Գյումրիի բյուջեի հանրային քննարկում դատարկ դահլիճում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+6.09 oC

Գյումրիի բյուջեի հանրային քննարկում դատարկ դահլիճում

18:26 11.12.2019

Ավագանու 5 անդամ, բաժնի 1 պետ, հասարակական կազմակերպությունների 3 ներկայացուցիչ…

Գյումրիի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկումը միայն այսքանին էր հետաքրքրել: Մինչև քննարկման ավարտը դահլիճի աթոռների մեծ մասը դատարկ մնաց: Այդուհանդերձ, քաղաքային բյուջեի գլխավոր թվերը հրապարակվեցին` 3 մլրդ 992 մլն 6 հազար դրամ, որից 2 մլրդ 381 մլն 8 հազար դրամը պետական դոտացիան է, այսինքն` Գյումրիի քաղաքապետարանի հավաքագրումները կազմելու են 1 մլրդ 610 մլն դրամ:

Այս գումարից 2020-ին, այս տարվա համեմատ, ավելի շատ՝ 504 մլն դրամ աշխատավարձի ֆոնդ են պլանավորել` նվազագույն աշխատավարձն է բարձրանում: Բյուջեում եկամուտների աճ են կանխատեսում: Սա ի հաշիվ քաղաքում շահագործվող մեքենաների ավելացման: Ավելացրել են մանկապարտեզներին հատկացվող ֆինանսավորումը: 693 մլն դրամ է կազմելու 25 մանկապարտեզների աշխատավարձի ֆոնդը, կոմունալ ծախսերը, նաև սննդի գումարները: Ավելացել են նաև փողոցաշինության հատկացումները: Առանձին հոդվածներով գումարներ են հատկացրել փողոցաշինական ծրագրերի նաև արդեն կատարված աշխատանքների վարկային պարտավորությունները կատարելու համար: Խոսքը ՎԶԵԲ-ի վարկի մասին է:

«Մենք ունենք վարկի սպասարկում, նախատեսված է 62.8 մլն դրամ: Սա ՎԶԵԲ-ի վարկի տոկոսն է: Սա առայժմ նախատեսված է, պարտադիր չէ, որ հենց այսքան ծախսենք: Մենք 2019 թվին էլ ենք նախատեսել, բայց վարկի մարում չենք կատարել, որովհետև պիտի պահանջվի: Ծրագիրը դեռ ընթացքի մեջ է: Ճանապարհաշինության համար նախատեսված է 415 մլն դրամ»,- ասել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:

Փողոցաշինական ծրագրերի հատկացումները կավելանան, բայց արդեն պետական ֆինանսավորման հաշվին: 2020-ի սուբվենցիոն ծրագրերը բյուջեում հաշվարկված չեն` 411 մլն դրամ բաժին են հանել աղբահանության, 75 մլն` կանաչապատման, 22 մլն դրամ` թափառող շների վնասազերծման աշխատանքներին:  Թվերի լեզվով ոչ միայն գումարներն են ներկայացված, այլև քաղաքում թափառող շների թիվն ու հաշիվը:

Քաղաքապետարանը մրցույթ հայտարարել էր շների ստերջացմամբ զբաղվող կազմակերպություն ընտրելու համար: Գյումրիում նման կազմակերպություն չկա, մայրաքաղաքից եկողներին էլ մրցութային պայմանները հարմար չեն: Արդեն թվով 4-րդ մրցույթն են հայտարարելու, քաղաքապետարանը, իր հերթին, այլ տարբերակ է մտածել:

«Երևի մեկ անգամ էլ մրցույթ կհայտարարենք և մրցութային պարամետրերը կփոխենք` մատչելի դարձնելու համար որոշ կազմակերպությունների համար: Եթե մրցույթում դարձյալ չեղավ շահող կազմակերպություն, հաջորդ ելքը` պետք է ստեղծենք համայնքային ոչ առևտրային կազմակերպություն, ինչպես Երևանում թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնն է»,- տեղեկացրել է Գյումրիի քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը:

Արդեն հաշվարկել են, որ համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ունենալու համար բյուջեից 60 մլն դրամ կպահանջվի: Իսկ կձևավորվի՞ այդ կառույցը, թե՞ ոչ, պարզ կդառնա տարեվերջին` հերթական մրցույթից հետո:

Նույն ժամանակահատվածում էլ բյուջեն կներկայացվի ավագանու հաստատմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Խուլիգանություն և մարդու առևանգման փորձ Եղեգնաձորում. երկու անձ կալանավորվել է

17:00 27.11.2024

Խուլիգանություն և մարդու առևանգման փորձ Եղեգնաձորում. երկու անձ կալանավորվել է

Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության գործընկերների հետ: Պարզվեց, որ նոյեմբերի 19-ին, ժամը 23-ի սահմաններում, Եղեգնաձորի Սպանդարյան փողոցում՝ մթերային խանութի դիմաց, յոթ տղամարդ կենցաղային հարցերի շուրջ մոտ 10 րոպե վիճաբանել են միմյանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ ընթացքում Երևանի 19-ամյա բնակիչն իր մոտ եղած ատրճանակով […] ...

Ինչպե՞ս է «Ռեալը» խաղալու «Լիվերպուլի» դեմ առանց Վինիսիուսի

16:55 27.11.2024

Ինչպե՞ս է «Ռեալը» խաղալու «Լիվերպուլի» դեմ առանց Վինիսիուսի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղում Վինիսիուս Ժունիորի վնասվածքի պատճառով ամբողջական անցում է կատարելու 4-4-2 խաղային սխեմային։ Այս մասին հայտնում է իսպանական Relevo հրատարակությունը։ «Ռեալը» պատրաստվում է «Լիվերպուլի» հետ խաղին երկու հարձակվող դաշտ դուրս բերել՝ ֆրանսիացի Կիլիան Մբապեին և մարոկացի Բրահիմ Դիասին։ Միաժամանակ կիսապաշտպանության եզրերից մեկում պետք է […] ...

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ

16:47 27.11.2024

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի (Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներ), Աշոցքի, Սևանի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում, Տաթև-Լծեն, Արագածից մինչև Ծիլքար ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար […] ...

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում

16:40 27.11.2024

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում

Նոյեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում: Կայանալու է հանդիպում Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ: Հանդիպումներ են ծրագրված Ֆինլանդիայի գործադիր և օրենսդիր շրջանակների նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ԱԳ նախարար Միրզոյան. «Մենք պատրաստակամ ենք շարունակաբար ընդլայնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը Ֆինլանդիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Ժողովրդավարական բարեփոխումների […] ...

Ներկայացվել է Հայաստանում անցկացվելիք հոկեյի աշխարհի առաջնության լոգոն

16:33 27.11.2024

Ներկայացվել է Հայաստանում անցկացվելիք հոկեյի աշխարհի առաջնության լոգոն

Հոկեյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Երևանում 2025 թվականի ապրիլի 13-19-ը կայանալիք 4-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնության լոգոն: Դրա մշակման ընթացքում օգտագործվել են երկրի պետական դրոշի գույները, Արարատ լեռան պատկերը՝ որպես հանրապետության գլխավոր խորհրդանիշներից մեկը, ինչպես նաև հոկեյի տարրեր՝ մականը և տափօղակը։ Հայաստանը առաջին անգամ 15 տարվա ընդմիջումից հետո կմասնակցի աշխարհի առաջնությանը: Մեր հավաքականի մրցակիցները կլինեն Մալայզիայի, […] ...

Կատարը կվերսկսի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև միջնորդությունը խաղաղության հասնելու համար

16:25 27.11.2024

Կատարը կվերսկսի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև միջնորդությունը խաղաղության հասնելու համար

Կատարի ղեկավարությունը պատրաստ է վերսկսել միջնորդական ջանքերը՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի հասնելու համար, եթե նրանք նման ցանկություն ցուցաբերեն։ Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։ «Իմ կառավարության անունից ես արձանագրում եմ, որ երբ մենք տեսնենք երկու կողմերի հանձնառությունը, դուք կտեսնեք, որ Կատարը լիովին կվերականգնի […] ...

BACK_TO_TOP