Զենքի գնումների 80 պայմանագիր ունենք. Արտակ Դավթյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+22.09 oC

Զենքի գնումների 80 պայմանագիր ունենք. Արտակ Դավթյան

14:07 26.12.2019

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հայտնեց, որ ներկայումս ունեն զենքի գնումների ութսուն պայմանագիր, որոնց մի մասը երկարաժամկետ են ու կնքվել են նախկին իշխանությունների ժամանակ:

Դավթյանի խոսքերով՝ Սու-30 ինքնաթիռների պայմանագիրը կնքվել է նոր իշխանությունների կողմից:

Ինչ վերաբերում է ՏՈՐ հակաօդային զինատեսակին, Դավթյանը բնորոշեց, որ և՛ նախկին, և՛ նոր իշխանությունների աշխատանքի արդյունք է: Նա ասաց, որ որոշումը կար, սակայն սառեցված էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին

16:04 26.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողություններին

Ապրիլի 26-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի հրապարակում տեղի ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու Սրբազան Քահանայապետ երջանկահիշատակ Ֆրանցիսկոս պապի վերջին հրաժեշտի և հուղարկավորության արարողությունը, որին ներկա գտնվեց Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հուղարկավորության արարողությանը մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում տարբեր Եկեղեցիների պետեր և ներկայացուցիչներ առիթ ունեցան իրենց աղոթքը բարձրացնելու ի Տեր ննջած Ֆրանցիսկոս Պապի […] ...

Համատեղելի՞ են ՌԴ-ի հետ ռազմավարական կապերը ԵՄ անդամակցելու հայտի հետ. Հեռանկար բանավեճ

16:00 26.04.2025

Համատեղելի՞ են ՌԴ-ի հետ ռազմավարական կապերը ԵՄ անդամակցելու հայտի հետ. Հեռանկար բանավեճ

Փաշինյանն ընդունել է Պուտինի հրավերն ու կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի առթիվ անցկացվող շքերթին: Ի՞նչ է դա նշանակում ու ինչպե՞ս կազդի տարածաշրջանում հետագա զարգացումների վրա: Այս խնդիրների շուրջ քննարկմանը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում մասնակցել են Տիգրան Քոչարյանն ու Հովսեփ Խուրշուդյանը: Մանրամասները՝ տեսանյութում:   ...

Ռուսաստանի հավաքականի կազմում Երևանում անցկացվելիք կարատեի ԵԱ-ին կմասնակցի երկու հայ մարզիկ

15:47 26.04.2025

Ռուսաստանի հավաքականի կազմում Երևանում անցկացվելիք կարատեի ԵԱ-ին կմասնակցի երկու հայ մարզիկ

Կարատեի Ռուսաստանի հավաքականի կազմում Երևանի մարզահամերգային համալիրում կայանալիք Եվրոպայի 60-րդ առաջնությանը հայտավորվել է երկու հայ մարզիկ: Ռուսաստանի հավաքականի կազմում են Յուրիկ Հովհաննիսյանը (67 կգ) և Էդուարդ Գասպարյանը (84 կգ): Առաջնությունը կանցկացվի մայիսի 7-11-ը: ...

Լվացք փռող կինը պատշգամբի փլուզման հետևանքով ընկել է ցած. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

15:34 26.04.2025

Լվացք փռող կինը պատշգամբի փլուզման հետևանքով ընկել է ցած. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ ապրիլի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:20-ի սահմաններում Շենգավիթի վարչական շրջանի Արարատյան 66 շենքի 2-րդ հարկի բնակիչը պատշգամբում լվացք փռելիս է եղել, երբ պատշգամբը փլուզվել է, և կինն ընկել է ցած: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված շենքի բնակիչ 42-ամյա Կարինե Ս.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից […] ...

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 406-ի

15:23 26.04.2025

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 406-ի

Իրանի հարավում գտնվող Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 406-ի, հայտնում է իրանական Fars գործակալությունը։ Ավելի վաղ Mehr գործակալությունը հայտնել էր 281 տուժածի մասին։ Շաբաթ կեսօրին Բենդեր-Աբբաս նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել։ Ըստ լրատվամիջոցների՝ պայթյունը տեղի է ունեցել նավամատույցում՝ վառելիքի բաքում բռնկված հրդեհի հետևանքով։ Ինչպես հայտնում է Fars-ը, պայթյունն այնքան ուժգին […] ...

Հութիները հրթիռակոծել են Իսրայելի հարավում գտնվող ավիաբազան

15:12 26.04.2025

Հութիները հրթիռակոծել են Իսրայելի հարավում գտնվող ավիաբազան

Եմենի հյուսիսում կառավարող «Անսար Ալլահ» (հութիներ) ռազմաքաղաքական շարժումը հայտարարել է, որ հարձակվել է Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազայի վրա Պաղեստին-2 հիպերձայնային հրթիռով: «Մենք ռազմական գործողություն ենք իրականացրել օկուպացված Պաղեստինի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազայի դեմ: Գործողությունն իրականացվել է «Պաղեստին-2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ», – ասվում է հութիների զինված ուժերի հայտարարության մեջ: Նրանք նշել են, որ հրթիռը […] ...

BACK_TO_TOP