16:15 09.12.2017
Միջազգային հակակոռուպցիոն օրվա առիթով «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան այսօր համատեղ միջոցառում են անցկացրել մայրաքաղաք Երևանում, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Վերջինս իր խոսքում ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում մեծ անելիք ունեն ոչ միայն իրավապահները, այլև հասարակական կազմակերպություններն և լրատվամիջոցները, որոնք պետք է հասարակությանը կրթեն, իրազեկեն և ձևավորեն կոռուպցիոն երևույթները չընդունող մշակույթ ու միջավայր:
Արթուր Դավթյանի տեղեկացմամբ՝ վերջին տարիներին այս ուղղությամբ օրենսդիրն ու գործադիրը զգալի քայլեր են իրականացրել, մասնավորապես, քրեականացվել է ապօրինի հարստացումը, ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնող պաշտոնատար անձանց շրջանակը, սահմանափակվել կանխիկ գործարքների հնարավորությունները, ներդրվում է ազդարարների համակարգը, գնումների գործընթացում մի շարք պետական գործառույթներ տրվել են մասնավոր կազմակերպությունների:
Գլխավոր դատախազի համոզմամբ՝ ոչ միայն դեռ շատ անելիքներ կան, այլ նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իրական տեղաշարժ կարձանագրվեն միայն այն ժամանակ, երբ հասարակությունը պատրաստ կլինի իրականում պայքարել այդ երևույթի դեմ:
Ի դեպ, դատախազը վստահեցրել է, որ վերջին մեկ ու կես տարվա ընթացքում շատ կարծրատիպեր արդեն կոտրվել են, և այս հարցում նկատելի տեղաշարժ կա:
13:32 28.04.2025
Բրիտանական զորքերը չեն մասնակցի մարտական գործողություններին, եթե տեղակայվեն ՈւկրաինայումՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ Ուկրաինայում ցանկացած բրիտանական ռազմական կոնտինգենտի նպատակը կլինի ուկրաինական բանակին ուսուցում տրամադրելը, այլ ոչ թե մասնակցելը մարտերին: «Մենք ակնկալում ենք, որ այդ նպատակները ուղղված կլինեն ուկրաինական ժամանակակից և մարտունակ զինված ուժերի վերականգնմանը, այլ ոչ թե մարտական գործողություններ իրականացնելուն»,- նախարարի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։ The Telegraph-ը հիշեցնում […] ...
13:16 28.04.2025
Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետևից աղտոտողի խիստ պակաս կա․ Փաշինյանը՝ Տալինից ստացած տպավորությունների մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում կիսվել է Տալին քաղաքից ստացած տպավորություններով։ «Պաշտոնական այցով Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում եմ։ Նայում եմ ու մտածում՝ լավ, ինչպես կարող է քաղաքը, երկիրը լինել այսքան կոկիկ, այսքան խնամված։ Պատասխանի միայն մի տարբերակ կա։ Նման բան կարող է լինել, եթե հավաքողի հետեւից աղտոտողի խիստ պակաս կա, բառիս բուն իմաստով դեֆիցիտ։ […] ...
13:08 28.04.2025
Կայացել է ՀՀ վարչապետի և Էստոնիայի նախագահի հանդիպումըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը: Էստոնիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկու […] ...
13:03 28.04.2025
Ադրբեջան է ժամանել Իրանի նախագահըԱպրիլի 28-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, պաշտոնատար այլ անձինք։ ...
12:57 28.04.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում ապրիլի 28-ի երեկոյան ժամերին, 29-30-ին, մայիսի 2-3-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում ապրիլի 28-ի ցերեկը, 29-30-ին, մայիսի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 […] ...
12:50 28.04.2025
«Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը․ «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա2025 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատեց Կարմանի գիծը (տիեզերքի պայմանական սահմանը) և ավարտեց իր առաքելությունը։ Այդ մասին ասված է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի ֆեյսբուքյան էջում: «Արձակումից ի վեր, մթնոլորտային դիմադրության պատճառով, մեր արբանյակի, ինչպես և Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ՝ […] ...