«Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարևոր է իրավական տեսանկյունից». թուրք պատմաբանի հարցազրույցը էստոնական պարբերականին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
--3.91 oC

«Սենատի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարևոր է իրավական տեսանկյունից». թուրք պատմաբանի հարցազրույցը էստոնական պարբերականին

19:48 18.12.2019

Դեկտեմբերի 12-ին Էստոնիայի գիտությունների ակադեմիայում տեղի է ունեցել ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Քլարք համալսարանի դասախոս, պրոֆեսոր Թաներ Աքչամի և Նյու Յորքի Մանհեթենվիլի քոլեջի փիլիսոփայության պրոֆեսոր, փիլիսոփայության ֆակուլտետի դեկան Շվոն Նաշ-Մարշալի դասախոսությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության ժխտողականությանը:

Էստոնիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կայացած միջոցառումից հետո թուրք անվանի պատմաբան Թաներ Աքչամը հարցազրույց է տվել էստոնական առաջատար «Eesti Päevaleht» պարբերականին, որում անդրադարձել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, ինչպես նաև այս հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը։ Այս մասին գրում է ermenihaber-ը:

«Eesti Päevaleht» պարբերականը նշում է, որ աշխարհի ամենահայտնի պատմաբաններից մեկը՝ Քլարկ համալսարանի թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամը, խոսելով 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին, զգուշացնում է, որ թուրքական ժխտողական քաղաքականությունը կարող է ավելի հեռուն գնալ…
Ամբողջական հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

Հարց․ Հինգշաբթի օրը ԱՄՆ Կոնգրեսը բանաձև ընդունեց, որով 1915 թ․ Օսմանյան կայսրության կողմից հայերի կոտորածը որակեց ցեղասպանություն: Ինչպիսի՞ն է դրա առավելագույն ազդեցությունը:

Թաներ Աքչամ։ Այստեղ պետք է առաջ քաշել երկու տեսակետ: Առաջին հերթին, ԱՄՆ-ը տարբերվում է բոլոր մյուս երկրներից: Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգների կողմից Ցեղասպանության ճանաչումը շատ ավելի մեծ ազդեցություն է գործում Մերձավոր Արևելքի և մասնավորապես Թուրքիայի վրա, քան, օրինակ, Ֆրանսիայի կամ Գերմանիայի համապատասխան բանաձևերը:

Երկրորդ՝ ճանաչումը կարևոր է ԱՄՆ իրավական համակարգի մեկ առանձնահատկության պատճառով: Ամերիկյան օրենսդրության համաձայն, ցանկացած կառավարություն, պետական գործակալություն, բանկ կամ մասնավոր ընկերություն կարող է բողոք ներկայացնել դատարան, եթե կարողանաք ապացուցել երկու բան: Նախ և առաջ՝ կազմակերպությունը պետք է որևէ առնչություն ունենա այս իրադարձության հետ, տվյալ դեպքում ցեղասպանության հետ: Երկրորդ՝ դրանք որևէ կապ պետք է ունենան Միացյալ Նահանգների հետ: Եթե այդ երկու պայմանները գործում են, ապա անհրաժեշտ է երրորդը՝ ԱՄՆ-ը պետք է դա ճանաչած լինի որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, որը ժամկետ չունի:

Այնուհետև արդեն իսկ կարող են ներկայացվել միլիոնավոր դոլարների դատական հայցեր: Միացյալ Նահանգները կարող են սառեցնել այդ կազմակերպությունների հաշիվները: Սա հսկայական խնդիրներ է առաջացնում Թուրքիայի համար:

Հարց․ Ի վերջո, անհրաժեշտ են մեղադրողներ: Ո՞վքեր կարող են այժմ հայց ներկայացնել:

Թաներ Աքչամ․ Օրինակ, Կալիֆոռնիայում արդեն սպասվում է դատական գործընթացների մի ամբողջ շարք։ Առայժմ դրանք պարզապես սպասողական դրության մեջ էին, քանի դեռ բացակայում էր ցեղասպանության պաշտոնական ճանաչումը: Այժմ ուժի երեք աղբյուրներից՝ նախագահ, Ներկայացուցիչների պալատ և Սենատ, երկուսի ճանաչումները ձեռք են բերվել և, ըստ իրավագետների մեծամասնության գնահատականի՝ դա բավարար է:

Հարց․ Որքա՞ն է կարևոր կոտորածները ցեղասպանություն անվանելը:

Թաներ Աքչամ․ Օրինակ, երբ մենք անդրադառնում ենք նախկին Հարավսլավիայի պատերազմական հանցագործությունների դատարանում տեղի ունեցած քննարկումներին, ապա այնտեղ շատ է բանավիճվել, թե արդյոք դա ցեղասպանություն է, թե ինչ-որ այլ թեթև դրսևորում, օրինակ էթնիկական զտումը:

Հարց․ Փաստորեն, էական կարևորություն չունի դրանք իրարից տարանջատելը:

Թաներ Աքչամ․ Սա դեռ առաջին քայլն է: Եկեք դիտարկենք, օրինակ, Հոլոքոստը: 1952-ին Իսրայելը, ԱՄՆ-ն և Գերմանիան Լյուքսեմբուրգում պայմանավորվածություն ձեռք բերեցին, ուր Գերմանիան համաձայնվեց, այլոց շարքում, փոխհատուցում վճարել նաև հրեական սփյուռքի միավորումներին:

Բայց տարիների ընթացքում ի հայտ եկան նոր իրադրություններ, օրինակ հարկադիր աշխատանքը, ինչպես նաև նոր դատական գործեր: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունը դա հանցագործություն է մարդկության դեմ և մենք դեռ գտնվում ենք գործընթացի սկզբում:

Երբ մենք խոսում ենք Հոլոքոստի մասին, պատմաբաններն ունեն բավականին հստակ պատկերացում, թե ինչը հանգեցրեց դրան: Եթե բարոյական գնահատումները մի կողմ թողնենք, ո՞րն էր Օսմանյան կայսրության ողջամիտ հիմնավորումը ցեղասպանությունը կազմակերպելու համար:

Ես կներկայացնեի երկու պատճառ՝ առաջինը քաղաքական և երկրորդը՝ գաղափարական: Գաղափարախոսությունը Թուրքիայի ազգայնականությունն էր: Գաղափարն այն էր, որ ստեղծվի համընդհանուր ինքնության վրա հիմնված թուրք ժողովուրդ և այդ ինքնության հաստատման համար բոլոր քրիստոնյաներին համարեցին երկրի թշնամիներ: Նրանք չէին համապատասխանում Թուրքիայի իսլամական հավաքական ինքնությանը: Այսպիսով, նրանք պետք է արմատախիլ արվեին:

Երկրորդ՝ քաղաքական պատճառ էր հանդիսանում իրենց հողերը կորցնելու վախը:

19-րդ դարի ընթացքում Օսմանյան կայսրությունը նմանատիպ իրավիճակում կորցրեց իր հողերը:

Առաջին հերթին նրանք քրիստոնյաներին զիջումներ արեցին, մեծացրին նրանց իրավունքները, իհարկե հաճախ միայն թղթի վրա: Այնուհետև այլ գերտերությունները միջամտեցին և այդ շրջաններն անկախացան: Այսպես հաստատվեցին Հունաստանը, Սերբիան, Բուլղարիան, Ռումինիան …

Մենք տեսանք նմանատիպ գործընթաց Հարավսլավիայի փլուզման դեպքում՝ որպեսզի մուսուլմանները իրենց համար որևէ տարածք չպահանջեն, պարզապես այդ տարածքները դատարկվեցին մուսուլմաններից:

Ի վերջո, թուրք իշխանավորները դա գիտեն և բացեիբաց ասում են՝ եթե մենք հայերին այդ մարզերից չվտարեինք, ապա հիմա չէինք ունենա Թուրքիայի հանրապետությունը:

Հարց․ Այսպիսով, շարունակվե՞ց արդյոք Օսմանյան կայսրության մտածելակերպը Աթաթուրքի կառավարման տարիներին:

Թաներ Աքչամ․ Ցեղասպանության ժխտումը Թուրքիայի հանրապետության գերիշխող ավանդությունն ու հիմնադիր գաղափարախոսությունն էր:

Հարց․ Դուք ինքներդ այդպիսի մտավոր վիճակն անվանել եք «կոլեկտիվ գաղտնիք»: Ի՞նչ է արդյոք սա նշանակում:

Թաներ Աքչամ․ Սա մի բան է, ինչպես Դանիել Գոլդհագենի դեպքում, ով իր «Հիտլերի նախանձախնդիր դահիճները» գրքում պնդում է, որ գերմանացիները պարզապես ձևացնում էին, թե ոչինչ չգիտեն Հոլոքոստի մասին, որովհետև նրանք բարձր էին գնահատում այն:

Ես կգերադասեի օգտագործել գերմանացի փիլիսոփա Յուրգեն Հաբերմասի արտահայտությունը, այն է՝ «գաղտնի բռնություն»: Ստեղծելով հավաքական ինքնություն՝ դուք ստեղծում եք որոշակի ճառաբանություն, որոշակի արտահայտություններ, տերմինաբանություն և թե ինչպես եք դուք ինքներդ ձեզ և ուրիշներին դիտարկում դրանցում: Հաբերմասը նշում է, որ կան բաներ, որոնց մասին չես ուզում հիշել, երբ չես ուզում այդ մասին խոսել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռեալը» պատժել է Վինիսիուսին վիրավորած երկրպագուին

08:21 30.11.2024

«Ռեալը» պատժել է Վինիսիուսին վիրավորած երկրպագուին

Մադրիդի «Ռեալը» հայտարարություն տարածեց` տեղեկացնելով, որ պատժել է բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորին ռասիստական վիրավորանք հասցրած անչափահաս երկրպագուին: «Ռայո Վալյեկանո» – «Ռեալ» հանդիպման ժամանակ Վինիսիուս Ժունիորի նկատմամբ ռասայական ոտնձգություն կատարած անչափահասը ներողություն է խնդրել ֆուտբոլիստից: Նա զղջում է իր պահվածքի համար: Որպես պատիժ անչափահասը մեկ տարի չի կարողանա այցելել ստադիոններ: Երկրպագուն նաև ստիպված կլինի վճարել տուգանքը, […] ...

Հրդեհ Գյումրի քաղաքում

08:00 30.11.2024

Հրդեհ Գյումրի քաղաքում

Նոյեմբերի 29-ին, ժամը 22:56-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Դանիելյան փողոցի վերջնամասում այրվում է ոչ բնակելի տնակ: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տնակում և օժանդակ շինությունում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին մարվել՝ […] ...

Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

00:00 30.11.2024

Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներից

TRON բլոկչեյն պլատֆորմի ստեղծող Ջասթին Սունը կերել է 6,2 մլն դոլարով գնած բանանը, որը ամրացված է եղել պատին: Հատուկ կազմակերպված ասուլիսի ժամանակ երևում է, թե ինչպես է 34-ամյա Ջասթին Սունը պատից պոկում ժապավենով ամրացված բանանը, մաքրում այն ​​և ուտում։ Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ համ ունի միրգը, ձեռնարկատերը պատասխանել է, որ այն շատ ավելի համեղ […] ...

Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

23:55 29.11.2024

Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստը

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստն ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» դեմ խաղում (5-0) դարձել է երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ ...

Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

23:50 29.11.2024

Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրը

Չադի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության պայմանագրի դադարեցման մասին, հայտնում է Associated Press-ը։ Չադի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբդերաման Կուլամալլայի խոսքով՝ համաձայնագրի խզման որոշումը երկրին թույլ կտա վերանայել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված ազգային շահերի վրա։ Հայտարարության մեջ չի նշվում, թե երբ պետք է լքեն երկիրը Չադում տեղակայված մոտ 1000 ֆրանսիացի զինվորականները: Փարիզը դեռ […] ...

ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնին

23:45 29.11.2024

ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնին

ԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ միջուկային էներգիայով աշխատող USS Abraham Lincoln ավիակիրի գլխավորությամբ, մտել է Հարավչինական ծով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը։ Վաշինգտոնի խոսքով՝ ամերիկյան ռազմանավերի այցելությունները Հարավչինական ծով ուղղված են միջազգային իրավունքի և տարածաշրջանում նավագնացության ազատության ապահովմանը։ «Մենք շատ անհանգստացած ենք Հարավ-չինական ծովում չինական վտանգավոր և անօրինական գործունեության աճով, որը […] ...

BACK_TO_TOP