Շիրակի մարզի գյուղացիներն ամենաքիչն են հայտ ներկայացրել պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Շիրակի մարզի գյուղացիներն ամենաքիչն են հայտ ներկայացրել պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար

19:57 16.12.2019

2020 թվականին գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության 10 ծրագիր է իրականացվելու: Առաջարկվող ծրագրերը վերաբերում են նոր ջերմոցների, խելացի անասնագոմերի կառուցմանը, տոհմային անասունների բուծմանը, ինտենսիվ այգիների հիմնմանը, գյուղտեխնիկայի ձեռքբերմանը։ Պետության աջակցությունը լինելու է ծախսերի մի մասի, որոշ ծրագրերի դեպքում՝ գումարի կեսի փոխհատուցումը, նաև ցածր տոկոսադրույքով վարկավորումը։ Շիրակի մարզից ստացված հայտերը հանրապետությունում ամենաքիչն են։ Էկոնոմիկայի նախարարության պատասխանատուների հետ տեղի ունեցած հանդիպմանը մարզի գյուղապետները թվարկել են այն խնդիրները, որոնց պատճառով գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական աջակցությունն անհասանելի է։

Նոր Կյանք համայնքի ղեկավար Արա Սուքիասյանը նշեց, որ մշակված բոլոր ծրագրերն էլ լավն են, թեև ուշացած են, բայց գյուղատնտեսություն վարող միջին խավի համար չեն։ Սրան չհամաձայնեց էկոնոմիկայի նախարարի խորհրդական Դավիթ Դավթյանը և նշեց, որ պետությունն առաջարկում է փոքր չափերի ջերմոց կառուցել, տրամադրում է ծախսերի կեսը, տարեկան 4 տոկոս տոկոսադրույքով վարկավորմամբ էլ պատրաստ է ֆինանսավորել սարքավորումների գնումը։ Բայց, ըստ գյուղապետների, մարզի գյուղերում բնակչության 90 տոկոսը վարկային ծանրաբեռնվածություն ունի, կամ սև ցուցակներում է։ Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանն էլ նշեց, թե երբ լուծված չէ մսի և կաթի մթերման հարցը, 1 լ կաթը 110-140 դրամով են մթերում, միսն էլ շատ էժան է, ոչ մի խելացի անասնագոմի կառուցման ծրագիր չի աշխատի։ Կա անհրաժեշտություն մարզում ապրանքների մեծածախ շուկա հիմնել։

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ նշեց, որ Հայաստանի հարևան բոլոր պետություններն էլ պատրաստ են Հայաստանից գյուղմթերք գնել, բայց մեզ մոտ իրենց պահանջած ծավալները չկան։ Օրինակ բերեց, որ վերջերս Կիևում առաջարկել է Հայաստանից չիր գնել, բայց միանգամից հարցրել են, թե որքան քանակ կարող են տրամադրել։ Իսկ եղած քանակությունը Ուկրաինայի մեծ շուկայի համար շատ քիչ է։ Դրա համար էլ անհրաժեշտ է, որ մեծ քանակությամբ մթերք Հայաստանում աճեցվի, իսկ մեզ մոտ վարելահողերի 45 տոկոսը շարունակում է մնալ անմշակ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության վարչության պետ Իրա Փանոսյանն էլ նշեց, որ խնդիրը բավականին ճիշտ է ներկայացվել, իրացման խնդիր իսկապես կա, կառավարությունում էլ են քննարկում մեծածախ շուկա բացելու հարցը, որպեսզի արտադրման և մթերման գործընթացները բավականին հեշտ կարգավորվեն, ուղղակի ժամանակի խնդիր է։ Բայց որքան էլ ապագայի ծրագրերում խոսեն նոր մշակաբույսերի ներդրումից, մարզի գյուղապետներին հետաքրքրում էր սերմարտադրության ծրագիրը։ Հացահատիկի նախկին շտեմարան Շիրակի մարզը դրանից չի հրաժարվի։ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության վարչության պետ Իրա Փանոսյանը նշեց, որ նախատեսվում է 2020 թվականին ստեղծել սերմնաբուծության զարգացման ծրագիր։ Այս ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP