Գյումրու ավտոմաքսատան տարածքում տեղադրված ապօրինի տնակները տեղահանելու քաղաքապետարանի ձեռնարկները հետաձգվել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Գյումրու ավտոմաքսատան տարածքում տեղադրված ապօրինի տնակները տեղահանելու քաղաքապետարանի ձեռնարկները հետաձգվել են

20:00 06.12.2019

Գյումրիի նորակառույց ավտոմաքսատան հարակից տարածքում 1 շաբաթ առաջ նոր տնակներ են հայտնվել, որոնք ենթադրվում է, որ հարմարեցվում են հետագայում սննդի և սպասարկման կետեր բացելու համար։ Գյումրիի քաղաքապետարանը սա ապօրինի գործունեություն է համարում: Մի քանի օր տերերին նախազգուշացրել են ինքնակամ դրանք տեղափոխել տարածքից: Բայց պահանջին ընթացք չի տրվել: Այսօր արդեն անշարժ գույքի կառավարման բաժնի աշխատակիցներն իրենք էին եկել ապօրինի տեղադրված 17 տնակները տեղահանելու: Սակայն ամեն ինչ այլ ընթացք ունեցավ, քաղաքապետարանի աշխատակիցների և տնակատերերի միջև վիճաբանություն սկսվեց:

Մաքսատան տարածքում ձևակերպումների սպասող մեքենաներից բացի, առավոտյան ոստիկանական մեքենաներն էին խցանումների պատճառ դարձել: Քաղաքապետարանն էր հրավիրել ոստիկաններին կարգ պահպանելու, ապօրինի տնակների տեղահանությունը անաղմուկ կատարելու համար։ Բայց ամբարձիչ տեխնիկայից առաջ տարածք եկել էին արդեն տնակատերերը՝ գյումրեցիներին հայտնի գործարար եղբայրներ Սարիբեկ և Աթաբեկ Զարգարյանները: Ավտոամբարձիչի ներկայությունը անմիջապես հունից հանեց եղբայրներին, քաղաքապետարանի աշխատողների հետ սկսվեց վիճաբանություն:

Տնակներին մոտենալ չթողեցին: Եղբայրները սկսեցին համոզված ասել, որ տարածքն իրենցն է: Ինչ փաստաթղթային հիմքերով, հարցը, որը տվեցին քաղաքապետարանի աշխատողները, պատասխան չունեցավ:

Տարիներ առաջ, երբ այս տարածքի հանդեպ չկար հանրային հետաքրքրություն, Զարգարյան եղբայրները ասում են, որ իրենք են այն մաքրել, ծառեր տնկել, բայց առանց վարձակալության պայմանագրի ու փաստաթղթերի: Իսկ տարածքը համարվում է համայնքապատկան։

Գյումրիի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման բաժնի առաջատար մասնագետ Թորգոմ Թորոսյանի խոսքերով՝ այս տարածքում տեղադրված ոչ մի տնակ չունի համապատասխան թույլտվություն, իսկ կարգն այսպիսին է, եթե քաղաքացին ուզում է տարածքում որևէ գործունեություն ծավալել, տնակ տեղադրել, ապա պետք է քաղաքաշինության բաժին դիմում գրի, թույլտվություն ստանա, որից հետո կարողանա տնակներ տեղադրել։ Իսկ նման դիմում Զարգարյանները քաղաքապետարանում չունեն։

Զարգարյան եղբայրները պնդում են՝ ավտոմաքսատան շինարարության ժամանակ հատված ծառերի դիմաց քաղաքապետարանից բանավոր խոստումներ են ստացել, որ իրենց կթույլատրեն տեղում տարածք վարձակալել։

Ըստ տնակատերերի՝ 3 ամիս առաջ ծառերը կտրել թույլ տալու դիմաց իրենց խոստումներ տվել է քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Տարածք, սակայն, գլխավոր ճարտարապետը չէր եկել, մեզ հետ բանավոր զրույցում էլ նշեց, թե ինքը ոչ մի խոստում էլ չի տվել, Զարգարյանների նկատմամբ փոխհատուցման որևէ պարտավորություն քաղաքապետարանը չունի:

Զարգարյան եղբայրների ու քաղաքապետարանի աշխատողների վեճն էլ, առանց փաստաթղթային ապացույցների, փոխեց ապօրինի տնակները հանելու վճռականությամբ տարածք եկած պատասխանատուների մտադրությունները: Որպես պատճառ բերեցին երթևեկությանը չխոչընդոտելը, որոշեցին տեխնիկայով մի անգամ էլ գիշերը գալ: Մինչև գիշեր էլ տնակատերերը, հավանաբար, կհասցնեն տնակներին դուռ ու լուսամուտ տեղադրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP