Մեր մարզը համաչափ զարգացման տեսանկյունից կարևոր որոշումներ ունեցավ. Շիրակի մարզպետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+6.09 oC

Մեր մարզը համաչափ զարգացման տեսանկյունից կարևոր որոշումներ ունեցավ. Շիրակի մարզպետ

18:50 20.12.2019

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ամփոփել է անցնող տարին: Շիրակի մարզի մի շարք ոլորտներում պետական հատկացումներն այս տարի աննախադեպ են եղել:

Տիգրան Պետրոսյանը թվերով ներկայացրեց աճը: Դրանք բոլոր ոլորտներում, 2018-ի համեմատ, գերազանցում են մի քանի անգամ: Աճը թվերով տեսանելի է ոչ միայն ճանապարհաշինությունում: Այս տարի Գյումրիում վարկային, գյուղերում` պետական ու սուբվենցիոն ծրագրերով, հարյուրավոր կիլոմետրեր են վերանորոգվել: Մասնավոր ու պետական ներդրումներից ամենախոշորները Գյումրիում նոր ավտոմաքսատան ու Թումոյի շենքերի կառուցումն է:

Անհատ ներդրողների հետաքրքրությունն էլ Գյումրիի նկատմամբ մեծ է: Կոնկրետ ծրագրերից Շիրակի մարզպետը չխոսեց, քանի դեռ դրանք իրականություն չեն դարձել: Միևնույն ժամանակ, նաև գործունեությունը դադարեցրած ընկերություն կա: Խոսքը «Սաստեքսի» մասին է, որը գիշերով Գյումրիից իր արտադրական գույքը տեղափոխել է: Ընդհանուր առմամբ, համաչափ զարգացման առումով, ըստ Տիգրան Պետրոսյանի, Շիրակի մարզի համար այս տարի կարևոր որոշումներ կայացվեցին:

«Մեր մարզը համաչափ զարգացման տեսանկյունից կարևոր որոշումներ ուներ: Ավտոմաքսատունը տեղափոխվեց Գյումրի: Մի շարք ազգային մակարդակի միջոցառումներ իրականացվեցին, իսկ Անի տարածաշրջանում սահմանային ռեժիմի փոփոխությունը մեր մարզի համար ամենամեծ նվերն էր: Քաղշին ոլորտում բավական լավ զարգացում ունենք: 2018-ի համեմատությամբ ունենք 32 % աճ: 2018-ին ունեցել ենք 20 մլրդ դրամի կատարողական, այս տարի 26 մլրդ կատարողական ենք ապահովում: Ճանապարհաշինությունում մեր ունեցած ցուցանիշները, մոտավոր հաշվարկներով,  անցած տարվա տարբերությամբ, ունենք 225 % աճ»,- ասել է Շիրակի մարզպետը:

Պայքարը կոռուպցիայի ու անօրինականությունների դեմ, ըստ Շիրակի մարզպետի, ամենօրյա ու շարունակական աշխատանք է: Սա նաև մարզում կատարվող շինաշխատանքների ու բոլոր ծրագրերի որակին է վերաբերում:

Մարզում ծրագրերը 2020-ին ավելի շատ ու ավելի մեծ ծավալով են լինելու:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

15:35 27.11.2024

Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 19-22-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը։ Քննարկվել են մի շարք թեմաներ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունների, ինչպես նաև Սյունիքի մարզի 7 քաղաքների և Օվերն-Ռոն-Ալպեր (ՕՌԱ) շրջանի համագործակցության, «Մեկ քաղաք՝ մեկ համագործակցություն» ցանցի ստեղծման ազդարարման վերաբերյալ։ Այցի շրջանակներում Արման Խոջոյանը մասնակցել […] ...

Մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ. առաջարկը քննարկվել է առաջին ընթերցմամբ

15:22 27.11.2024

Մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ. առաջարկը քննարկվել է առաջին ընթերցմամբ

Կառավարությունն առաջարկում է մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: ««ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 27-ի նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի […] ...

ՀՀ ԱԺ նախագահի և Գերմանիայի դեսպանի քննարկումների առանցքում են եղել Հայաստան-ԵՄ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը

15:15 27.11.2024

ՀՀ ԱԺ նախագահի և Գերմանիայի դեսպանի քննարկումների առանցքում են եղել Հայաստան-ԵՄ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը դեսպանին հաջողություններ է մաղթել այդ կարեւոր առաքելությունում՝ նշելով, որ որպես ԱԺ նախագահ` պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում: Գերմանիայի դեսպանն էլ իր հերթին […] ...

«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ

15:07 27.11.2024

«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ

Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու քառորդ եզրափակչում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոցներով պայքարից դուրս է թողել երկրորդ լիգան ներկայացնող «Տյումենին»։ Հյուրերը Ռուսաստանի ազգային հավաքականում հանդես եկած հարձակվող Ֆյոդոր Սմոլովի դուբլի և 19-ամյա կիսապաշտպան Դանիլա Կոզլովի գոլի շնորհիվ հաղթում էին 3-0 հաշվով, սակայն «Տյումենի» ֆուտբոլիստները կարողացել են հավասարեցնել հաշիվը։ Հետխաղյա հարվածաշարի ժամանակ «Կրասնոդարին» երկու անգամ փրկել է […] ...

SHANTNEWS

15:00 27.11.2024

SHANTNEWS

Լիբանանը Իսրայելի հետ սահմանի մոտ զինվորականների թիվը կհասցնի 10 հազարի

14:55 27.11.2024

Լիբանանը Իսրայելի հետ սահմանի մոտ զինվորականների թիվը կհասցնի 10 հազարի

Լիբանանի ղեկավարությունը մտադիր է Իսրայելի հետ սահմանի մոտ գտնվող երկրի հարավում զինվորականների թիվը հասցնել 10 հազարի, ասել է Հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Մորիս Սլիմը Al Jazeera հեռուստաալիքին։ «Մենք հարավում լիբանանյան զինվորականների թիվը կհասցնենք 10 հազարի»,- ասել է նա։ Նախարարն ընդգծել է, որ հանրապետության տարածքում գործելու են միայն լիբանանյան բանակը և Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը։ «Մենք […] ...

BACK_TO_TOP