյան վարչակազմի խնդրանքը և հանել միգրանտների զանգվածային արտաքսման արգելքը։ Համապատասխան որոշումը հրապարակվել է դատարանի կայքում։ Դատարանի հինգ անդամ քվեարկել է արգելքը հանելու օգտին, իսկ չորսը՝ դեմ։ Այսպիսով, վերաքննիչ դատարանի որոշումը, որն ուժի մեջ է թողել ստորադաս դատարանի որոշումը, բեկանվել է։ Գերագույն դատարանը նաև պարտավորեցրել է գործադիրին «ողջամիտ ժամանակ» […] ...

Մադուրոն երկրում տնտեսական արտակարգ դրություն է հայտարարել

09:40 08.04.2025

Մադուրոն երկրում տնտեսական արտակարգ դրություն է հայտարարել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ երեքշաբթի օրը երկրում կհայտարարի արտակարգ տնտեսական դրություն՝ կապված Միացյալ Նահանգների կողմից հայտարարված առևտրային պատերազմի հետ։ «Վաղը ես կստորագրեմ տնտեսական արտակարգ դրության մասին սահմանադրական հրամանագիրը՝ պաշտպանելու Վենեսուելայի տնտեսությունը», – ասել է նա երկուշաբթի օրը Venezolana de Televisión հեռուստաալիքի «Մադուրո պլյուս» հաղորդման ժամանակ։ Վենեսուելայի առաջնորդը կարծում է, որ «ԱՄՆ կառավարությունը […] ...

Հարավային Կորեայում նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին

09:30 08.04.2025

Հարավային Կորեայում նախագահական ընտրությունները նշանակված են հունիսի 3-ին

Հարավային Կորեայի կառավարությունն ընտրել է հունիսի 3-ը որպես արտահերթ նախագահական ընտրությունների օր՝ Յուն Սեոկ Յեոլի իմփիչմենթի հաստատումից հետո։ Այս մասին հայտնում է վարչապետ Հան Դեոկ Սուի գրասենյակը։ Ապրիլի 4-ին Սահմանադրական դատարանը միաձայն իշխանությունից հեռացրեց նախագահ Յուն Սեոկ Յոլին, և ընտրությունները պետք է անցկացվեն 60 օրվա ընթացքում։ Նախկինում սպասվում էր, որ քվեարկությունը տեղի կունենա 60 օրից՝ […] ...

ՄԻՊ-ի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ընդունել է ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեիյենին

09:18 08.04.2025

ՄԻՊ-ի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ընդունել է ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեիյենին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ապրիլի 7-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչի տեղակալ Լիվ Ֆեիյենին, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը Լիվ Ֆեիյենին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, որոնք, ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, խտրականության դեմ պայքարի […] ...

Իսրայելը պետք է «ավելի պատասխանատու» վարի իր արտաքին քաղաքականությունը. Ֆիդան

09:10 08.04.2025

Իսրայելը պետք է «ավելի պատասխանատու» վարի իր արտաքին քաղաքականությունը. Ֆիդան

Իսրայելը պետք է իր արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում վարի «ավելի մեծ պատասխանատվությամբ». նրա ընտրած վեկտորը կայունություն չի բերի հրեական պետությանը։ Իրաքյան UTV հեռուստաալիքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։ «Իսրայելը պետք է ավելի պատասխանատու լինի իր արտաքին քաղաքականության մեջ, նրա ընտրած ռազմավարությունը, մասնավորապես՝ օկուպացիան, երբեք նրան անվտանգություն չի բերի և բացասական […] ...

BACK_TO_TOP