Թուրքիայի նախագահ Էրդողանը ներքաշված է 15 միլիոն դոլարի ֆինանսական սկանդալում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+10.09 oC

Թուրքիայի նախագահ Էրդողանը ներքաշված է 15 միլիոն դոլարի ֆինանսական սկանդալում

15:56 09.12.2017

ԱՄՆ «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն անդրադարձ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և նրա ընտանիքի վերաբերյալ նոր կոռուպցիոն սկանդալին՝ նշելով, որ նրանք 2011թ. դեկտեմբերից մինչև 2012թ. հունվարն ընկած ժամանակահատվածում 15 միլիոն դոլար են փոխանցել Bellway Limited օֆշորային ընկերությանը Անգլիայի Մեն կղզու հարկային ապաստարանում:

Այս մեղադրանքը ներկայացրել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն: Մեն կղզին Բրիտանական թագի ինքնավար թագավորական տարածք է, որը գտնվում է Իռլանդական ծովում՝ Անգլիայի և Իռլանդիայի միջև:

«Վերջերս ՀԺԿ նախագահ Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ ընկերությունը հիմնադրվել է 2011 թ. օգոստոսի 1-ին Մեն կղզում՝ 1 ֆունտ ստեռլինգ հիմնադիր կապիտալով: Նա բացահայտել է Bellway Limited ընկերությանը 15 միլիոն դոլարի բանկային փոխանցումների քաղվածքներն ու պատճենները.

– 2011 թ. դեկտեմբերի 15-ին Էրդողանի փեսան՝ Զիյա Իլգենը, փոխանցել է 2.5 միլիոն դոլար, իսկ 2011 թ. դեկտեմբերի 26-ին՝ 1.25 միլիոն դոլար:

– 2011 թ. դեկտեմբերի 15-ին Էրդողանի եղբայր Մուսթաֆան փոխանցել է 2.5 միլիոն  դոլար, իսկ 2011 թ. դեկտեմբերի 26-ին՝ 1.25 միլիոն  դոլար:

– 2011 թ. դեկտեմբերի 27-ին Էրդողանի աները՝ Օսման Քեթենչին, փոխանցել է 1.25 միլիոն  դոլար, իսկ 2011 թ. դեկտեմբերի 28-ին՝ 1 միլիոն  դոլար:

– 2011 թ. դեկտեմբերի 27-ին Էրդողանի նախկին գործադիր օգնական Մուսթաֆա Գյունդոգանը փոխանցել է 1.25 միլիոն  դոլար, իսկ 2011 թ. դեկտեմբերի 28-ին` 250 000 դոլար:

– 2011 թ. դեկտեմբերի 29-ին Էրդողանի որդին՝ Ահմեդ Բուրաք Էրդողանը, փոխանցել է 1.45 միլիոն դոլար, իսկ 2012 թ. հունվարի 4-ին՝ 2.3 միլիոն  դոլար»,- գրել է Հարութ Սասունյանը:

Քըլըչդարօղլուն խորհրդարանական միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով փոխանցումների վերաբերյալ հետաքննություն անցկացնել, սակայն մեծամասնություն կազմող Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը դեմ է քվեարկել այդ առաջարկությանը: Երբ Քըլըչդարօղլուն դիմել էր խորհրդարանին Էրդողանի դեմ մեղադրանքների առնչությամբ, պետական հեռուստաընկերությունը անջատել էր ուղիղ հեռարձակումը:

Այնուհետ ամերիկահայ վերլուծաբանը նշում է, որ թեև թուրք դատախազները հայտարարեցին, որ իրենք հետաքննում են Էրդողանի դեմ մեղադրանքները, սակայն ոչ մի դատավոր չի համարձակվի հաստատել, որ Էրդողանը մեղավոր է որևէ հանցագործության համար՝ հաշվի առնելով, որ շատ դատավորներ պաշտոնազրկված են կամ կալանավորված Թուրքիայի նախագահի ցանկությունները չկատարելու համար:

«Էրդողանը, ինչպես և սպասվում էր, զայրացած է իր ընտանիքի հասցեին հնչած մեղադրանքների համար: Նա հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե ապացուցվի, որ նա բանկային հաշիվ ունի արտասահմանում: Էրդողանի իրավաբան Ահմեդ Օզելը հայտարարել է, որ Քըլըչդարօղլուի կողմից հրապարակված բանկային փաստաթղթերը «կեղծ» էին, իսկ մեղադրանքները որակել է որպես «սուտ»:

Էրդողանը սպառնացել է, որ Քըլըչդարօղլուն «թանկ կվճարի» դրա համար և դատական հայց է ներկայացրել նրա դեմ՝ պահանջելով 500 հազար դոլար զրպարտության համար»,- գրել է Սասունյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

08:22 10.04.2025

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

ԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

08:10 10.04.2025

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 10.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

00:00 10.04.2025

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

23:55 09.04.2025

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...

Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը

23:52 09.04.2025

Բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք․ Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը

«Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «Արսենալից» կրած պարտությունը: ««Արսենալը» գերազանց հանդիպում անցկացրեց, բախտը ժպտաց մեզ, որ ընդամենը 3 գոլ ընդունեցինք: Կախարդական ու անհավանական ինչ-որ բան է անհրաժեշտ իրավիճակը փոխելու համար, բայց եթե կա մի թիմ, որ կարող է հաղթահարել այս իրավիճակը, դա «Ռեալն» է»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Marca-ն: ...

BACK_TO_TOP