Բրիտանական թանգարանում կցուցադրվեն մեկանգամյա օգտագործման հնագույն տարաներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Բրիտանական թանգարանում կցուցադրվեն մեկանգամյա օգտագործման հնագույն տարաներ

20:33 17.12.2019

Բրիտանական թանգարանում դեկտեմբերի 20-ից կցուցադրվեն մինոյական քաղաքակրթության կավե տարաներ, որոնք, սակայն, նախատեսված են եղել մեկանգամյա օգտագործման համար, գրում է The Guardian-ը: Հնագիտական պեղումների արդյունքներով պարզ է դարձել, որ նման սպասքը ստեղծվել է 3.5 հազար տարի առաջ: Հայտագործությունը կատարվել է Կրետե կղզում:

«Մարդիկ շատ կզարմանան, եթե իմանան, որ մարդկության պատմության մեկանգամյա օգտագործման առաջին բաժակները հայտնվել են հնագույն մինոյացիների մոտ: Վերջիններս աղմկոտ հավաքույթներ էին կազմակերպում, տոներ նշում, և ինչպես հիմա, շատերը չէին ցանկանում լվանալ ափսեները»,- հայտարարել է ցուցադրության հեղինակ Ջուլիա Ֆարլին:
Ցուցադրության հեղինակները կարծում են, որ այն կօգնի այցելուներին հասկանալ, թե ինչպես կարելի է նվազեցնել աղբը:
В Британском музее выставят первую в мире одноразовую посуду
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարձակվել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում թիրախների վրա․ Պուտին

14:52 28.11.2024

Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարձակվել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում թիրախների վրա․ Պուտին

Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարձակվել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում թիրախների վրա։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սահմանափակ ձևաչափով նիստում։ «Կիևի ռեժիմը բազմիցս փորձել է հարվածել ազգային նշանակության թիրախներին Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում»,- ասել է Պուտինը։ Հիշեցնենք, որ Աստանայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության […] ...

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահի հետ

14:48 28.11.2024

ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի նախագահի հետ

Նոյեմբերի 28-ին Հելսինկի աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի խորհրդարանի (Էդուսկունտա) նախագահ Յուսսի Հալլա-ահոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր։ Մտքերն են փոխանակվել երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերի և հեռանկարների շուրջ՝ շեշտելով գործընթացում ակտիվ միջխորհրդարանական կապերի կարևորությունը։ Հայաստանի […] ...

Հաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

14:43 28.11.2024

Հաստատվել է բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Կառավարությունը հավանության է արժանացրել «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» որոշման նախագիծը: Որոշմամբ կկանոնակարգվի բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և միևնույն մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով նաև տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող […] ...

Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում

14:36 28.11.2024

Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում

Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հաստատեց Իրակլի Կոբախիձեին որպես վարչապետ։ «Ութսունչորս կողմ, զրո դեմ․ բանաձևն ընդունված է»,- ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Կառավարությունում կա երեք նոր նախարար՝ արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլին և շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության ղեկավար Դավիթ Սոնգուլաշվիլին։ ...

Պեկինը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով

14:32 28.11.2024

Պեկինը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով

Չինաստանը մտահոգված է ուկրաինական հակամարտության հետ կապված միջուկային ռիսկերով և կրկնում է միջուկային զենքի կիրառման անթույլատրելիությունը։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։ «Չինաստանը խորապես անհանգստացած է ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած միջուկային ռիսկերով և բազմիցս հայտարարել է, որ միջուկային զենք չպետք է օգտագործվի և միջուկային պատերազմ չպետք է սկսվի», – ասել է […] ...

Շիրակի մարզի քրեական ոստիկանները ձերբակալեցին մեթադոն իրացնողին

14:25 28.11.2024

Շիրակի մարզի քրեական ոստիկանները ձերբակալեցին մեթադոն իրացնողին

Շիրակի մարզի քրեական ոստիկանները օպերատիվ տեղեկություն էին ստացել թմրանյութ պահելու, պատրաստելու, օգտագործելու վերաբերյալ: Չէր բացառվում նաև իրացման վարկածը: Տեղեկությունները ստուգվեցին, հաստատվեցին, իսկ կոնկրետ իրացման փուլ մտան նոյեմբերի 21-ին: Կեսօրին քրեական ոստիկանները Գյումրիում նախ ձերբակալեցին 40-ամյա մի տղամարդու, որին տեղափոխեցին մարզային վարչություն: Այստեղ գյումրեցի տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց լուծույթով լցված պլաստիկ երկու տարա, որոնցից մեկին գրված […] ...

BACK_TO_TOP