Գյումրիում վիճակահանությամբ բաշխվել են 11 սոցիալական բնակարաններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+6.09 oC

Գյումրիում վիճակահանությամբ բաշխվել են 11 սոցիալական բնակարաններ

20:55 17.12.2019

Գյումրիում սոցիալական բնակարանաշինության երրորդ փուլով կառուցվել է 18 բնակարան: Հիշեցնենք, որ «Առդա» բարեգործական հիմնադրամը քաղաքապետարանի հետ համատեղ երրորդ տարին է՝ սոցիալական բնակարանաշինության ծրագիր է իրականցնում: Անի թաղամասի սկզբնամասում գտնվող կիսակառույցների հիմքի վրա 3 տարիների ընթացքում կառուցվել է 3 հարկանի շենք՝ 41 բնակարանով:  Բնակարանների՝ վերջին փուլի վիճակահանությունը տեղի է ունեցել այսօր: Բաշխվել են 18 բնակարաններից 11-ը, քանի որ դիմումատուները քիչ են եղել: Շահառուները հիմնականում միայնակ ծերերն են, ովքեր բնակվում են տնակներում: 2017, 2018 և 2019 թվականների ընթացքում նախկին կիսակառույց հիմքերի վրա 3 հարկանի ու 4 մուտքով շենք կառուցվեց: Վերջին երկու մուտքերի շինարարությունը դեռ ավարտված չէ: Վերջին մանր գործերն են մնացել:

Սոցիալական բնակարանաշինության երրորդ փուլով այս տարի 18 բնակարան է կառուցվել: 18 բնակարանի համար 11 շահառու կա: Առաջին անգամ կառուցված բնակարաններն ավելի շատ են, քան շահառուների դիմումները, որոնք ստացվել են տնակներում ապրող միայնակ ծերերից: Փոխքաղաքապետը սրանով պայմանավորեց այն, որ կառավարությունը հաջորդ տարի Գյումրիում անօթևանության խնդրի լուծման համար հատկացումներ է կատարել, իսկ տնակներում ապրողներն էլ գերադասում են ոչ թե սոցիալական, այլ սեփական բնակարան ունենալ:

«Հաջորդ տարի բյուջեով պետք է բնակարաններ գնվեն: Ըստ էության, մարդիկ գերադասում են սեփական բնակարան ունենալ, քան սոցիալական: Բայց մեր առաջարկած պայմաններն ավելի լավն են: Պետք է մի քիչ թուլացնենք պայմանները, որ դիմումներ ստանանք: Եթե առաջ վիճակահանություն անում էինք, մարդիկ դատարկ թղթեր էին հանում, այս տարի դիմում չեղավ: Հիմա պահանջները պետք է թուլացնենք, որպեսզի 7 բնակարանն էլ բաշխենք»,- Shantnews-ին ասել է «Առդա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հրահատ Ստեփանյանը:

Սոցիալական բնակարանների շահառուներին ներկայացվող պահանջները քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովը քննարկելու ու փոփոխելու է հունվարին, իսկ այսօր բաշխված 11 բնակարաններից 8-ը բաժին են հասել մեկ սենյականոցի շահառուներին, 3-ը՝ երկու սենյականոցի: Նրանց թվում էին նաև նախկին տեքստիլ կոմբինատի հանրակացարանի 3 բնակիչները:

Քաղաքապետարանի հետ վերջապես համաձայնության են եկել՝ խիստ վթարային շենքն ազատել սոցիալական բնակարանի դիմաց: Հանրակացարանի երկու բնակիչներին միասին հատկացվելու է երկու սենյականոց բնակարան: Նրանք այսօր ներկա չէին: Բնակարանի ընտրությունը տեղի ունեցավ առանց վիճակահանության: Իսկ հանրակացարանի երրորդ բնակիչը մեկ սենյականոց կստանա: Մեկ սենյականոցի 3 շահառուներ էլ անցած տարվանից են սպասում:

Մասնակցել էին վիճակահանության, բայց բնակարանները չէին բավականացրել: Նրանցից մեկը Սուսաննա Հակոբյանն է: Տարեց չէ, սոցիալական բնակարանի շահառու է ճանաչվել՝ ելնելով նրանից, որ հաշմանդամ է ու տնակում է ապրում: «Առդա» հիմնադրամը բնակարանաշինական ծրագիրն առայժմ այսքանով ավարտված է համարում: Քաղաքապետարանը կրկին կիսակառույցներ է առաջարկում հիմնադրամին, բայց այս անգամ ոչ թե բնակարանների, այլ մանկապարտեզ կառուցելու համար: Հավանական բարերարը, ինչպես գործադիր տնօրենը նշեց, Գյումրիի փեսա է: Ծրագիրը դեռ քննարկման փուլում է: Իսկ սոցիալական բնակարանների շահառուների նկատմամբ հիմնադրամը շարունակում է իր պարտավորությունները՝ փոխհատուցում է նրանց կոմունալ ծախսերը: Այսօրվա վիճակահանության մասնակիցներն իրենց նոր բնակարանները կստանան դեկտեմբերի 25-ին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

15:35 27.11.2024

Արման Խոջոյանը Լիոնում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նոյեմբերի 19-22-ը Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում մասնակցել է «Օվերն-Ռոն-Ալպեր Հայաստան Սյունիք բարեկամության օր» միջոցառմանը։ Քննարկվել են մի շարք թեմաներ Հայաստան-Ֆրանսիա երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունների, ինչպես նաև Սյունիքի մարզի 7 քաղաքների և Օվերն-Ռոն-Ալպեր (ՕՌԱ) շրջանի համագործակցության, «Մեկ քաղաք՝ մեկ համագործակցություն» ցանցի ստեղծման ազդարարման վերաբերյալ։ Այցի շրջանակներում Արման Խոջոյանը մասնակցել […] ...

Մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ. առաջարկը քննարկվել է առաջին ընթերցմամբ

15:22 27.11.2024

Մի շարք մասնագիտական աշխատանքների և ծառայությունների հարկումը կտեղափոխվի հարկման ընդհանուր համակարգ. առաջարկը քննարկվել է առաջին ընթերցմամբ

Կառավարությունն առաջարկում է մի շարք մասնագիտական աշխատանքների եւ ծառայությունների հարկումը տեղափոխել հարկման ընդհանուր համակարգ: ««ՀՀ հարկային օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հունիսի 12-ի ՀՕ-285-Ն օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 27-ի նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի […] ...

ՀՀ ԱԺ նախագահի և Գերմանիայի դեսպանի քննարկումների առանցքում են եղել Հայաստան-ԵՄ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը

15:15 27.11.2024

ՀՀ ԱԺ նախագահի և Գերմանիայի դեսպանի քննարկումների առանցքում են եղել Հայաստան-ԵՄ համագործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական ծառայության անցնելու կապակցությամբ՝ ՀՀ ԱԺ նախագահը դեսպանին հաջողություններ է մաղթել այդ կարեւոր առաքելությունում՝ նշելով, որ որպես ԱԺ նախագահ` պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելուն միտված նախաձեռնություններում: Գերմանիայի դեսպանն էլ իր հերթին […] ...

«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ

15:07 27.11.2024

«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ

Ռուսաստանի գավաթի խաղարկության ռեգիոնների ուղու քառորդ եզրափակչում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս հետխաղյա 11-մետրանոցներով պայքարից դուրս է թողել երկրորդ լիգան ներկայացնող «Տյումենին»։ Հյուրերը Ռուսաստանի ազգային հավաքականում հանդես եկած հարձակվող Ֆյոդոր Սմոլովի դուբլի և 19-ամյա կիսապաշտպան Դանիլա Կոզլովի գոլի շնորհիվ հաղթում էին 3-0 հաշվով, սակայն «Տյումենի» ֆուտբոլիստները կարողացել են հավասարեցնել հաշիվը։ Հետխաղյա հարվածաշարի ժամանակ «Կրասնոդարին» երկու անգամ փրկել է […] ...

SHANTNEWS

15:00 27.11.2024

SHANTNEWS

Լիբանանը Իսրայելի հետ սահմանի մոտ զինվորականների թիվը կհասցնի 10 հազարի

14:55 27.11.2024

Լիբանանը Իսրայելի հետ սահմանի մոտ զինվորականների թիվը կհասցնի 10 հազարի

Լիբանանի ղեկավարությունը մտադիր է Իսրայելի հետ սահմանի մոտ գտնվող երկրի հարավում զինվորականների թիվը հասցնել 10 հազարի, ասել է Հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Մորիս Սլիմը Al Jazeera հեռուստաալիքին։ «Մենք հարավում լիբանանյան զինվորականների թիվը կհասցնենք 10 հազարի»,- ասել է նա։ Նախարարն ընդգծել է, որ հանրապետության տարածքում գործելու են միայն լիբանանյան բանակը և Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը։ «Մենք […] ...

BACK_TO_TOP